Jump to content

Շոշի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոշի դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՇուշ[1]
Վարչական միավորՇուշ
Երկիր Իրան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Shush Castle Վիքիպահեստում

Շոշի դղյակ ((պարսկերեն՝ قلعه شوش), ֆր.՝ Château de Suse), դղյակ Իրանի Խուժիստան (Խուզեստան) նահանգում[2]՝ Էլամի հնագույն մայրաքաղաք Շոշի ավերակներում։ 1890-ական թվականների վերջերին կառուցել է ֆրանսիացի հնագետ Ժան-Մարի Ժակ դը Մորգանը՝ որպես ապահով բազա հնագիտական պեղումների ու հետազոտությունների համար։ Դղյակը նմանվում է Ֆրանսիայի միջնադարյան համանման շինություններին։ Կառուցել են տեղացի վարպետները, երկու այլ հնավայրերից՝ Դարեհի պալատից և Էլամի արքա Չողազանբիլի զիկկուրատից բերված աղյուսներով։ Վեր է խոյացել մի բլրի (թեփեի) գագաթին, որն ինքն էլ, թերևս, պարունակում է անցյալի արժեքավոր մասունքներ։ Դա մի նմուշօրինակ է՝ պահպանված հնագիտության նախագիտական շրջափուլից, երբ հետազոտողները աղավաղում կամ ավերում էին հնավայրերը դրանց ուսումնասիրման ընթացքում։

Նախկինում Ֆրանսիայի կառավարության սեփականությունը համարված դղյակը 1979 թվականի իրանական հեղափոխությունից հետո փոխանցվել է իսլամական հանրապետությանը և ներկայումս ծառայում է որպես թանգարան։ Նրա հանրահայտ ցուցանմուշներից է Համմուրաբիի օրենքների սեպագիր արձանագրությունները պարունակող կավե տախտակը, որը ցուցադրվել է նաև Փարիզի Լուվր թանգարանում։

Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ դղյակը զգալիորեն վնասվել էր, բայց հետագայում ամբողջությամբ նորոգվել, վերակառուցվել է Իրանի կառավարության ջանքերով։

Շոշ (քաղաք, Իրան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. |titel=Shush Castle – Iran Culture|url=https://www.irancultura.it/en/tourism/attractions/Khuzestan/Khuzestan-the-castle-of-shush/%7Cverk=Iran(չաշխատող հղում) Cultura|hämtdatum=2019-04-04|språk=en|förnamn=|efternamn=}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոշի դղյակ» հոդվածին։