1860-ական թվականների սկզբին խմբագրել է թերթեր, մասնակցել երկրորդ կայսրությանը ընդդիմադիր շարժմանը։ Եղել է առաջին Ինտերնացիոնալի գլխավոր խորհրդի անդամ (1866-1868, 1871-1872)։ 1871 թվականի ապրիլին ընտրվել է Փարիզի Կոմունայի անդամ, հարել է պրուդոնիստական փոքրամասնությանը։ Եղել է Կոմունայի պաշտոնական օրգան «ժուռնալ օֆիսիել դը լա Ռեպուբլիկ Ֆրանսեզ» գլխավոր խմբագիրը։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել է Անգլիա։ Լոնդոնի կոնֆերանսում1871 թվականին և Հաագայի կոնգրեսում 1872 թվականին պաշտպանել է հիմնականում Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գիծը, հանդես եկել բակունիստների դեմ։ 1872 թվականին ամուսնացել է Մարքսի դստեր՝ Ժեննիի հետ, 1880 թվականին վերադարձել Ֆրանսիա։
Ֆրանսերեն է թարգմանել Մարքսի «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» աշխատությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 657)։