Ակտիվորեն աշխատակցել է խորհրդային մամուլին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է խորհրդային կուսակցության մեջ ցենտրիստական, պացիֆիստական փոքրամասնությունը։ Սոցիալշովինիստների նկատմամբ վարել է համաձայնողական քաղաքականություն։ Կոմինտերնի կազմավորումից (1919) հետո հանդես է եկել սոցիալիստական կուսակցությունը նրան միանալու դեմ, իսկ սոցիալիստական կուսակցության պառակտումից և ֆրանսիայի կոմկուսակցության կազմավորումից (1920) հետո՝ դարձել սոցիալիստական կուսակցության ցենտրիստական թևի ղեկավարներից։ Մտել է 2-րդ Ինտերնացիոնալի ղեկավարության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 657)։