Շայո պալատ
🌐 | en.parisinfo.com/paris-museum-monument/118358/Palais-de-Chaillot(անգլ.) |
---|---|
Շայո պալատ (ֆր.՝ Palais de Chaillot), կառուցվել է ըստ Լ. Բուալոյի, Ժ. Կառլուի և Լ. Ազեմի նախագծի[1], Տրոկադերոյի պալատի տեղում, 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շայո պալատում տեղավորվել են մի քանի թանգարան` Մարդու թանգարանը, Նավատորմի թանգարանը և Ճարտարապետության թանգարանը։ 1948 թվականին Շայո պալատում է անցկացվել ՄԱԿ-ի երրորդ գլխավոր ասամբլեան և 1951 թվականին՝ վեցերորդ Գլխավոր ասամբլեան[2]։ Այստեղ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Շայո պալատը եղել է նաև ՆԱՏՕ-յի առաջին գլխամասային գրասենյակը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շայո պալատը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, Էյֆելյան աշտարակի դիմաց (Սեն գետի հակառակ ափին) և իրենից ներկայացնում է երկու հսկայական տաղավար։ Տաղավարների միջև գտնվող հրապարակից բացվում է Էյֆելյան աշտարակի լավագույն տեսարանը։ Այստեղից է սկսվում նաև Տրոկադերո զբոսայգու համալիրը` աստիճաններով և Փարիզի ամենամեծ շատրվաններով։
Տաղավարների ճակտոնների վրա փորագրված են բանաստեղծ Պոլ Վալերիի տողերը.
- Մարդու թանգարանի կողաշենքին փորագրված է.
" Il dépend de celui qui passe
Que je sois tombe ou trésor
Que je parle ou me taise
Ceci ne tient qu'à toi
Ami n’entre pas sans désir «
- Նավատորմի թանգարանի կողաշենքին փորագրված է.
» Tout homme crée sans le savoir
comme il respire
Mais l’artiste se sent créer
Son acte engage tout son être
sa peine bien aimée le fortifie "
Տրոկադերո պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոկադերո պալատը կառուցվել է 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Այն 706 մ երկարությամբ երկու կողաշենքերով և երկու աշտարակներով ընդարձակ շենք էր, որը կառուցվել է նոր մավրիտանյան ոճով` բյուզանդական ճարտարապետության տարրերով։ Պալատում եղել է համերգասրահ, որտեղ երգեհոն է տեղավորվել, որը հետագայում տեղափոխվել է Լիոն և այրվել հրդեհում։ Շենքի ճակատային մասը զարդարված է եղել «իշխանության 22 արձաններով», որոնք պատկերել են այդ ժամանակվա առավել ազդեցիկ երկրները։ Տրոկադերո պալատում հաճախ կազմակերպվել են նիստեր ու խորհրդաժողովներ։ Շինությունը կանգուն է մնացել մինչև 1937 թվականը, երբ որոշվել է դրա փոխարեն կառուցել Շայո պալատը։
Շայո պալատն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շայո պալատում նկարահանվել են մի շարք ֆիլմեր, այդ թվում` Սիկո (2007), 28 շաբաթ անց (2007), Պիկ ժամ 3 (2007), Ֆրանսիական համբույր (1995), Չորս հարյուր հարված (1959) և այլն։
Տրոկադերո պալատը ներկայացված է Էմիլ Զոլայի «Սիրո կայարան» ստեղծագործության մեջ և Մարսել Պրուստի Կորսված ժամանակի փնտրտուքներում վեպի երկրորդ հատորում։ Տրոկադերո ամրոցը հիշատակվել է նաև Հերբերտ Ուելսի «Ազատագրված աշխարհ» (1913) ֆանտաստիկ վեպում, չնայած գործողությունների կատարման ենթադրվող ժամանակաշրջանում (1959) այն արդեն գոյություն չուներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Archives d'architecture du XXe siècle, Volume 1 by Institut français d'architecture, Maurice Culot, page 158
- ↑ «Palais de Chaillot». Paris Digest. 2018. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պալատի պատմություն(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շայո պալատ» հոդվածին։ |
|