Լոս-անջելոսյան ոստիկան Ջեյմս Կարտերին աշխանքային կոպիտ սխալի պատճառով հիմա տվել են ճանապարհային ոստիականի պաշտոն։ Միևնույն ժամանակ հոնգոնգյան ոստիկան Լիին տվել են հատուկ առաջադրանք՝ պաշտպանել չինական դեսպան Հանին, որն ուղևորվում է Լոս-Անջելոս, որպեսզի ելույթ ունենա Համաշխարհային քրեական դատարանում։ Հանը մտադիր է մերկացնել Չինական Տրիադայի ինտրիգները, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր քրեական սինդիկատը։ Իսկ Տրիդան անգործության մատնված չէ։ Նրանք վարձու մարդասպան են ուղարկում, որը պետք է մահափորձ իրականացնի ելույթի ժամանակ։ Լին ընկնում է հանցագործի հետևից, իսկ Կարտերն իմանալով դեսպանի վրա կատարված մահափորձի մասին, շտապում է Լիի մոտ, և բնականաբար ահագին խանգարում է նրան։