Նվեր ամենաթույլի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվեր ամենաթույլի համար
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԼեոնիդ Կայուկով
ՍցենարիստՎիտալի Զլոտնիկով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Իրինա Կարտաշյովա, Անատոլի Պապանով, Վասիլի Լիվանով, Վյաչեսլավ Բոգաչյով և Ստեպան Բուբնով
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն582 վայրկյան
Թվական1978

«Նվեր ամենաթույլի համար» (ռուս.՝ «Подарок для самого слабого»), խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Լեոնիդ Կայուկովի կողմից[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծը դիտում է «Կենդանիների աշխարհում» հաղորդումը և իմանում, որ անտառում գազանները նեղացնում են ամենաթույլին՝ նապաստակին։ Առյուծը որոշում է ծանրոց ուղարկել նապաստակին և դրա վրա գրում է՝ «Նվեր ամենաթույլի համար»։ Երբ ծանրոցը փոստով հասնում է անտառ, նրա մոտ հավաքվում են աղվեսը, վարազն ու գայլը և սկսզում վիճել, թե ում պետք է բաժին հասնի այն։ Արդյունքում գայլը վտարում է բոլորին և սկսում բացել ծանրոցը։ Ծանրոցը բացվում է, և դրանից դուրս է գալիս առյուծը։ Նա մռնչում է. «Դե, ո՞վ է այստեղ ամենաթույլը»։ Գազանները փախչում են, իսկ նապաստակը շշնջում է՝ «Ես»։ Առյուծն ասում է. «Մի՛ վախեցիր։ Ես կպաշտպանեմ քեզ»։ Պարզվում է, որ առյուծը որպես նվեր ուղարկել էր ինքն իրեն, որ միշտ պաշտպանի նապաստակին և բոլոր թույլերին։ Մուլտֆիլմի վերջում առյուծն ու նապաստակը միասին քայլում են անտառում Արիել Ռամիրեսի «Արտույտ» երաժշտության ներքո, որը «Կենդանիների աշխարհում» հաղորդման երաժշտությունն է։ Ճանապարհին առյուծի շուրջը հավաքվում են ամենաթույլերը՝ սկյուռը, գորշուկը, որոնց առյուծը վերցնում է իր պաշտպանության ներքո։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լեոնիդ Կայուկով
Սցենարիստ Վիտալի Զլոտնիկով
Բեմադրող նկարիչ Նինա Յուսուպովա
Նկարիչ Իրինա Տրոյանովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Լիխայչով, Մարինա Ոսկանյանց, Վիկտոր Շևկով , Ալեքսանդր Պանով, Վլադիմիր Կրումին, Մարինա Ռոգովա, Ֆեոդոր Ելդինով, Օլգա Օռլովա
Օպերատոր Բորիս Կոտով
Կոմպոզիտոր Իգոր Եֆրեմով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Դերերը հնչյունավորել են

Վերաթողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Ծննդյան օր», «Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Ծննդյան օր» (ռուս.՝ «День рождения», 1959), «Տատիկի ծննդյան օրը» (ռուս.՝ «День рождения бабушки», 1981), «Նվեր ամենաթույլի համար» (ռուս.՝ «Подарок для самого слабого», 1978), «Քաղցր հեքիաթ» (ռուս.՝ «Сладкая сказка», 1970), «Պոնին վազում է շրջանով» (ռուս.՝ «Пони бегает по кругу», 1974), «Հենց այնպես» (ռուս.՝ «Просто так», 1976), «Այսօր ծնունդ է» (ռուս.՝ «Сегодня день рождения», 1966), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи», 1990), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն երկրորդ)» (1991), «Կախարդական դեղ» (ռուս.՝ «Волшебное лекарство», 1982), «Лошарик» (1971), «Յոլա կտանի» (ռուս.՝ «Так сойдёт», 1981)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Злотников В., Бялковская С. Подарок для самого слабого. — АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-039497-7 (Բովանդակություն՝ Զլոտնիկով Վ., «Նվեր ամենաթույլի համար», Բյալկովսկայա Ս., «Երեք փայտահատ»)