Նուրիա դե Գիսպերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրիա դե Գիսպերտ
կատ.՝ Núria de Gispert i Català
 
Կուսակցություն՝ Democratic Union of Catalonia? և Democrats of Catalonia?
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր ապրիլի 6, 1949(1949-04-06) (75 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն կատ.՝ Núria de Gispert i Català
Հայր Ignasi de Gispert i Jordà?[1]
 
Կայք՝ nuriadegispert.wordpress.com
 
Պարգևներ
Սան Ժորդիի Խաչ

Նուրի դե Գիսպերտ ի Կատալա (իսպ.՝ Núria de Gispert i Català, ապրիլի 6, 1949(1949-04-06), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, իրավաբան։ 2010-2015 թվականներին եղել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրիա դե Գիսպերտը ծնվել է 1949 թվականին Բարսելոնայում, քաղաքական գործիչ, փաստաբան Իգնասի դե Գիսպերտ ի Խորդայի ընտանիքում։ Նուրիա դե Գիսպերտը եղել է բազում կաթոլիկ կարգերի պաշտպան Դորոտեա դե Չոպիտեայի ծոռնուհին[4]։ Բարսելոնայի համալսարանից ստացել է իրավագետի որակավորում։ Իսպանիայի արտաքին գորերի և համագործակցության նախարարությունում եղել է իրավական հարցերով թարգմանիչ։ 1971-1973 թթ. աշխատել է որպես իրավաբան, 1974 թվականից Բարսելոնայի նահանգում եղել է քաղաքացիական ծառայող, 1980 թվականից տեղափոխվել է Կատալոնիայի ժեներալիտետ։

Որպես իրավաբան պարտականությունների կատարման համար պարգևատրվել է Սեն Ռեյմոնդ Պենյաֆորտի խաչի շքանշանով (1998 թ.), Իսպանիայի շահերի պաշտպանության ծառայության երախտիքի խաչով (2002 թ.) և Բարսելոնայի բար ասոցիացիայի մեդալով (2004 թ.): 2006 թվականից Կատալոնիայի իրավագիտության և օրենսդրության ակադեմիայի անդամ է[2]։

Խորհրդարանի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստի 9-րդ նստաշրջանում Նուրիա դե Գիսպերտն ընտրվել է խորհրդարանի նախագահ (խոսնակ)` Կատալոնիայում դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ 10-րդ նստաշրջանի սկզբում՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում։ 2015 թվականի Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել։ 2015 թվականի հոկտեմբերին, 11-րդ նստաշրջանում «Միասին այո» կոալիցիայից Կատալոնիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Կառմե Ֆորսադելը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://cronicaglobal.elespanol.com/politica/21d-puigdemont-junqueras_101063_102.html
  2. 2,0 2,1 Profile at the website of Parliament of Catalonia: «H. Sra. Núria de Gispert i Català». www.parlament.cat. Parliament of Catalonia. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  3. 3,0 3,1 «Carme Forcadell ja és presidenta del Parlament gràcies als vots de JxSí i la CUP» (Catalan). El Periódico. 2015 թ․ հոկտեմբերի 26.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. La Vanguardia, 4 April 1984 Homenaje a Dorotea de Chopitea, fundadora de treinta obras sociales

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրիա դե Գիսպերտ» հոդվածին։