Նուրիա դե Գիսպերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուրիա դե Գիսպերտ
կատ.՝ Núria de Gispert
Núria de Gispert a 2014.jpg
 
Կուսակցություն՝ Democratic Union of Catalonia? և Democrats of Catalonia?
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր ապրիլի 6, 1949(1949-04-06) (70 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն կատ.՝ Núria de Gispert i Català
Հայր Ignasi de Gispert i Jordà?[1]
 
Կայք՝ nuriadegispert.wordpress.com

Նուրի դե Գիսպերտ ի Կատալա (իսպ.՝ Núria de Gispert i Català, ապրիլի 6, 1949(1949-04-06), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, իրավաբան: 2010-2015 թվականներին եղել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրիա դե Գիսպերտը ծնվել է 1949 թվականին Բարսելոնայում, քաղաքական գործիչ, փաստաբան Իգնասի դե Գիսպերտ ի Խորդայի ընտանիքում: Նուրիա դե Գիսպերտը եղել է բազում կաթոլիկ կարգերի պաշտպան Դորոտեա դե Չոպիտեայի ծոռնուհին[4]: Բարսելոնայի համալսարանից ստացել է իրավագետի որակավորում: Իսպանիայի արտաքին գորերի և համագործակցության նախարարությունում եղել է իրավական հարցերով թարգմանիչ: 1971-1973 թթ. աշխատել է որպես իրավաբան, 1974 թվականից Բարսելոնայի նահանգում եղել է քաղաքացիական ծառայող, 1980 թվականից տեղափոխվել է Կատալոնիայի ժեներալիտետ:

Որպես իրավաբան պարտականությունների կատարման համար պարգևատրվել է Սեն Ռեյմոնդ Պենյաֆորտի խաչի շքանշանով (1998 թ.), Իսպանիայի շահերի պաշտպանության ծառայության երախտիքի խաչով (2002 թ.) և Բարսելոնայի բար ասոցիացիայի մեդալով (2004 թ.): 2006 թվականից Կատալոնիայի իրավագիտության և օրենսդրության ակադեմիայի անդամ է[2]:

Խորհրդարանի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստի 9-րդ նստաշրջանում Նուրիա դե Գիսպերտն ընտրվել է խորհրդարանի նախագահ (խոսնակ)` Կատալոնիայում դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը: 10-րդ նստաշրջանի սկզբում՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում: 2015 թվականի Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել: 2015 թվականի հոկտեմբերին, 11-րդ նստաշրջանում «Միասին այո» կոալիցիայից Կատալոնիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Կառմե Ֆորսադելը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://cronicaglobal.elespanol.com/politica/21d-puigdemont-junqueras_101063_102.html
  2. 2,0 2,1 Profile at the website of Parliament of Catalonia: «H. Sra. Núria de Gispert i Català»։ www.parlament.cat։ Parliament of Catalonia։ 17 December 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 14 June 2015-ին։ Վերցված է 11 June 2015 
  3. 3,0 3,1 «Carme Forcadell ja és presidenta del Parlament gràcies als vots de JxSí i la CUP» (Catalan)։ El Periódico։ 26 October 2015 
  4. La Vanguardia, 4 April 1984 Homenaje a Dorotea de Chopitea, fundadora de treinta obras sociales

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]