Նոդիրբեկ Աբդուսատորով
Նոդիրբեկ Աբդուսատորով | |
---|---|
ուզբ.՝ Nodirbek Abdusattorov | |
Պետություն(ներ) | Ուզբեկստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 2004 (20 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Կոչում | գրոսմայստեր |
Ներկայիս վարկանիշ | 2766 |
ՖԻԴԵ համար | 14204118 |
365chess | Nodirbek_Abdusattorov |
Chesstempo համար | 312567 |
ICCF համար | 312567 |
Մասնակցել է | Արագ շախմատի աշխարհի առաջնություն 2021 և Շախմատի աշխարհի գավաթ 2021 |
Nodirbek Abdusattorov Վիքիպահեստում |
Նոդիրբեկ Աբդուսատորով (ուզբ.՝ Nodirbek Abdusattorov, սեպտեմբերի 18, 2004, Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2021)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2004 թվականին Տաշքենդ քաղաքում։ 2017 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 13 տարեկան, 1 ամսական և 11 օրական հասակում դարձել է շախմատի գրոսմայստեր[1]։ 2021 թվականի հունվարի դրությամբ Նոդիրբեկը համարվել է հինգերորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը շախմատի պատմության մեջ[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է մինչև 8 տարեկանների հաղթող։
2014 թվականին Տաշքենդում տեղի ունեցած Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարի ընթացքում 9-ամյա Նոդիրբեկը հաղթել է գրոսմայստերներ Սերգեյ Ժիգալկոյին և Ռուստամ Խուսնուտդինովին՝ դառնալով դասական շախմատի ժամանակակարգում գրոսմայստերին հաղթած ամենաերիտասարդ շախմատիստը[3][4]։
2015 թվականին Հունաստանի Պորտո-Կարաս առողջարանային քաղաքում տեղի ունեցած մրցաշարում 12 հնարավորից Աբդուսատորովը վաստակել է 8½ միավոր և մինչև 12 տարեկանների կատեգորիայում զբաղեցրել 4-րդ տեղը։
2017 թվականին Չիգորինի հուշամրցաշարում ուզբեկ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը։ Այդ մրցաշարում նրա վարկանիշն անցել է 2005-ից և նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում։
2021 թվականի դեկտեմբերին Վարշավայում կայացած արագ շախմատի աշխարհի առաջնությունում 13 հնարավորից վաստակելով 9½ միավոր՝ 1-4-րդ տեղերն է բաժանել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի, Յան Նեպոմնյաշչու և Ֆաբիանո Կարուանայի հետ։ Թայ-բրեյքում 1½-½ հաշվով հաղթելով Յան Նեպոմնյաշչուն՝ հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն[5]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011 | 1930 | 1930 | 1930 | 1930 | ||||||||||
2012 | 1907 | 1907 | 1937 | 1937 | 1937 | 1949 | 1949 | 1949 | 1950 | 1950 | 1907 | |||
2013 | 1915 | 1915 | 1915 | 1915 | 1935 | 1935 | 1935 | 1935 | 1967 | 1967 | 1967 | 1967 | 1967 | 1915 |
2014 | 1954 | 1954 | 2024 | 2057 | 2057 | 2108 | 2128 | 2128 | 2128 | 2179 | 2186 | 2186 | 2186 | 1954 |
2015 | 2193 | 2193 | 2263 | 2465 | 2465 | 2443 | 2432 | 2432 | 2432 | 2432 | 2436 | 2429 | 2465 | 2193 |
2016 | 2430 | 2430 | 2391 | 2391 | 2382 | 2382 | 2375 | 2375 | 2375 | 2395 | 2428 | 2428 | 2430 | 2375 |
2017 | 2429 | 2429 | 2429 | 2437 | 2453 | 2462 | 2467 | 2470 | 2486 | 2498 | 2498 | 2516 | 2516 | 2429 |
2018 | 2516 | 2516 | 2518 | 2540 | 2550 | 2534 | 2534 | 2539 | 2558 | 2558 | 2560 | 2546 | 2560 | 2516 |
2019 | 2560 | 2560 | 2560 | 2578 | 2597 | 2598 | 2598 | 2594 | 2608 | 2608 | 2633 | 2635 | 2635 | 2560 |
2020 | 2635 | 2644 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2627 | 2644 | 2627 |
2021 | 2627 | 2627 | 2627 | 2634 | 2648 | 2646 | 2633 | 2648 | 2627 | |||||
2022 | 2641 | 2651 | 2661 | 2688 | 2677 | 2713 | 2713 | 2641 | ||||||
2023 | 2734 | 2731 | 2732 | 2716 | 2722 | 2727 | 2734 | 2716 | ||||||
2024 | 2744 | 2750 | 2766 | 2765 | 2769 | 2762 | 2769 | 2744 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Friedel, Frederic (2017 թ․ հոկտեմբերի 29). «Abdusattorov second youngest GM ever». Chess News. ChessBase. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Isaac Steincamp (2020 թ․ փետրվարի 27). «The Youngest Chess Grandmasters In History» (անգլերեն). Chess.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Martínez, David (2014 թ․ մայիսի 22). «9-year-old prodigy beats two grandmasters». chess24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Chandra, Akshat (2014 թ․ հուլիսի 2). «Nine-year-old rips through GMs!». ChessBase. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ World Rapid Chess Championship 2021 - Open
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդիրբեկ Աբդուսատորով» հոդվածին։ |
|