Jump to content

Սերգեյ Ժիգալկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ժիգալկո
Сяргей Жыгалка
Սերգեյ Ժիգալկո
Պետություն(ներ)Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվմարտի 28, 1989(1989-03-28) (36 տարեկան)
ԾննդավայրՄինսկ
ԿոչումԳրոսմայստեր (2007)
Միջազգային վարպետ (2004)
Առավելագույն վարկանիշ2696 (2011, սեպտեմբեր)
Ներկայիս վարկանիշ2572
ՖԻԴԵ համար13502956
365chessSergei_Zhigalko
Chesstempo համար234765
ICCF համար234765
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
 Sergei Zhigalko Վիքիպահեստում

Սերգեյ Ժիգալկո (բելառուսերեն՝ Сяргей Жыгалка, մարտի 28, 1989(1989-03-28), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս շախմատիստ, գրոսմայստեր (2007)։

2003-ին Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությունում գրավել է 1-ին տեղը. Մագնուս Կառլսենը այս առաջնությունում 3-րդն էր։ 2006-ին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում գրավել է առաջին տեղը։ 2007-ի և 2008-ի Բելառուսի առաջնություններում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2009-ին դարձել է Բելառուսի չեմպիոն։ Նույն թվականին դարձել է նաև աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն՝ առաջին տեղը զիջելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին[2]։ 2012 և 2013 թվականներին դարձյալ նվաճել է Բելառուսի չեմպիոնի տիտղոսը[3][4]։ 2017 թվականին դարձել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված բլից շախմատի Եվրոպայի առաջնության հաղթողը[5]։ Սերգեյ Ժիգալկոն երեք անգամ՝ 2009, 2011 և 2012 թվականներին, հռչակվել է Բելառուսի լավագույն շախմատիստ։

Ավագ եղբայրը շախմատիստ Անդրեյ Ժիգալկոն է։ Հենց նա էլ Սերգեյի մարզիչն է։

Վարկանիշի փոփոխությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[6] RatingDate2100220023002400250026002700Ապր. 2001նոյ 2014Սերգեյ ԺիգալկոElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 OlimpBase
  2. «Interview with the World Junior Champion 2009». ChessBase. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  3. «The Week in Chess 898». The Week In Chess. Mark Crowther. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Championship BLR men 2013». FIDE. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «Maksim Vavulin and Sergei Zhigalko winners of European Rapid & Blitz Chess Championships». Chessdom. 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ժիգալկո» հոդվածին։