Jump to content

Նշան Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նշան Մուրադյան
Ծնվել էմայիսի 1, 1908(1908-05-01)[1]
Մարգարա, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 27, 1982(1982-07-27)[1] (74 տարեկան)
Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլմ և Արվեստի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1944)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1977)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Նշան Հակոբի Մուրադյան ([մայիսի 1, 1908(1908-05-01)[1], Մարգարա, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 27, 1982(1982-07-27)[1], Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էջմիածնի գավառի (այժմ Արմավիրի մարզի) Մարգարա գյուղում։ 1926 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ 1929-1932 թթ. որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է Վարդենիսի և Գավառի շրջանի դպրոցներում։ 1933-1945 թթ. աշխատել է Երևանի գրական թանգարանում որպես գիտաշխատող, 1947-1953 թթ.՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում որպես գրական բաժնի վարիչ, ապա Հայֆիլմ կինոստուդիայում որպես խմբագիր։ 1944 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1965 թվականին «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1967-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է Միքայել Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի (1940-1947) և Հովհաննես Հովհաննիսյանի երկերի լիակատար ժողովածուի (1964-1968) ակադեմիական հրատարակություններին։ 1976 թվականին «Աբովյանի պոետիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Սևանում, թաղվել է Երևանում[2][3]։

Ն. Մուրադյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միքայել Նալբանդյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
  • Արմեն Արմենյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959, 119 էջ։
  • Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 198 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Հովհաննես Հովհաննիսյան» գլուխը գրել է Ն. Մուրադյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։
  • Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
  • Նալբանդյան, կյանքը և գործը, Երևան, «Գիտելիք», 1980, 40 էջ։
  • Շեքսպիրի կյանքը, Երևան, «Սովետական գրող», 1986, 100 էջ։
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 95.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 405.
  3. «ՆՇԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. մարդը, գրականագետը, իմաստասերը, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 411 էջ։».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 95
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Մուրադյան» հոդվածին։