Նհ. Դինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նհ. Դինի
Ծնվել էփետրվարի 29, 1936(1936-02-29)[1]
ԾննդավայրՍեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2018(2018-12-04) (82 տարեկան)
Վախճանի վայրՍեմարանգ, Ինդոնեզիա
Մասնագիտությունգրող, կանանց իրավունքների պաշտպան և վիպասան
Լեզուինդոնեզերեն
ԱզգությունBugis people? և Ճավացիներ
Քաղաքացիություն Ինդոնեզիա և  Հոլանդական Օստ Ինդիա
Ուշագրավ աշխատանքներQ107341866?
ԱնդամակցությունAngkatan 66?
ԶավակներՊիեր Քոֆֆին

Նհ. Դինի (ինդոն.՝ Nh. Dini, փետրվարի 29, 1936(1936-02-29)[1], Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա[2] - դեկտեմբերի 4, 2018(2018-12-04), Սեմարանգ, Ինդոնեզիա), ինդոնեզացի բանաստեղծուհի։ Գրել է կեղծանունով, իսկական անունն է` Նուրհայատի Սրի Հարդիանի Սիթի Նուկատին (ինդոն.՝ Nurhayati Sri Hardini Siti Nukatin):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նհ. Դինին ազգությամբ բուգիս է։ Ընտանիքում եղել է հինգ երեխաներից ամենակրտսերը։ 1956 թվականին ավարտել է Սեմարանգի հումանիտար թեքումով միջնակարգ դպրոցը։ 1956—1960 թվականներին աշխատել է «Garuda Indonesia» ավիաընկերությունում` որպես ուղեկցորդուհի։ 1960 թվականին ամուսնացել է Կոբեում (Ճապոնիա) ֆրանսիական դեսպանի հետ։ Երեք տարի ապրել է Ճապոնիայում, այնուհետև` Կամբոջայում, 1966 թվականին՝ Ֆրանսիայում, 1967 թվականին՝ Ֆիլիպիններում, 1976 թվականին՝ Դետրոյտում (ԱՄՆ)։ 1980 թվականին ամուսնալուծվել է, վերադարձել Ինդոնեզիա և բնակություն հաստատել Սեմարանգում։ 1986 թվականին այնտեղ հիմնել է իր անվամբ ընթերցասրահ[3]։ 2003 թվականին տեղափոխվել է Սլեման (Ջոկյակարտա)։ Վերջին տարիներին բնակվել է Ունգարանի ծերանոցում։ Մահացել է ավտովթարից[4]։ Թաղված է Սեմարանգի «Կեդունգմունդու» գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատմվածքները և բանաստեղծությունները հրապարակել է «Ֆեմինա» ամսագրում դեռևս դպրոցական տարիներին։ Ավագ եղբոր` Տեգուհ Ասմարի հետ միասին մասնակցել է ռադիոբեմականացումներին, որոնց համար եղբոր հետ համատեղ տեքստեր է գրել։ 1956 թվականին հրապարակել է «Երկու աշխարհ» պատմվածքների ժողովածուն, որն էլ որոշում է նրա ստեղծագործությունների հետագա ուղղությունը` կանանց պայքարը սոցիալական և կենցաղային բնագավառներում հավասար իրավական և տնտեսական իրավունքների համար[5]։ Հետագայում հիմնականում գրել է վիպակներ։ Ընդհանուր առմամբ հրատարակել է ավելի քա 20 գրքեր հիմնականում ֆեմինիստական ուղղվածության[6]։ Ֆրանսերենից թարգմանել է մի շարք գրքեր` Ալբեր Կամյուի «Ժանտախտը» (1985) և Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» (2004) վեպերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Սալյովիջո, մայրը` Կուսամինա
  • Ամուսինը` Իվ Կոֆֆեն, ֆրանսիացի դիվանագետ
  • Երեխաները` դուստրը Մարի-Կլեր Լինտագ (ծնվ.` 1961, բնակվում է Կանադայում), որդին Պիեռ-Լուի Պադանգ (Pierre Louis Padang) (ծնվ.` 1967), ֆրանսիացի անիմատոր, ռեժիսոր և դերասան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենտրոնական Յավայի ռադիոպիեսի մրցույթի հաղթող (1956)
  • «Սաստրա» ամսագրի երկրորդ մրցանակ «Ձյունե տնակ» պատմվածքի համար (1963)
  • Le Mond և Radio France Internasionale ամսագրերի առաջին մրցանակ ֆրանսերեն լեզվով պատմվածքների համար (1987)
  • Կրթության և մշակույթի նախարարության Մշակութային մրցանակ (1989)
  • Կենտրոնական Յավայի նահանգապետի մրցանակ (1991)
  • Հարավ-Արևելյան Ասիայի Գրական մրցանակ (2003)
  • Ֆրանկոֆոնիայի մրցանակ (2008)
  • Ահմադ Բակրիի մրցանակ (2011)
  • Lifetime Achievement Award Ubud Writers and Readers Festival (2017)

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dua Dunia (Երկու աշխարհ) (1956)
  • Hati yang Damai (Խաղաղ սիրտ) (1961, 1998)
  • Pada Sebuah Kapal (Նավի վրա) (1973),
  • La Barka (Բարկա) (1975)
  • Namaku Hiroko (ԱՆունս Խիրկո է) (1977),
  • Keberangkatan (Առաքում) (1977)
  • Sebuah Lorong di Kotaku (Իմ քաղաքի փողոցը) (1978)
  • Padang Ilalang di Belakang Rumah (Տան հետևի ծաղկային դաշտը) (1979)
  • Langit dan Bumi Sahabat Kami (Մեր ընկերոջ երկինքն ու երկիրը) (1979)
  • Sekayu (Սեկայու) (1981)
  • Amir Hamzah Pangeran dari Negeri Seberang (Ամիր Հազմա` արքայազն այլ երկրից) (1981)
  • Kuncup Berseri (Փայլուն կոկոն) (1982)
  • Tuileries (Տյուլրի) (1982)
  • Segi dan Garis (Կողք և գիծ) 1983)
  • Orang-orang Tran (Տանի մարդիկ) (1985)
  • Pertemuan Dua Hati (Երկու սրտերի հանդիպում) (1986)
  • Jalan Bandungan (Բանդունգի փողոց) (1989)
  • Liar (Վայրի) (1989)
  • Istri Konsul (Հյուպատոսի կինը) (1989)
  • Tirai Menurun (Վարագույն իջեցված է) (1995)
  • Dharma Seorang Bhikku (Դհարմա բհիկշու) (1997)
  • Kemayoran (Կեմայորան) (2000)
  • Dari Parangakik ke Kamboja (Պարանգակիկից Կամբոջա) (2003)
  • Dari Rue Saint Simon ke Jalan Lembang (Սուրբ ՍԻմոնի փողոցից դեպի Լեմբանգ փողոց) (2012)

Անգլերեն հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Journey (short story) in "Black Clouds Over the Isle of Gods", edited by David Roskies. M. E. Sharpe (1997) 0-7656-0033-1
  • The Chicken (short story) in "Diverse Lives" edited by Jeanette Lingard, Oxford Asia (1995) 967-65-3100-6
  • Hill, D.T (1993), The Factory by Nh. Dini (Translated by David T. Hill, Includes Translator's introductory comments), Southeast Asia Program, Cornell University, Վերցված է 7 December 2018-ին

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дини Н. Женщина из лавки. Рассказ. Перевод О. Матвеева // Нусантара. Юго-Восточная Азия. Сборник материалов. — СПб., 2000. — С. 82—90.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 29-ին Գուգլ ընկերությունը Google Doodle յուրահատուկ բացիկներով տոնել է նրա 84-րդ տարեդարձը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1055741348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 NH Dini: Struggling against the odds // The Jakarta Post — 2008. — ISSN 0215-3432
  3. Korrie Layun Rampan Leksikon Susastra Indonesia. — Jakarta: Balai Pustaka, 2000. — P. 322—323.
  4. Muthi Achadiat Kautsar, Suherdjoko Author NH Dini dies following car crash in Semarang // The Jakarta Post. — December 4, 2018.
  5. В. В. Сикорский О литературе и культуре Индонезии. Избранные работы. — М., 2014. — С. 122.
  6. Ensiklopedia Sastra Indonesia — Badan Pengembangan dan Pembinaan Bahasa, Kementerian Pendidikan dan Kebudayaan Republik Indonesia
  7. «NH Dini's 84th Birthday». Google. 2020 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]