Նինո Ռոսսի
Արտաքին տեսք
Նինո Ռոսսի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1895 Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 27, 1952 (56 տարեկան) Ֆորտեցա, Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | երաժշտական և պարային ավագ դպրոց |
Nino Rossi Վիքիպահեստում |
Նինո Ռոսսի (իտալ.՝ Nino Rossi, նոյեմբերի 24, 1895, Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 27, 1952, Ֆորտեցա, Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացի դաշնակահար, երգահան և ուսուցիչ։
Ծնվել է 1895 թվականին՝ Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆորլի կոմունայում։ Երաժշտական գործունեությամբ սկսել է զբաղվել վաղ հասակից։ Դասավանդել է Բեռլինի Քլինդվորդ-Շերվենկիի (1914-1924), Հռոմի Սանտա Չեչիլիա (1924-1933), Բոլոնյայի Ջիովանի Բատիստա Մարչինիի (1933-1939) և Միլանի կոնսերվատորիաներում, որտեղ էլ աշխատել է մինչև մահը (1939-1952)։
Հայտնի է ինչպես սեփական ստեղծագործություններով, այնպես էլ մի շարք դասականների, այդ թվում Սեզար Ֆրանկի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի և Վինչենցո Մանֆրեդինիի գործերի նոր մատուցմամբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paganelli, Roberta. Grand tour, grand piano. Il pianismo romantico a diporto per l’Italia dell’Ottocento (իտալերեն). էջեր 263–280. ISBN 978-8855532587.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Via dedicata a Nino Rossi nel Quartiere Musicisti-Grandi Italiani di Forlì».
- Տեսանյութը ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռոսսի» հոդվածին։ |
|