Նիկոլայ Սադովսկի
Նիկոլայ Սադովսկի ուկրաիներեն՝ Микола Карпович Садовський | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6 (18), 1856 |
Ծննդավայր | Կամենո-Կոստովատոե, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 7, 1933[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Կրթություն | Ելիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական պետություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ազգություն | ուկրաինացի |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և թատրոնի դերասան |
Ծնողներ | հայր՝ Կարպո Տոբիլևիչ, մայր՝ Եվդոկիա Սադովսկա |
Երեխա(ներ) | Նիկոլայ Տոբիլևիչ |
Նիկոլայ Կարպովիչ Սադովսկի (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, հուլիսի 6 (18), 1856, Կամենո-Կոստովատոե, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1933[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, ռեժիսոր։
Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Պ․ Կ․ Սակսագանսկու եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ թատրոնում գործունեությունն սկսել է 1881-ին, աշխատել Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Մ․ Պ․ Ատարիցկու և այլոց թատերախմբերում։ 1888-ին Մ․ Կ․ Զանկովեցկայայի հետ գլխավորել է սեփական թատերախումբը (1898-ին միացել է Սակսագանսկու, 1900-ին՝ Կրոպիվնիցկու թատերախմբերին), որը դարձել է ուկրաինական լավագույն կոլեկտիվներից։
1906-ին կազմակերպել է առաջին մշտական ուկրաինական պրոֆեսիոնալ թատրոնը (գործել է Պոլտավայում, ապա մինչև 1920-ը՝ Կիևում), առաջին անգամ այստեղ ուկրաիներեն բեմադրվել են Գոգոլի «Ռևիզորը» (1907), Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը (1909) ևն։
Սադովսկիի դերասանական արվեստի վրա ազդել են Գոգոլի, Շևչենկոյի, Շչեպկինի գեղագիտական հայացքները, նրա խաղին բնորոշ էր ազգ․ ինքնօրինականությունը, անկեղծությունն ու պարզությունը՝ զուգակցված գունեղ պլաստիկային և երաժշտականությանը։
Ստեղծել է ողբերգական կերպարներ՝ Սավվա (Կարպենկո-Կարիի «Սավվա Չալի»), Բոգդան (Ատարիցկու «Բոգդան Խմելնիցկի»), Կոմանդոր (Լ. Ուկրաինկայի «Քարե տիրակալը») ևն։ Խաղացել է նաև կատակերգական և բնութագրական դերեր (Պուզիր, Կարպենկո-Կարիի «Տերը», Քաղաքագլուխ, Գոգոլի «Ռևիզոր» ևն)։
1920–26-ին ապրել է արտասահմանում, վերադառնալուց հետո Ուկրաինայի տարբեր թատրոններում խաղացել է նախկին դերերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Енциклопедія історії України (укр.) — Київ: Наукова думка, 2003. — ISBN 966-00-0632-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սադովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 110)։ |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 7 մահեր
- 1933 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Ուկրաինացի արվեստագետներ
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Ուկրաինացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ