Նիկոլայ Սադովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Սադովսկի
ուկր.՝ Микола Карпович Садовський
Садовський М1.jpg
Ծնվել էհուլիսի 6 (18), 1856
ԾննդավայրԿամենո-Կոստովատոե, Q16627135?, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1933(1933-02-07)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵլիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of Ukraine.svg Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Flag of the Ukrainian State.svg Ուկրաինական պետություն, Flag of the Ukrainian Soviet Socialist Republic (1919-1929).svg Ուկրաինական ԽՍՀ և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունուկրաինացի
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Կարպո Տոբիլևիչ, մայր՝ Եվդոկիա Սադովսկա
Երեխա(ներ)Նիկոլայ Տոբիլևիչ

Նիկոլայ Կարպովիչ Սադովսկի (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, հուլիսի 6 (18), 1856, Կամենո-Կոստովատոե, Q16627135?, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1933(1933-02-07)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, ռեժիսոր։

Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Պ․ Կ․ Սակսագանսկու եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թատրոնում գործունեությունն սկսել է 1881-ին, աշխատել Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Մ․ Պ․ Ատարիցկու և այլոց թատերախմբերում։ 1888-ին Մ․ Կ․ Զանկովեցկայայի հետ գլխավորել է սեփական թատերախումբը (1898-ին միացել է Սակսագանսկու, 1900-ին՝ Կրոպիվնիցկու թատերախմբերին), որը դարձել է ուկրաինական լավագույն կոլեկտիվներից։

1906-ին կազմակերպել է առաջին մշտական ուկրաինական պրոֆեսիոնալ թատրոնը (գործել է Պոլտավայում, ապա մինչև 1920-ը՝ Կիևում), առաջին անգամ այստեղ ուկրաիներեն բեմադրվել են Գոգոլի «Ռևիզորը» (1907), Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը (1909) ևն։

Սադովսկիի դերասանական արվեստի վրա ազդել են Գոգոլի, Շևչենկոյի, Շչեպկինի գեղագիտական հայացքները, նրա խաղին բնորոշ էր ազգ․ ինքնօրինականությունը, անկեղծությունն ու պարզությունը՝ զուգակցված գունեղ պլաստիկային և երաժշտականությանը։

Ստեղծել է ողբերգական կերպարներ՝ Սավվա (Կարպենկո-Կարիի «Սավվա Չալի»), Բոգդան (Ատարիցկու «Բոգդան Խմելնիցկի»), Կոմանդոր (Լ. Ուկրաինկայի «Քարե տիրակալը») ևն։ Խաղացել է նաև կատակերգական և բնութագրական դերեր (Պուզիր, Կարպենկո-Կարիի «Տերը», Քաղաքագլուխ, Գոգոլի «Ռևիզոր» ևն)։

1920–26-ին ապրել է արտասահմանում, վերադառնալուց հետո Ուկրաինայի տարբեր թատրոններում խաղացել է նախկին դերերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110 CC-BY-SA-icon-80x15.png