Jump to content

Նեսվիժի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեսվիժի ամրոց
բելառուս․՝ Нясві́жскі замак
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԵվրոպա
ՀասցեՆեսվիժ քաղաք
Վարչական միավորՄինսկի մարզ
Գտնվում է ափինՈւշա գետի ափին
ԵրկիրԲելառուս
Համալիրի մասArchitectural, Residential and Cultural Complex of the Radziwill Family at Nesvizh?
Կառուցված17․05․1583 թվական
ՃարտարապետՋովաննի Մարիա Բերնարդոնի
ՊատվիրողՆիկոլայ Քրիստափոր Սիրոտկա Ռաձիվիլ
Շինանյութսրբատաշ քար
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
House of Radziwiłł?
Կայքniasvizh.by
Քարտեզ
Քարտեզ
 Niasviž Castle Complex Վիքիպահեստում
Նեսվիժի ամրոցը

Նեսվիժի ամրոց (բելառուս․՝ Нясві́жскі замак), ամրոց-պալատական համալիր, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Հիմնադրվել է 1583 թվականին իշխան Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից։ Նախկինում այդ վայրում եղել է փայտե ամրոց (1533 թվական)։ Ներկայիս ամրոցի շինարարությանը մասնակցել է իտալացի ճարտարապետ Ջովաննի Բերնարդոնին[1]։ 16-ից 20-րդ դարերում Ռաձիվիլ իշխանների նստավայրն էր։ Կազմված է դղյակից, պաշտպանական կառույցներից և այգուց։

Նեսվիժի ամրոցը Բելառուսի բաստիոնատիպ պաշտպանողական ամրոցների նախատիպն է։ Կառուցման պահին այն համարվել է ամենահզորներից մեկն ու այդ տիպի կառույցների մեջ առաջադեմը։ Ունեցել է հրետանային ու այլ տեսակի զենք-զինամթերքի հսկայական զինանոց[2]՝ մի քանի դար շարունակ պահպանելով իր ռազմավարական նշանակությունը։ Ռաձիվիլների մասնավոր բանակի կենտրոնակայանն էր[3]։

Ամրոցի ճարտարապետական հորինվածքի և կառուցվածքի մեջ նկատելի է ընդհանուր համաչափություն։ 18-րդ դարում զգալիորեն վերակառուցվել է համալիրի կենտրոնական շինությունը, որն առանձնանում է իր ճարտարապետական և գեղարվեստական լուծումներով։ Որմնասյուները, ռելիեֆի դեկորացիաները, քանդակագործական զարդանախշերը շինության ճակատային մասին հաղորդում են պլաստիկություն, իսկ ճակտոնի հարուստ դեկորները` շքեղություն և հանդիսավորություն։

Կենտրոնական շինության ետնմասում կա պատշգամբով երկհարկանի կառույց, որի երկու անկյուններում աշտարակներ են։ Երկրորդ հարկի արևելյան ութանկյուն աշտարակի վրա իշխանի մատուռն է, որը ծածկված էր դեկորատիվ փոքրիկ գմբեթով։

Ամրոցի մուտքի կամարակապ աշտարակը կառուցված է կամրջի մոտ՝ բելառուսական ճարտարապետությանը բնորոշ մուտքի դարպասների ոճով։ Կամարը վերածվում է թունելի, որը հատվում է հողապատնեշին և դուրս է գալիս կենտրոնական մասնաշենքի դիմացի բակը։

Պալատն ունի տարբեր չափերի աշտարակներով կառուցված շինություն է[4]։

Մի շարք վերակառուցումներից հետո միջնադարյան դղյակը ստացել է ընդարձակ բակով պալատական համալիրի տեսք։ Այն կրում է ճարտարապետական տարբեր ոճերի համադրություն[3]։

Ներկայումս Նեսվիժի ամրոցի ճարտարապետական համալիրը պատմամշակութային թանգարան-արգելոց է։ 2005 թվականին Ֆարնիի եկեղեցու հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Նեսվիզի ամրոցն ունի շատ ռոմանտիկ տեսք ՝ տարբեր չափերի ներդաշնակ աշտարակներով կառուցված հուշարձան, որը որը ջրից վեր է բարձրանում, բայց խորտակվում է ծառերի կանաչի մեջ

Ամրոցը մինչև Ռաձիվիլների դարաշրջան։ Բնակավայրի սզբնական գտնվելու վայրի առեղծվածը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Նեսվիժսկու հուշարձանը Հին այգում: Ժամանակակից գիտությունը կասկածի տակ է դնում արքայազնի կապը Նեսվիժի հետ:

Նեսվիժ ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարում, երբ տերերից մեկը՝ Յուրի Նեսվիժսկին, 1224 թվականին մասնակցել է Կալկայի ճակատամարտին ընդդեմ թաթարների[2]։ Տարեգրության մեջ նշված է, որ ճակատամարտում մյուս իշխանների հետ միասին թաթարները սպանել են նաև Սվյատոսլավ Շումսկուն, Մստիսլավ Չերնովովսկուն, նրա որդուն, Յուրի Նեսվեժսկուն։ 1223 թվականը հռչակվել է ամրոցի հիմնադրման տարի։ Ա14-րդ դարի վերջին ըստ «Ռուսաստանի մոտիկ և հեռու քաղաքների մասին» ցանկի, «Շումսկի և Նեսվեժսկի» քաղաքները ընդգրկված էին Վլադիմիր-Սյուզդալ երկրամասում։ 14-16-րդ դարերում Լիտվայի Մեծ դքսությունում եղել է Նեսվիցկի իշխանների տոհմ, ում կալվածքների կենտրոնը եղել է Նեսվիժ քաղաքը, որը գտնվել է ժամանակակից Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկի շրջանում։ Այս իշխանական տոհմը, ունենալով իր տիրապետության տակ Զբարաժ քաղաքը, հետագայում ստեղծել է նոր՝ Զբարաժկի իշխանական տոհմ, որոնք կապ չեն ունեցել ժամանակակից Նեսվիժի հետ։

Գրավոր աղբյուրներում Նեսվիժի առաջին հայտնի հիշատակումը հայտնաբերվել է լիտվական մետրայում և թվագրվել է 1445 թվակաով։ Այն ներկայացնում է մեծ իշխան Կազիմիր IV Յագելլոնչիկի կարգադրությունը Նեսվիժը Նիկոլայ Նեմիրովիչին նվիրելու մասին

«Ѡт великог(о) кн(я)зя Казимира королевича ко всим людемъ Несвижаномъ, [ш]то Клавко дҌржалъ. Дали есмо
- Несвижъ паноу Николаю Немировичоу со всим, по тому ж, какъ Клавко дҌржалъ. И вы бы его были

Փաստաթղթում Նեսվիժը ներկայացվում է որպես դղյակ, այլ ոչ թե ամրոց կամ քաղաք[5]։

Գրավոր աղբյուրներում ամրոցի մասին հաջորդ հիշատակումը թվագրվում է 15-րդ դարի 70-ական թվականներիի երկրորդ կեսով։ 15-րդ դարում Նեսվիժը հիշատակվել է Բակի մարշալ Սոլթան Ալեքսանդրովիչի (աղբյուրներում հիշատակվում է որպես «Նեսվիժի բակ») կալվածքների թվում։ 1492 թվականի նոյեմբերի 10-ին Լիտվայի նորընտիր Մեծ իշխան Ալեքսանդրը՝ Նեսվիժը նվիրել է Լիտվայի Մեծ դքսության խոշորագույն մագնատներից մեկին՝ նահանգապետ Մարշալ Պյոտր Յանովիչ Մոնտիգերդովիչին։ 1502 թվականին Նեսվիժը հիշատակվել է Բիխովցու տարեգրության մեջ՝ կապված թաթարների արշավանքով։ 1509 թվականի նամակում Նեսվիժը նշվել է նաև որպես իշխանական մարզի կենտրոն։

15-րդ դարի կեսերի և 16-րդ դարի սկզբների մի շարք աղբյուրներ վկայում էին, որ Նեսվիժն այդ ժամանակ արդեն գոյություն է ունեցել, բայց այն քաղաք չէր, ամենայն հավանականությամբ մի փոքրիկ բնակավայր` ֆեոդալական կալվածք, կամ ինչպես աղբյուրն է անվանում՝ բակ, փոքրիկ վոլոստի կենտրոն[6]։

«Նեսվիժի բակի» հնարավոր նախնական տեղադրությունը Զամկովիչ քաղաքատիպ ավանի տեղում՝ ժամանակակից ամրոցից 3 կմ դեպի արևելք

Ժամանակակից ամրոցի հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ամրոցն ու բնակավայրը հիմնվել են 16-րդ դարից ոչ շուտ։ Ամրոցի տարածքի գտածոները թվագրվում են 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբ։ Դրանցից շատերը նման են Միր ամրոցի պեղումներում հայտնաբերված նյութերին, որոնք 1568 թվականից պատկանել են Ռաձիվիլներին[7]։ «Նեսվիժի բակի» հնարավոր գտնվելու վայրը համարվում է Ուշա գետի աջ ափին՝ ակունքների մոտ գտնվող անհետացած բնակավայրի տեղում, Նեսվիժի շրջանի ժամանակակից Սլավկովա և Կաչանովիչի գյուղերի միջև, ներկայիս քաղաքից մոտ 3-4 կմ դեպի արևելք։ Հին բնակավայրը տեղի բնակչության շրջանում հայտնի է երկու անուններով՝ Զամկովիշե և Բոգումիլե։ Ունի 64 մետր × 36 մետր չափեր և գտնվում է չորացված ճահճի եզրին գտնվող բարձր բլրի վրա։ 1953 թվականին Ա. Գ.Միտրոֆանովի կողմից կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ հուշարձանը պարունակում է նյութեր ինչպես երկաթե դարից (մ.թ.ա. 1-4-րդ դարեր), այնպես էլ 11-րդ դարից մինչև 16-րդ դարի սկիզբ, բայց միջնադարյան նյութերի մեծ մասը թվագրվում են 12-15-րդ դարերին։ Քաղաքային բնակավայրի մերձակայքում նշմարվում է նաև 11-16-րդ դարերի գյուղական բնակավայր, որը սփռված է 4 հա տարածքում։ 20-րդ դարի սկզբին բնակավայրի մերձակայքում նշմարվում էր նաև գերեզմանատուն[8]։ Բոլոր փաստերից ենթադրվում է, որ Զամկովիշե բնակավայրը հենց «Նեսվիժի բակն» է, որը նկարագրված էր գրավոր աղբյուրներում։ Բնակավայրն ինքնին շատ ավելի հին է, քան Նեսվիժի մասին գրավոր հիշատակումները։ Հետազոտողները կարծում են, որ ամրոցը տեղափոխվել է ներկայիս գտնվելու վայրը 16-րդ դարի 1-ին կեսերին։ Նոր վայր տեղափոխելու պատճառ կարող էր հանդիսանալ հին բնակավայրի փոքր տարածքը։ Այդ մասին են վկայում տեղանքի հնագիտական նյութերը, համաձայն որոնց՝ այն լքվել է 15-16-րդ դարերում[9]։

1494 թվականին մահացել է Նեսվիժի տեր, նահանգապետ Պյոտր Յանովիչ Մոնտիգերդովիչը՝ չթողնելով իրենից հետո որդի-ժառանգորդ։ Նրա ունեցվածքը բաժանվել է։ Ամրոցն անցել է դստերը՝ Սոֆյային, որը ամուսնացած էր Սմոլենսկի նահանգապետ Ստանիսլավ Պետրովիչ Կիշկայի հետ։ Այսպիսով, Նեսվիժը դարձել էր Կիշկի տոհմի կալվածքի մի մասը։

1513 թվականին՝ Կիշկի տոհմի իշխանուհի Աննան ամուսնացել է Յան Ռաձիվիլի (Մորուքավոր) հետ, ով հետագայում դարձել է ամրոցի տերը[2]։ Ռաձիվիլներն այդ ամսաթիվը համարում էին Նեսվիժի իրենց տիրապետման պաշտոնական ամսաթիվը, ուստի 1913 թվականին նրանք հանդիսավոր կերպով նշում էին քաղաքի իրենց պատկանելիության 400-ամյակը[8]։

Ենթադրվում է, որ փայտե ամրոցը կառուցվել է Կիշկիների ժամանակաշրջանում։ Ամրոցի վերակառուցումը վերագրվում է Նիկոլայ Սև Ռաձիվիլին (հիշատակվում է 1551 թվականին)։ Այն հայտնի է միայն Տոմաշ Մակովսկու փորագրության շնորհիվ։ Փորագրության մեջ ամրոցն անվանվում է «Domus capitanei»՝ ինչը թարգմանաբար նշանակում է «Առաջնորդի տուն»։

Այն գտնվել է ժամանակակից Հին այգու տարածքում գտնվող բլրի վրա[10]։ Ենթադրվում է, որ բարձունքը շրջապատված էր ճահիճներով և բոլոր կողմերից էլ լավ պաշտպանված էր, իսկ հարավային կողմից այն հասնում էր մինչև ծայրամաս, որի վրա հետագայում կառուցվել է Նիկոլայ Սիրոտկա Ռաձիվիլի ամրոցը։ Այս բարձունքի չափերի մասին կարելի է ենթադրություն կատարել 1796 թվականի Նեսվիժի հատակագծով, որի վրա այն գտնվել է Նիկոլայ Սիրոտկա Ռաձիվիլի քարե ամրոցից հյուսիս։ Այդ ժամանակ բարձունքի վրա տեղակայված էին ախոռներն ու «Ռադիզիվիլների» ծածկակառքերի բակը։ Դատելով հատակագծից`բարձունքը մոտ 200 × 100 մետր չափի էր։ Այն կարելի էր տեսնել նաև 1796 թվականի քաղաքի հատակագծում, բայց արդեն 1810 թվականի հատակագծում բացակայում էր[11]։

Domus capitanei՝ Տ. Մակովսկու նկարի մի հատվածի վրա (դիտորդը «կանգնած» է դեմքով դեպի հարավ)

Ամրոցը քառանկյունաձև տեսք է ունեցել՝ չորս եռհարկ աշտարակներով։ Դրանք կառուցված են եղել անկյուններում և մուտքի դարպասներից հյուսիս-արևմուտք[10]։

Ըստ իր հատակագծային կառուցվածքի՝ ամրոցը տիպիկ դղյակ ամրոց էր, որը բնորոշ էր Արևմտյան Եվրոպային։ Ամրոցի տարածքում գտնվում էին՝

  1. Հարավարևմտյան պարսպի մոտակայքում կար երկհարկանի իշխանական պալատ երկու գլխավոր ճակատային շինություններով։
  2. Արևելյան պատի մոտ կար երկհարկանի շինություն, իսկ կենտրոնում՝ բազիլիկա։
  3. Արևմտյան պատի երկայնքով գտնվում էին ևս մի քանի միհարկանի շինություններ[10]։

Հիմնական կառույցը, որը ուներ միաթեք սանդղամուտք, դատելով ճակտոնի նախագծումից՝ կառուցված էր աղյուսից, չնայած հնարավոր է, որ հեղինակը կարող էր պարզապես ամրոց նկարել, բայց իրականում այն փայտից էր։

Ամրոցի կենտրոնին մոտ՝ պալատին ուղղահայաց, ցույց էր տրված մեկ այլ մեծ կառույց։ Այս շենքն ունի կլորացված ճակտոն, որը թույլ է տալիս համարել, որ այն պաշտամունքային շինություն էր՝ կառուցված գոթական բազիլիկայի ոճով։ Շենքի հակառակ ճակատում երևում է խաչ։ Հավանաբար, հաշվի առնելով Նիկոլայ Ռաձիվիլ Սևի կրոնական հայացքները, այստեղ անցկացվում էր կալվինականների հանդիպումներ։

Ամրոցի հարավարևելյան պատի մոտ ցուցադրվում է ևս մեկ բազմահարկ շինություն, իսկ հյուսիսարևմտյան պարսպի երկայնքով պատկերված էր փոքրիկ մեկհարկանի շինություն։ Հյուսիսարևմտյան պատի երկայնքով այլ կառույցները համեմատաբար ավելի մեծ են։ Ամրոցի կենտրոնը ցուցադրվում էր որպես ծառերով տնկված տարածք, հնարավոր է այստեղ եղել է փոքր ամրոցային այգի, որն ընդհանուր առմամբ բավականին տարածված էր Արևմտյան Եվրոպայի ամրոցատիպ կառույցներում։

Ամրոցի ռազմավարական դերն ընդգծցած է նաև ռազմական տեխնիկայի մեծ ցուցակով։ Ենթադրվում է, որ Նիկոլաս Քրիստոֆեր Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից նոր քարե ամրոց կառուցելուց հետո նրա կառույցներն անտեսվել են[12]։ Նեսվիժի իշխանության 1628-1629 թվականների գույքացուցակում «Domus capitanei»-ն այլևս չի նշվում[10]։

Հատակագծերն ու սխեմաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսվիժի պալատը փոստային նամականիշների և թղթադրամի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը պատկերված է 100․000 բելառուսական թղթադրամի վրա։ Հետաքրքրական է, որ Նապոլեոն Օրդան Ռաձիվիլ ընտանիքի խորհրդանիշ արծիվների փոխարեն ամրոցի աշտարակների վրա պատկերել էր ուղղափառ խաչեր։ Հայտնի է, որ Ռաձիվիլները կաթոլիկներ էին, հետևաբար սխալը խեղաթյուրում է ոչ միայն Նապոլեոն Օրդայի գեղարվեստական գործը, այլև պատմական իրականությունը։ Այս սխալը թույլ են տվել ռուսական Գոզնակի մասնագետները, որոնք պաշտոնական ներողություն են հայտնել։ Թղթադրամը լույս է տեսել 2005 թվականի հուլիսի 15ին և 8 տարիների ընթացքում այդ սխալն աննկատ է մնացել[13].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Архітэктура Беларусі: Энцыклапедычны даведнік, 1993, էջ 373
  2. 2,0 2,1 2,2 Ткачёв, 2002, էջ 148
  3. 3,0 3,1 Шышыгіна-Патоцкая, 2007, էջ 16
  4. Чантурыя У. А., Казакоў Ю. І. Архітэктурныя помнікі Нясвіжа = Архитектурные памятники Несвижа: Гісторыка-архітэктурны нарыс. — Полымя. — Мінск, 1989. — С. 14—15. — 47 с. — ISBN 5-345-00196-0
  5. Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 32
  6. Метельский, 2011, էջ 6—8
  7. Памяць: Нясвіжскі раён, 2001, էջ 29
  8. 8,0 8,1 Метельский, 2011, էջ 9
  9. Метельский, 2011, էջ 17
  10. 10,0 10,1 10,2 10,3 Архітэктруа Беларусі: Энцыклапедыя. — Т. 2, 2011, էջ 144
  11. Метельский, 2011, էջ 18
  12. Метельский, 2011, էջ 20
  13. «Ռուսական «Գոզնակը» ներողություն է խնդրում բելառուսական թղթադրամի վրա ուղղափառ խաչերի համար». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Архітэктура Беларусі: Энцыклапедычны даведнік / Рэдкалегія: А. А. Воінаў і інш. — Мн.: Беларуская энцыклапедыя, 1993. — 620 с. — ISBN 5-85700-078-5
  • Архітэктура Беларусі: Энцыклапедыя. У 2 т. — Мн.: Беларуская энцыклапедыя імя П. Броўкі, 2011. — Т. 2. Л-Я. — 464 с. — ISBN 978-985-0549-2
  • Бажэнава В. Д. Радзівілаўскі Нясвіж. роспісы касцёла Божага Цела. — Мн., 2007
  • Будник А. Несвижский замок в военных действиях XVII—XX веков // Нясвіжскі палац Радзівілаў: Гісторыя, новыя даследванні. Вопыт стварэння палацавых музейных кампазіцый. Матэрыялы 1-й навукова-практычнай канферэнцыі. Нясвіж, 20 кастрычніка 2009 года. — Нясвіж: ДУ "Нацыянальны гісторыка-культурны музей-запаведнік Нясвіж", 2010. — ISBN 978-985-90209-4-0
  • Варрава А. Р. Жемчужины Беларуси. Мир. Несвиж. — Мн: УП «Рифтур», 2011. — ISBN 9-789856-919476
  • Волкаў М. Артылерыя Нясвіжскага замка. — Мн.: Андрэй Янушкевіч, 2015. — 188 с. — ISBN 978-985-90346-2-6
  • Волков Н. А. Артиллерия Несвижского замка в конце XVI — начале XVIII вв. // Война и оружие: Новые исследования и материалы. Труды Третьей международной научно-практической конференции 16-18 мая 2012 г. Ч. I. —СПб, 2012.
  • Метельский А. А. Владельцы старого Несвижа. — Мн.: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2011. — 160 с. — ISBN 978-985-11-2581-2
  • Память: Гісторыка-дакументальная хроніка Нясвіжскага раёна / Рэд. кал.: Г. П. Пашкоў. — Мн.: Беларуская Энцыклапедыя імя П. Броўкі, 2001. — 632 с. — ISBN 985-11-0206-7
  • Ткачёв М. А. Замки Беларуси. — Мн.: Беларусь, 2002. — 200 с. — ISBN 985-07-0418-7
  • Чистяков В. Женские чары несвижских парков // Директор. — Мн: ООО «Консорциум Наука Экономика Право», 2009. — № 11 (125).
  • Шышыгіна-Патоцкая К. Я. Нясвіж і Радзівілы. — 3-е выд. — Мн.: Беларусь, 2007. — 240 с. — ISBN 978-985-01-0740-4
  • Конрад Бабятыньскі Выдаткі М. К. Радзівіла на абарону Нясвіжа ў 1655—1660(բելառուս.) // Беларускі гістарычны агляд. — 2011. — Т. 18. — № 1-2 (34-35).
  • Пярвішын У. Фартыфікацыя нясвіжскага замка ў канцы XVI—XVIII ст. ст. // Нясвіжскі палац Радзівілаў: Гісторыя, новыя даследванні. Вопыт стварэння палацавых музейных камазіцый. Матэрыялы 1-й навукова-практычнай канерэнцыі. Нясвіж, 20 кастрычніка 1920 года. — Нясвіж: ДУ «Нацыянальны гісторыка-культурны музей-запаведнік Нясвіж», 2010. — С. 117. — ISBN 978-985-90209-4-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեսվիժի ամրոց» հոդվածին։