Ստրուվեի աղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրուվեի աղեղ
Struve Geodetic Arc*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ստրուվեի աղեղի ամենահյուսիսային կետը, Համերֆեսթ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Շվեդիա Շվեդիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Ռուսաստան Ռուսաստան
Էստոնիա Էստոնիա
Լատվիա Լատվիա
Լիտվա Լիտվա
Բելառուս Բելառուս
Մոլդովա Մոլդովա
Ուկրաինա Ուկրաինա
Տիպ
Չափանիշներ ii, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2005  (անհայտ նստաշրջան)
59°03′28″ հս․ լ. 26°20′16″ ավ. ե.HGЯO
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Ստրուվեի աղեղը ժամանակակից քաղաքական քարտեզի վրա: Կարմիր կետերով նշված են պահպանված հուշարձան-կետերը:

Ստրուվեի աղեղ (նորվ.՝ Struves meridianbue), գեոդեզիական ցանց, որը բաղկացած է 265 տրիանգուլյացիոն կետերից, որոնք իրենցից ներկայացնում են հողի վրա տեղադրված երկու մետր բարձրությամբ շինվածք, որի երևակայական ցանցի երկարությունը ձգվում է 2820 կիլոմետր։

Ստեղծում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուվեի աղեղը ստեղծվել է Երկիրը բնութագրող մեծությունները, նրա ձևն ու չափերը ճշգրտորեն որոշելու համար։ Շինությունը կրում է հենց ստեղծողի անունը, այն է, ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի։

Ստրուվեի գեոդեզիական աղեղը չափվել է Ստրուվեի, Դորպատի աստղադիտարանի և Պուլկովոյի աստղադիտարանի (Ստրուվեն այս աստղադիտարանի տնօրենն էր) ներկայացուցիչների կողմից շուրջ քառասուն տարիների ընթացքում՝ 1816 թվականից մինչև 1855 թվականն ընկած ժամանակահատվածը։ Չափման երկարությունը կազմել է ավելի քան 2820 կիլոմետր։ Այն սկսվել է Ֆուգլենեսից՝ Նորդկապ հրվանդանից ոչ հեռու, որը Նորվեգիայում է՝ հյուսիսային լայնության 70° 40′11″ զուգահեռականի վրա և ձգվել է մինչև Ստարայա Նեկրասովկա՝ Դանուբի հարևանությամբ՝ հյուսիսային լայնության 45° 20′03″ զուգահեռականի վրա։ Արդյունքում ստացվել է միջօրեականի աղեղ՝ 25° 20′08″ ամպլիտուդով։

1828 թվականին գեոդեզիայի հայտնի մասնագետ և քարտեզագիր, ռուսական կայսերական բանակի ապագա գեներալ-լեյտենանտ Իոսիֆ Խոձկոն մասնակցել է Լիտվայի աստիճանային չափումներին Տարտուի աստղադիտարանի տնօրեն Վասիլի Ստրուվեի հետ։

Այսօր Ստրուվեի աղեղի կետերին կարելի է հանդիպել ներքոհիշյալ երկրների տարածքում

  1. Նորվեգիա Նորվեգիա
  2. Շվեդիա Շվեդիա
  3. Ֆինլանդիա Ֆինլանդիա
  4. Ռուսաստան Ռուսաստան (Գոգլանդ կամ Հոգլանդ կղզում)
  5. Էստոնիա Էստոնիա
  6. Լատվիա Լատվիա
  7. Լիտվա Լիտվա
  8. Մոլդովա Մոլդովա (Ռուդ գյուղի տարածք)
  9. Ուկրաինա Ուկրաինա
  10. Բելառուս Բելառուս

Այս երկրները 2004 թվականի հունվարի 28-ին դիմեցին ՅՈՒՆԵՍԿՕ-յին (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն), որպեսզի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ շնորհի 34 պահպանված աղեղային հուշարձան-կետերին։

2005 թվականին Ստրուվեի աղեղը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմի մեջ[1]։

Աղեղի կոորդինատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուվեի աղեղի ամենահարավային կետը Ստարայա Նեկրասովկայում: Ուկրաինա
Ռուսաստանի Ստրուվեի աղեղի «Z կետը», Գոգանդ կղզի
Ռուդ կետը համանուն գյուղի խնձորի այգում, Մոլդովա

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուդ 48°19′05″ հս․ լ. 27°52′35″ ավ. ե.HGЯO Մոլդովայի հյուսիսային հատվածումշ որը մտնում է Համաշխարհային ժառանգության կազմի մեջշ քանի որ նրանով է անցնում Ստրուվեի աղեղը։ Նախկինում Մոլդովայում կային 27 կանգնեցված կետեր, որոնք օգտագործվում էին միկջազգային քարտեզագրության նպատակներով։ Այս պահի դրությամբ երկրում մնացել է ընդամենը Ռուդի աղեղը։ Այն տեղադրված է խնձորի այգում, 300 մետր հեռու Սորոկի-Օտաչ ավտոմայրուղուց։
  • Բելցի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Struve Geodetic Arc» (անգլերեն). UNESCO World Heritage Centre — Описание и характеристики Дуги Струве на официальном сайте ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]