Նելլի Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Ասատրյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1944(1944-10-06) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտություննկարչուհի
ԺանրԳոբելեն և գրաֆիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Նելլի Ասատրյան Վիքիդարանում

Նելլի Օնիկի Ասատրյան (հոկտեմբերի 6, 1944(1944-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, գոբելենագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում[1]։

Ասատրյանի աշխատանքներով հետաքրքրված մի շարք ճարտարապետներ առաջարկել են նկարչուհուն մասնակցել ճարտարապետական կառույցների ինտերիերի ձևավորմանը։ Աշխատանքներից գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրում, Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տանը, «Դվին» համալիրում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, գոբելենային աշխատանքներից պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[2], տարբեր անհատական հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից են՝

  • «Պոեզիա։ Հայաստան» (1975, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) գոբելեն
  • «Երիտասարդություն» (1976, Երիտասարդության պալատ) գոբելեն
  • «Դիլիջան» (1977, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տուն) գոբելեն
  • «Քրիստոսի փորձությունը անապատում», 1996, գրաֆիկական շարքեր
  • «Ադամն ու Եվան դրախտում», 1996, գրաֆիկական շարքեր

Նելլի Ասատրյանի «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ՝ 2001) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում։ «Հայաստան» գոբելենը Լատվիայում մասնակցել է գոբելենի միջազգային սիմպոզիումին[3]։

Նելլի Ասատրյանի աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ դիմանկարներ, հունական դիցաբանություն, Աստվածաշնչյան թեմաներ, Դանթեական շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արված քրոջ՝ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2004, 2021[4])։ Ասատրյանի աշխատանքները ցուցադրվել են Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  3. Նելլի Ասատրյան (Գրաֆիկա, ալբոմ), 2021, ISBN 978-9939-0-3680-9
  4. Աբունց, Սոնա (2021 թ․ հուլիսի 17). «Գոբելեն ու գրաֆիկա. տեղի ունեցավ նկարչուհի Նելլի Ասատրյանի ցուցահանդեսը». FreeNews. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Ասատրյան» հոդվածին։