Նելլի Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | Գոբելեն և գրաֆիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նելլի Ասատրյան Վիքիդարանում |
Նելլի Օնիկի Ասատրյան (հոկտեմբերի 6, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, գոբելենագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում[1]։
Ասատրյանի աշխատանքներով հետաքրքրված մի շարք ճարտարապետներ առաջարկել են նկարչուհուն մասնակցել ճարտարապետական կառույցների ինտերիերի ձևավորմանը։ Աշխատանքներից գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրում, Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տանը, «Դվին» համալիրում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, գոբելենային աշխատանքներից պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[2], տարբեր անհատական հավաքածուներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործերից են՝
- «Պոեզիա։ Հայաստան» (1975, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) գոբելեն
- «Երիտասարդություն» (1976, Երիտասարդության պալատ) գոբելեն
- «Դիլիջան» (1977, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տուն) գոբելեն
- «Քրիստոսի փորձությունը անապատում», 1996, գրաֆիկական շարքեր
- «Ադամն ու Եվան դրախտում», 1996, գրաֆիկական շարքեր
Նելլի Ասատրյանի «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ՝ 2001) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում։ «Հայաստան» գոբելենը Լատվիայում մասնակցել է գոբելենի միջազգային սիմպոզիումին[3]։
Նելլի Ասատրյանի աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ դիմանկարներ, հունական դիցաբանություն, Աստվածաշնչյան թեմաներ, Դանթեական շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արված քրոջ՝ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2004, 2021[4])։ Ասատրյանի աշխատանքները ցուցադրվել են Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նելլի Ասատրյանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2021
-
Նելլի Ասատրյանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2021
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Նելլի Ասատրյան (Գրաֆիկա, ալբոմ), 2021, ISBN 978-9939-0-3680-9
- ↑ Աբունց, Սոնա (2021 թ․ հուլիսի 17). «Գոբելեն ու գրաֆիկա. տեղի ունեցավ նկարչուհի Նելլի Ասատրյանի ցուցահանդեսը». FreeNews. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Ասատրյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարչուհիներ
- Հայ գոբելենագործներ