Նարդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նարդարան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է1884 թ.
ԲԾՄ28 մետր
Ժամային գոտիUTC+4
Նարդարան (Ադրբեջան)##
Նարդարան (Ադրբեջան)

Նարդարան (ադրբ.՝ Nardaran), քաղաքատիպ ավան Բաքվի Սաբունչինի շրջանում։ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնից գտնվում է 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզում։

Բնակչությունը կազմում է 8 300 մարդ։ Վարչականորեն պատկանում է Բաքվին և համարվում նրա արվարձաններից մեկը։ Ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, որոնք կրոնական տեսանկյունից լիբերալ են, Նարդարանը համարվում է Ադրբեջանում շիա իսլամի միակ պահպանողական կենտրոնը։

Նարդարան անունը ծագում է պարսկերեն նար (նուռ)نار + դարան (ծառեր) داران, այսինքն՝ «նռնենիներով վայր»։

Ավանում է գտնվում 14-րդ դարում կառուցված ամրոցը, որն ունի մոտ 12,5 մետր բարձրություն ունեցող կլոր աշտարակ։ Խորհրդային ժամանակաշրջանում, Նարդարանը հայտնի էր որպես ծաղիկների աճեցման կենտրոն։ Ադրբեջանի անկախացումից հետո տնտեսությունն անկում ապրեց և ավանը հայտնի դարձավ իր խավիարային որսագողերով[1]։

Շիա իսլամի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարդարանը երկար ժամանակ եղել է «բարեպաշտ շիա մուսուլմանների հենակետ»[2] և ողջ Ադրբեջանում միակ վայրն է, որտեղ նրա բնակիչները հավատացյալ են և պահպանողական։ Փողոցներում կան կրոնական պաստառներ, իսկ կանանց մեծամասնությունը հանրային վայրերում կրում է չադրա։ Ավանում կա գործող մեդրեսե, ինչպես նաև Ռահիմա խանըմի մզկիթը, որը կառուցվել է 1990-ական թվականների վերջին՝ շիա իմամ Ալի ալ-Ռիդայի քրոջ Ռահիմա խանըմի գերեզմանի վրա։ Ներկայումս Ադրբեջանում արգելված Իսլամական կուսակցությունը հիմնադրվել է հենց այս քաղաքում։ Բացի այդ, կուսակցության գլխամասը ևս եղել է Նարդարան ավանում։ 2002 թվականի հունիսին Նարդարանը եղել է բողոքի ցույցերի և բախումների կենտրոն, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին կենսապայմանների բարձրացում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև 2006 թվականի հունիսին, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ[3]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին ոստիկանության և ավանի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Նարդարանում զոհվել էր երկու ոստիկան և ավանի չորս զինված բնակիչ[4]։ Մուսուլմանական միություն շարժման կրոնական առաջնորդ Թալեհ Բաղիրովը, Նարդարանի 14 այլ բնակիչների հետ միասին, ևս ձերբակալվել էր[5]։

Այդ բախումից հետո Ադրբեջանի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով արգելվեց արտասահմանում հոգևոր կրթություն ստացած անձանց Ադրբեջանում անցկացնել իսլամական ծեսեր և արարողություններ, ինչպես նաև քարոզներ կարդալ մզկիթներում և բարձր պաշտոններ ստանձնել Ադրբեջանում։ Բացի այդ, արգելվեց կրոնական նշանակության պաստառների, իրերի, դրոշների և կարգախոսների ցուցադրությունը, բացառությամբ պաշտամունքի վայրերում, կրոնական կենտրոններում և գրասենյակներում[6]։ Արգելվեց նաև հանրայնորեն տոնել Շախսեյ-վախսեյի տոնը[7]։ Ադրբեջանի կառավարությունը խորհրդարան ներկայացրեց նաև օրենսդրական նախագիծ, որով ադրբեջանական քաղաքացիությունից կարող էին զրկվել այն անձինք, որոնք երկրի սահմաններից դուրս մասնակցել են մարտական գործողություններին[8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարդարանի տնտեսության հիմնական ճյուղերն են.

  • Ծաղկաբուծությունը[9],
  • Գորգագործությունը,
  • Կաթնարտադրությունը,
  • Բանջարաբուծությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C.J. Chivers, "Corruption Endangers a Treasure of the Caspian", The New York Times, Nov. 11, 2005, Accessed 05-01-2006
  2. Mamedov, Eldar (2015 թ․ դեկտեմբերի 8). «Azerbaijan: Examining the Source of Discontent in Nardaran». eurasianet.org. Open Society Institute.
  3. Overseas Security Advisory Council, Safety & Security Report: Unrest in Nardaran, Azerbaijan Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, Bureau of Diplomatic Security, U.S. Department of State, Feb. 1, 2006, Accessed 05-01-2006
  4. Novruz, Nurgul (2015 թ․ նոյեմբերի 30). «Deadly Clashes Between Police and Shia Muslims in Azerbaijan». Institute for War and Peace Reporting.
  5. Azerbaijan: Mission Nardaran Challenge, Osservatorio Balcani e Caucaso, 2 February 2016
  6. «В Азербайджане запретят мулл, обучавшихся за границей (Azerbaijan has banned mullahs studying abroad)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
  7. «В Азербайджане запрещают различные представления в дни Ашура (Azerbaijan will forbid various representations in the days of Ashura)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
  8. «Террористов будут лишать азербайджанского гражданства (Terrorists will be deprived Azerbaijani citizenship)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
  9. «Правоверный Нардаран». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фатуллаев-Фигаров Ш. С., "Зодчество Апшерона", Шарг-Гарб, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդարան» հոդվածին։