Նարդարան
Բնակավայր | ||
---|---|---|
Նարդարան | ||
Երկիր | Ադրբեջան | |
Համայնք | Sabunchu raion? և Բաքվի գավառ | |
Հիմնադրված է | 1884 թ. | |
ԲԾՄ | 28 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նարդարան (ադրբ.՝ Nardaran), քաղաքատիպ ավան Բաքվի Սաբունչինի շրջանում։ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնից գտնվում է 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզում։
Բնակչությունը կազմում է 8 300 մարդ։ Վարչականորեն պատկանում է Բաքվին և համարվում նրա արվարձաններից մեկը։ Ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, որոնք կրոնական տեսանկյունից լիբերալ են, Նարդարանը համարվում է Ադրբեջանում շիա իսլամի միակ պահպանողական կենտրոնը։
Նարդարան անունը ծագում է պարսկերեն նար (նուռ)نار + դարան (ծառեր) داران, այսինքն՝ «նռնենիներով վայր»։
Ավանում է գտնվում 14-րդ դարում կառուցված ամրոցը, որն ունի մոտ 12,5 մետր բարձրություն ունեցող կլոր աշտարակ։ Խորհրդային ժամանակաշրջանում, Նարդարանը հայտնի էր որպես ծաղիկների աճեցման կենտրոն։ Ադրբեջանի անկախացումից հետո տնտեսությունն անկում ապրեց և ավանը հայտնի դարձավ իր խավիարային որսագողերով[1]։
Շիա իսլամի կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարդարանը երկար ժամանակ եղել է «բարեպաշտ շիա մուսուլմանների հենակետ»[2] և ողջ Ադրբեջանում միակ վայրն է, որտեղ նրա բնակիչները հավատացյալ են և պահպանողական։ Փողոցներում կան կրոնական պաստառներ, իսկ կանանց մեծամասնությունը հանրային վայրերում կրում է չադրա։ Ավանում կա գործող մեդրեսե, ինչպես նաև Ռահիմա խանըմի մզկիթը, որը կառուցվել է 1990-ական թվականների վերջին՝ շիա իմամ Ալի ալ-Ռիդայի քրոջ Ռահիմա խանըմի գերեզմանի վրա։ Ներկայումս Ադրբեջանում արգելված Իսլամական կուսակցությունը հիմնադրվել է հենց այս քաղաքում։ Բացի այդ, կուսակցության գլխամասը ևս եղել է Նարդարան ավանում։ 2002 թվականի հունիսին Նարդարանը եղել է բողոքի ցույցերի և բախումների կենտրոն, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին կենսապայմանների բարձրացում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև 2006 թվականի հունիսին, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ[3]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին ոստիկանության և ավանի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Նարդարանում զոհվել էր երկու ոստիկան և ավանի չորս զինված բնակիչ[4]։ Մուսուլմանական միություն շարժման կրոնական առաջնորդ Թալեհ Բաղիրովը, Նարդարանի 14 այլ բնակիչների հետ միասին, ևս ձերբակալվել էր[5]։
Այդ բախումից հետո Ադրբեջանի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով արգելվեց արտասահմանում հոգևոր կրթություն ստացած անձանց Ադրբեջանում անցկացնել իսլամական ծեսեր և արարողություններ, ինչպես նաև քարոզներ կարդալ մզկիթներում և բարձր պաշտոններ ստանձնել Ադրբեջանում։ Բացի այդ, արգելվեց կրոնական նշանակության պաստառների, իրերի, դրոշների և կարգախոսների ցուցադրությունը, բացառությամբ պաշտամունքի վայրերում, կրոնական կենտրոններում և գրասենյակներում[6]։ Արգելվեց նաև հանրայնորեն տոնել Շախսեյ-վախսեյի տոնը[7]։ Ադրբեջանի կառավարությունը խորհրդարան ներկայացրեց նաև օրենսդրական նախագիծ, որով ադրբեջանական քաղաքացիությունից կարող էին զրկվել այն անձինք, որոնք երկրի սահմաններից դուրս մասնակցել են մարտական գործողություններին[8]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարդարանի տնտեսության հիմնական ճյուղերն են.
- Ծաղկաբուծությունը[9],
- Գորգագործությունը,
- Կաթնարտադրությունը,
- Բանջարաբուծությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խանի այգու տաղավարը
-
Նարդարանի թիվ 295 միջնակարգ դպրոցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ C.J. Chivers, "Corruption Endangers a Treasure of the Caspian", The New York Times, Nov. 11, 2005, Accessed 05-01-2006
- ↑ Mamedov, Eldar (2015 թ․ դեկտեմբերի 8). «Azerbaijan: Examining the Source of Discontent in Nardaran». eurasianet.org. Open Society Institute.
- ↑ Overseas Security Advisory Council, Safety & Security Report: Unrest in Nardaran, Azerbaijan Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, Bureau of Diplomatic Security, U.S. Department of State, Feb. 1, 2006, Accessed 05-01-2006
- ↑ Novruz, Nurgul (2015 թ․ նոյեմբերի 30). «Deadly Clashes Between Police and Shia Muslims in Azerbaijan». Institute for War and Peace Reporting.
- ↑ Azerbaijan: Mission Nardaran Challenge, Osservatorio Balcani e Caucaso, 2 February 2016
- ↑ «В Азербайджане запретят мулл, обучавшихся за границей (Azerbaijan has banned mullahs studying abroad)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «В Азербайджане запрещают различные представления в дни Ашура (Azerbaijan will forbid various representations in the days of Ashura)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «Террористов будут лишать азербайджанского гражданства (Terrorists will be deprived Azerbaijani citizenship)» (ռուսերեն). Oxu.az. 2015 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «Правоверный Нардаран». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фатуллаев-Фигаров Ш. С., "Зодчество Апшерона", Шарг-Гарб, 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդարան» հոդվածին։ |
|