Չադրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չադրայով ծածկված կանայք

Չադրա, սպիտակ, կապույտ, երբեմն՝ սև ծածկոց, որով մուսուլման կանայք տնից դուրս գնալիս պարուրվում էին ոտքից գլուխ, բաց թողնելով միայն աչքերը։ Գործածվել է Իրանի, Աֆղանստանի որոշ ժողովուրդների կենցաղում, արաբական երկրներում (Եմեն, Իրաք և այլն), Թուրքիայում, Ադրբեջանում և այլուր։ Վերապրուկային ձևով պահպանվում է Իրանում, Աֆղանստանում և արաբական որոշ երկրներում։
Չադրա (պարսկ.՝ չադոր) – գլխաշոր, ծածկող, որոնք շարիաթի օրենքների համաձայն կրում են մուսուլման կանայք: Իսլամում գոյություն ունեն գլխաշորերի տարբեր տեսակներ (նիքաբ, բուրկա, հիջաբ և այլն), որոնք տարբեր ձևերով են ծածկում կնոջ մարմինը և հատկապես գլխամասը: Կնոջ գլխաշորի հետ կապված վերջին տարիներին մեծ խնդիրներ են ի հայտ եկել եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ աշխարհիկության սկզբունքներից ելնելով արգելվում է հանրային վայրերում գլխաշոր կրելը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png