Նայա Ռիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայա Ռիվերա
անգլ.՝ Naya Rivera
Ծնվել էհունվարի 12, 1987(1987-01-12)[1][2][3]
ԾննդավայրՎալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2020(2020-07-08)[4] (33 տարեկան)
Մահվան վայրLake Piru, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունValencia High School? և Նյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մանկական դերասան
Ժանրերփոփ
ԸնտրանիGlee, Step Up: High Water? և The Royal Family?
Ամուսին(ներ)Ryan Dorsey?
Համատեղ ապրող(ներ)Բիգ Շոն և Tahj Mowry?
Պարգևներ և մրցանակներ
nayarivera.com

Նայա Մարի Ռիվերա (անգլ.՝ Naya Marie Rivera, հունվարի 12, 1987(1987-01-12)[1][2][3], Վալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 8, 2020(2020-07-08)[4], Lake Piru, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել, հաղորդավարուհի, գրող։ Առավել հայտնի է դարձել Սանտանա Լոպեսի դերի համար «Երգչախումբ» (2009-2015) սերիալում, որի համար նա ստացել է բազմաթիվ պարգևներ և տիտղոսներ տարբեր մրցանակաբաշխություններում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայա Ռիվարան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կլարիտե քաղաքում` Իոլանդա Պրեվիտիրի (ի ծնե Ուայթ) և Ջորջ Ռիվերի ընտանիքում։ Ռիվերան երեք երեխաներից ավագն էր. նրա փոքր եղբայրը՝ Մայքլ Ռիվերան (ծնված 1990 թվականին), Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին խաղացող է եղել, իսկ փոքր քույրը՝ Նիկելա Ռիվերան, մոդել է (ծնված 1994 թվականին)։ Նայան ուներ պուերտոռիկյան, աֆրիկյան և գերմանական արմատներ[6]։ Ութ ամսականում նա մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է երեխա-մոդել[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվերան San Diego Comic-Con International 2010 փառատոնում

Որպես երեխա-մոդել՝ նա հայտնվել է շատ գովազդային հոլովակներում, որոնցից մի քանիսը «Kmart» խանութի համար։ Չորս տարեկանում նա ստացել է իր դերասանական առաջին դերը՝ խաղալով «Արքայական ընտանիք» կատակերգական սերիալում գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի ցուցադրությունը սկսվել է բավականին լավ, սակայն սերիալի գլխավոր դերասաններից մեկի՝ Ռեդդ Ֆոքսի մահից հետո, ֆիլմի վարկանիշը սկսել է արագ իջնել և արդյունքում հեռուստալիքը փակել է ցուցադրության մեկ եթերաշրջանից հետո[7]։ Սերիալի այդ դերի համար նա արժանացել է մրցանակի՝ «Երիտասարդ դերասան» անվանակարգում։

1992-2002 թվականներին նա հիմնականում կատարել է դրվագային դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Արքայազնը Բևեռլի-Հիլզից», «Ընտանեկան գործեր», «Live Shot», «Մալիբուի փրկարարները», «Smart Guy», «The Jersey», «House Blend», «Even Stevens» և «Վերափոխման վարպետ»։

2002 թվականին նա մասնակցել է B2K խմբի «Why I Love You» երգի երաժշտական տեսահոլովակին։ Նույն տարում նա խաղացել է «The Bernie Mac Show» սիթքոմում։ Հաջորդ տարիներին նա խաղացել է «8 հասարակ կանոն իմ դեռահաս աղջկա ընկերոջ համար» և «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի»։

2009 Ռիվերան մարմնավորել է չիրլիդինգ Սանտա Լոպեսի դերը «Երգչախումբ» երաժշտական սերիալում։ Նրա դերը երկրորդական պլանով առաջին եթերաշրջանում լավ է ընդունվել քննադատների ու հանդիսատեսի կողմից և սկսած երկրորդ եթերաշրջանից նա դարձել է գլխավոր հերոսներից մեկը[8]։ Երկորդ եթերաշրջանում Ռիվերան սերիալում մենակատարի համարներ է ստացել, որոնցից առաջինը երկրորդ եթերաշրջանի հինգերորդ մասում էր «The Rocky Horror Glee Show» անվանումով։ Հաջորդ էպիզոդներում նրա սյուժետային դերն ավելի հաճախ էր հայտնվում էկրանին։ Երկորդ եթերաշրջանում հայտարարվեց, որ Սանտանան լեսբուհի է և զգացմունքներ է տածում իր ընկերուհու՝ Բրիտանիի նկատմամբ։ Նա քննադատների կողմից ստանում էր դրական արձագանքներ իր կատարած դերի համար[9][10]։ Նա հեռացել է ցուցադրությունից հինգերորդ եթերաշրջանում, սակայն ոչ երկար ժամանակով և վերադարձել է եթեր վեցերորդի ժամանակ։

2010 թվականին Ռիվերան զբաղեցրել է 61-րդ տեղը «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում՝ ըստ «Maxim» ամսագրի վարկանիշի[11], իսկ մեկ տարի անց բարձրացել է մինչև 43-րդ տեղը[12]։ 2011 թվականին AfterEllen.com կայքը նրան դասել է 1-ին տեղը «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում[13]։ Ռիվերան առաջինն էր, որին հաջողվել է կրկնել այդ արդյունքը նաև 2012 թվականին[14]։

2014 թվականին Ռիվերան իր առաջնախաղն է ունեցել մեծ էկրանին՝ մարմնավորելով չարագործի դերը «Տուն» թրիլլերում։

2015 թվականին «Երգչախումբ» սերիալից հեռանալուց հետո Ռիվերան միացել Lifetime «Ստոր աղախիններ» պղպջակային կատակերգության դերասանական կազմին նոր աղախնի դերով՝ միաժամանակ դառնալով ABC "The View" -ի պարբերական հաղորդավարուհի[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2004 թվականներին հանդիպել է դերասան Ադժեմ Մաուրիի հետ։

2009-2011 թվականներին Ռիվերան հանդիպել է դերասան Մարկ Սալինգի հետ, որը նրա կոլեգան էր «Երգչախումբ» սերիալից։ Դրա հաստատումը Նայայի կողմից եղել իր «Sorry Not Sorry: Dreams, Mistakes, and Growing Up» գրքում։

2013 թվականին ապրիլին հայտնի է դարձել, որ Նայան հանդիպում է ռեփեր Բիգ Շոնի հետ։ Նրանք նույն տարվա հոկտեմբերին հայտարարել են իրենց նշանադրության մասին, սակայն 2014 թվականի հոկետմբերին բաժանվել են։

Բի Շոնի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել դերասան Ռայան Դորսի հետ։ Նրանք ամուսանացել են 2014 թվականի հուլիսի 19-ին Մեքսիկայում՝ Կաբո Սան Լուկասում[16]։ 2015 թվականի փետրվարի 24-ին Նայան հայտարարել է, որ Ռայանի հետ երեխայի են սպասում։ Նրանց որդին՝ Ժոզի Հոլլիս Դորսին ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 17-ին։ Իր հիշողություններում՝ «Sorry Not Sorry: Dreams, Mistakes, and Growing Up» գրքում Ռիվերան խոստովանել է, որ ընդհատել էր իր հղիությունը Դորսիից 2010 թվականին, որի հետ նա այն ժամանակ հանդիպում է, սակայն լքել է նրան «Երգչախումբ» սերիալում իր կարիերայի համար։ 2016 թվականի նոյեմբերն երկու տարվա ամուսնությունից հետո Նայան ամուսնալուծվել է Ռայանից։ 2017 հոկտեմբերին Նայան հետ էր վերցրել ամուսնալուծության փատաթղթերը[17]։ 2017 թվականի նոյեմբերի վերջին Ռիվերան ձերբակալվել է և մեղադրվել Դարսիի դեմ ընտանեկան բռնություն գործադրելու համար այն բանից հետո, երբ նա, իբր, որդու հետ զբոսնելիս հարվածել է գլխին[18]։ 2017 թվականի դեկտեմբերին Ռիվերան նորից դիմել է ամուսնալուծության։ Ավելի ուշ նույն ամսին Ռիվերան և Դարսին պայմանավորվել են ժամանակավոր կիսել իրենց ընդհանուր որդու խնամակալությունը[19]։ 2018 թվականի հունվարին Դարսիի խնդրանքով Ռիվերայի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքները հանվել են։

2018 թվականի հունիսի 14-ին նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց[20]։

2017 թվականի մարտից մինչև օգոստոս նա հանդիպել է դերասան Դեյվիդ Սփեյդի հետ։

Անհետացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 8-ին հայտարարվել է Ռիվերայի մասին անհայտ կորելու լուրը, այն բանից հետո, երբ նրա 4-ամյա որդուն հայտաբերեցին միայնակ վարձակալած նավակի մեջ Պիրու լճում՝ արհեստական ջրապահպանման խցիկում, Կալիֆորռնիայի նահանգի Վենտուրա շրջանի Ազգային անտառում։ Ըստ Գրինվիչի ժամանակացույցի Ռիվերայի և նրա որդու ժոզի որոնումները սկսվել են կեսօրվա ժամը 4-ին՝ այն բանից հետո, երբ նրանք լքել էին նավահանգիստը և նրանց նավակի վարձակալման ժամանակը լրանալուց հետո չէին վերադարձել։ Մեկ ուրիշ նավավար Ժոզիին հայտնաբերել էր նավակում միայնակ փրկարարկան հագուստի մեջ քնած, իսկ նավակը գնտվում էր լճի հյուսիսի նեղ հատվածում, որը կարող էր բավականին խոր ու քամոտ լիներ։ Նավակում հայտնաբերվել է մեծահասակների համար նախատեսված փրկարարական բաճկոն, ինչպես նաև Ռիվերայի անձը հաստատող փաստաթուղթ։ Ժոզին քննիչներին պատմել է, որ նրանք լողացել են, մայրն օգնել է իրեն հետ բարձրանալ նավակ, իսկ ինքը չի կարողացել բարձանալ և անհետացել է ջրի մեջ։ Պերու լիճը հայտնի է իր ուժեղ անկանախատեսելի հոսանքներով ու շրջապտույտներով։ Ռիվերայի մեքենան՝ սև Mercedes G-Wagen հայտնաբերվել է կայանատեղիում։ Նույն օրը երեկոյան Վենտուրա շրջանի ոստիկանապետը դադարեցրել է որոնողական-փրկարարական աշխատանքերը՝ որոնման համար անբարենպաստ պայմանների պատճառով։ Լիճը փակվել է այցելությունների համար, իսկ որոնողական աշխատանքներին մասնակցել են ջրասուզակների խումբը ամբողջ շրջանից։ Հուլիսի 9-ին ոստիկանապետը հաստատել է NBC (անգլ.՝ Ազգային հեռարձակող ընկերություն) հեռուստաընկերությանը, որ Ռիվերան ենթադրաբար մահացած է։ Որոնման առաջին իսկ օրվանից հաշվի են առնվել բացահայտման փորձերը, թե արդյոք Ռիվերային հաջողվել էր հասնել ափ, ապացույցների բացակայությունը և Ժոզիի վկայությունները, որ պատմել է ոստիկաններին, որ նա տեսել է, թե ինչպես է մայրը սուզվել ջրի մեջ, նրանց ստիպեցին փրկարարական աշխատանքները փոխել վերականգնողականի։ Նրանք հեռուստատեսությանը տրամադրել են տեսանյութ, թե ինչպես են Ռիվերան և նրա որդին գալիս կայանատեղի և լքում նավահանգիստը վարձակալած նավակով։ Հուլիսի 10-ին ջրասուզակների թիվը 100-ից կրճատվեց 40-ի։ Բաժանմունքի շերիֆը հայտարարել է, որ լճի տեսանելիությունն այնքան վատ է, որ հավանաբար Ռիվերային կգտնեն հիդրոլոկացիոն սարքավորւմների միջոցով։ Ջրասույզ ջոկատի ու հիդրոլոկատորների հետ լճի տարածքում որոնումներին մասնակցեցին նաև շուն-որոնողները։

2020 թվականի հուլիս 13-ին 5-օրյա որոնումներից հետո տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 9:30 Պիրու լճում հայտնաբերվել է Ռիվերայի մարմինը[21]։ Վենտուր նահանգի շերիֆը ենթադրել է, որ Ռիվերան և իր որդին հավանաբար լողալուց ընկել են շրջուն հոսանքի տակ, որը սովորական երևույթ է այդ լճում, հատկապես օրվա երկրորդ կեսին։ Նա նաև ենթադրել է, որ հնարավոր է նավակը սկսել է տատանվել քամու և ուժեղ հոսանքի հետևանքով, և Ռիվերան իր որդու հետ ջանացել է վերադառնալ նավակ։ Վենտուրա շրջանի շերիֆը եկել է այն եզրահանգման, որ նա հավանաբար «հավաքել է բավականին էներգիա, որ փրկի իր որդուն, սակայն ոչ բավարար, որ իրեն էլ փրկեր»՝ նշելով, որ Ժոզին պատմել էր, թե ինչպես է իրեն մայրը հրել հետ դեպի նավակ։ Հուլիսի 14-ին Վենտուրա շրջանի դատաբժիշկը հայտարարեԼ է բացահայտման մասին տեղեկագիրը, որում ասվում է, որ Ռիվերայի մահը վրա է հասել խեղդվելու արդյունքում և չկա ոչ մի վնասվածք, թմրանյութի ու ալկոհոլի նշաններ արյան մեջ[22]։ Վենտուրա շրջանի ոստիկանության բաժանմունքի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարվել է, որ մարմինը հայտնաբերվել է Դիաբլո մասից դեպի հյուսիս։

2020 թվականի հուլիսի 24-ին Նայա Ռիվերան հուղարկավորվել է Հոլլիվուդ-Հիլզ գերեզմանատանը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.usmagazine.com/celebrities/naya-rivera
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Naya Rivera: Police identify body as missing Glee star
  5. 5,0 5,1 5,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-53397318
  6. «MEET CORY MONTEITH & NAYA RIVERA OF GLEE». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 «EXCLUSIVE: We Chat with GLEE's Naya Rivera». Nice Girls TV. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  8. Hibberd, James (2010 թ․ ապրիլի 27). «'Glee' exclusive: Brittany and Santana poised for major promotions | Inside TV | EW.com». Ausiellofiles.ew.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. by Todd VanDerWerff April 27, 2011 (2011 թ․ ապրիլի 27). «"Born This Way" | Glee | TV Club | TV». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Tucker, Ken. «Glee recap: Let's Talk About Sex | Season 2 Episode 15 | EW.com». Tvrecaps.ew.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «My First Time: Naya Rivera Pictures – 1 of 3 – Maxim Girls Photo Gallery». Maxim Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  12. «2011 Maxim Hot 100». Maxim.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «The 2011 AfterEllen.com Hot 100». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. «The AfterEllen.com Hot 100 - Part 2 (50-1)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  15. Nellie Andreeva (2015 թ․ փետրվարի 3). «Naya Rivera To Join 'Devious Maids', Return To 'The View' As Guest Co-Host». Deadline.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Naya Rivera Marries Ryan Dorsey». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «Naya Rivera Calls Off Her Divorce From Ryan Dorsey». Us Weekly (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Glee star Naya Rivera charged with domestic violence against her husband». BBC Newsbeat (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Naya Rivera and Ryan Dorsey to Share Joint Custody of 2-Year-Old Son Josey». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Glee's Naya Rivera Finalizes Divorce from Ryan Dorsey 6 Months After She Allegedly Assaulted Him». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  21. «Body identified as missing Glee star Naya Rivera». BBC News. 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Glee star Naya Rivera died of accidental drowning». BBC News. 2020 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  23. Joseph Wilkinson. «'Glee' star Naya Rivera buried at private funeral in Los Angeles». nydailynews.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայա Ռիվերա» հոդվածին։