Մարկ Սալինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մարկ Սալինգ
Mark Salling.jpg
Ծնվել է օգոստոսի 17, 1982(1982-08-17)[1]
Ծննդավայր Դալաս
Մահացել է հունվարի 28, 2018(2018-01-28)[2] (35 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն երգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, հեռուստատեսային դերասան, կիթառահար, երաժիշտ և հեղինակ-կատարող
Պարգևներ և մրցանակներ Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Comedy Series
marksallingmusic.com

Մարկ Ուեյն Սալինգ (անգլ.՝ Mark Wayne Salling, օգոստոսի 17, 1982(1982-08-17)[1], Դալաս - հունվարի 28, 2018(2018-01-28)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի երաժիշտ և դերասան: Առավել հայտնի է եղել Նոա Պակերմանի դերով, որը նա մարմնավորել է «Glee» հեռուստասերիալում: 2018 թվականի հունվարի 30-ին ինքնասպան է եղել Կալիֆոռնիայի իր տանը[3]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Սալինգը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Մեծացել է քրիստոնեական խիստ ավանդույթներով ապրող ընտանիքում: Վաղ տարիքից տնային պայմաններում ստացել է կրթություն: Այնուհետ տարրական կրթությունը ստացել է Փրովիդենս քրիստոնեական դպրոցում և լյութերական եկեղեցուն կից դպրոցում: Սովորել է Կալվերի ռազմական ակադեմիայում, սակայն չի ավարտել այն: 2001 թվականին ավարտել է Լեյք Հայլենդս ավագ դպրոցը, որտեղ նրա դասարանցին եղել է St. Vincent-ը: Ավելի ուշ, Մարկը կրթությունը շարունակել է Լոս Անջելեսի երաժշտության ակադեմիայում: Այնտեղ սովորել է կիթառ: Ակադեմիան ավարտելուց հետո՝ կիթառի դասեր է տվել:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինգը նվագել է դաշնամուրի, կիթառի, բաս կիթառի և հարվածային գործիքների վրա: Նա բազմաթիվ երգերի հեղինակ և կատարող է: Նրա դեբյուտային «Smoke Signals» ալբոմը թողարկվել է 2008 թվականին: Երկրորդ «Pipe Dreams» ալբոմը թողարկվել է 2010 թվականին:

Սալինգի դերասանական առաջնախաղը տեղի է ունեցել 1996 թվականին, երբ նա նկարահանվել է «Եգիպտացորենի երեխաները 4. Բերքահավաք»: Մեծ հեղինակություն ստացել է 2009 թվականին, երբ մարմնավորել է Նոա Պակերմանի կերպարը՝ Ռայան Մերֆիի հայտնի «Glee» հեռուստասերիալում:

Մեղադրանքներ սեռական բռնության և մանկական պոռնոգրաֆիայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին մի աղջիկ մեղադրել է Սալինգին սեռական բռնության մեջ, պատմելով, որ Սալինգի ստիպել է իրեն առանց պահպանակի զբաղվել սեքսով, առանց վերջինիս համաձայնության[4][5]: Նա հերքել է մեղադրանքները և պատասխան հայց ներկայացրել դատարան՝ կեղծ մեղադրանքների համար[6]: 2015 թվականի մարտին Սալինգը հաշտվել է աղջկա հետ, որի արդյունքում երկու կողմերն էլ դատարանից հայցը հետ են վերադարձրել[7]:

2015 թվականի դեկտեմբերի 29-ին Լոս Անջելեսի ոստիկանությունը հետախուզել է դերասանի տունը: Արդյունքում, Սալինգը ձերբակալվել է՝ մանկական պոռնոգրաֆիայի մի քանի հազար լուսանկարներ և տեսաձայնագրություններ պահելու համար[8]: Մեղադրանքի պատճառով Մարկը հեռացվել է «Աստվածներ և գաղտնիքներ» հեռուստասերիալի դերասանական կազմից[9]: Որոշակի ձգձգումներից և դատախազության հետ բանակցությունների անհաջող փորձերից հետո, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսի շրջանային դատարանը սկսել է դատական գործընթացը[10]: 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Սալինգը իրեն մեղավոր է ճանաչել՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: Ազատ արձակումից հետո Սալինգը ոստիկանությունում պետք է գրանցվեր որպես հանցագործ: Նա պարտավոր էր բուժման կուրս անցնել բոլոր, որը նախատեսված էր մինչև 18 տարեկանների նկատմամբ սեռական գործողություններ իրականացրած մարդկանց համար: Բանտից դուրս գալուց հետո, Սալինգը պետք է, առնվազն, 100 մետր շրջանցեր դպրոցների բակերը, այգիները, հասարակական լողավազանները, երիտասարդական կենտրոնները և խաղահրապարակները: Նա պարտավոր էր նաև 50 հազար ԱՄՆ դոլար վճարեր բոլոր այն զոհերին, ում հետ սեռական կապ էր ունեցել: Նրան սպառնում էր նաև հավելյալ 4-7 տարի ազատազրկում[11]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինգը մահացել է 2018 թվականի հունվարի 30-ին՝ 35 տարեկան հասակում: Մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն է[12]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Եգիպտացորենի երեխաներ 4. Բերքահավաք Children Of The Corn IV: The Gathering Ջեյմս Ռոուդս
1999 ս Տեխասցի ռեյնջեր Ուոլքեր Walker, Texas Ranger Բիլլի
2006 ֆ Գերեզմանատուն The Graveyard Էրիկ
20092015|2015 ս Glee Glee Նոա Պակերման
2011 ֆ Երգչախումբ: 3D կենդանի համերգ Glee: The 3D Concert Movie Նոա Պարկինսոն
2014 ֆ Քարե ճանապարհ Rocky Road Հարիսոն Բյորք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 'Glee' Star Mark Salling Dead at 35 From Suicide by Hanging
  3. «Glee star Mark Salling 'commits suicide': Dead at 35»։ Mail Online։ Վերցված է 2018-01-30 
  4. «Mark Salling Sexual Battery: 'Glee' Star Sued By Ex-Girlfriend»։ The Huffington Post (en-US)։ 2013-01-19։ Վերցված է 2017-10-05 
  5. Sadie Gennis (2013-01-19)։ «Mark Salling Sued by Ex-Girlfriend for Sexual Battery»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 2017-10-05 
  6. «Mark Salling: There Is ‘No Truth’ to Sexual Battery Lawsuit»։ Celeb News (en-US)։ January 19, 2013։ Վերցված է 2017-10-05 
  7. «'Glee' Star Mark Salling Settles with Former GF in Fight Over Sexual Encounter»։ TMZ։ 3/25/2015։ Վերցված է 2017-10-05 
  8. «'Glee' actor Mark Salling arrested on suspicion of possessing child porn»։ Los Angeles Times։ 29 December 2015։ Վերցված է 29 December 2015 
  9. «Mark Salling dropped from miniseries after child porn charge»։ Business Insider (անգլերեն)։ Jun. 1, 2016։ Վերցված է 2017-10-05 
  10. «#Glee Star Mark Salling Finally Has a Court Date On #KiddiePorn Charges»։ The Inquisitr (en-US)։ 2017-06-15։ Վերցված է 2017-10-05 
  11. Michele Corriston (2017-10-04)։ «'Glee' star Mark Salling pleads guilty to possession of child pornography»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է 2017-10-05 
  12. Ryan Parker (1/30/2018)։ «'Glee' Actor Mark Salling Dies at 35»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-01-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]