Նախաճաշ Թիֆանիի մոտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաճաշ Թիֆանիի մոտ
անգլ.՝ Breakfast at Tiffany's
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՆախաճաշ Թիֆընիի մոտ
Թվական1961, հունվարի 12, 1962[1], հոկտեմբերի 6, 1961[2], նոյեմբերի 8, 1961[2] և դեկտեմբերի 15, 1961[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲլեյք Էդվարդս
ՊրոդյուսերRichard Shepherd?
Սցենարի հեղինակGeorge Axelrod? և Թրումեն Կապոտե
ԴերակատարներՋորջ Փեփարդ, Օդրի Հեփբերն, Պատրիցիա Նիլ, Բադդի Էբսեն, Մարտին Բոլսամ, Միկի Ռունի, Alan Reed?, Խոսե Լուիս դե Վիլալյոնգա, Elvia Allman?, John McGiver?, Օրանջի, Սթենլի Ադամս, Joan Staley?[3], Fay McKenzie?[3], Kip King?[3], Frank Marth?[3], Henry Beckman?[3], Glen Vernon?[3], Դիք Կրոկետ[3] և Tom Curtis?[4]
ՕպերատորՖրանց Պլաներ և Philip H. Lathrop?
ԵրաժշտությունՀենրի Մանչինի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Տևողություն110 րոպե
Բյուջե2 500 000 $
Շահույթ14 000 000 $ և 9 551 904 $[5]
 Breakfast at Tiffany's (1961 film) Վիքիպահեստում

«Նախաճաշ Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Breakfast at Tiffany's, 1961 թվական, ԱՄՆ), կատակերգական ֆիլմ, Բլեյք Էդվարդսոմի ռեժիսորությամբ։ Գլխավոր դերերում Օդրի Հեփբերն և Ջորջ Պեպարդ։ Օդրի Հեփբերնը ֆիլմում Հոլի Գոլայթլիի դերում է, նա միամիտ և յուրահատուկ աղջիկ է։ Օդրին նշել է, որ սա իր ամենավառ և բարդ դերերից էր, քանի որ նա պետք է կատարեր յուրահատուկ մարդու դեր[6]։ Ֆիլմում նրա կատարած «Moon River» երգը 1962 թվականին արժանացավ «Օսկար»-ի։ Ֆիլմում իր ամենահաջողված կերպարին է մարմնավորել Ջորջ Պեպարդը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Վարժակը, գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու՝ Հոլի Գոլայթլիի՝ մի թեթևամիտ աղջկա հետ, որը ցանկանում էր ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում էր անունները, հեռախոսը պահում էր մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում էր պատուհանով և երազում էր «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից և իր կատվին անուն կտա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդրի Հեփբերն - Հոլի Գոլայթլի
  • Ջորջ Պեպարդ - Փոլ Վարժակ
  • Պատրիցիա Նիլ - Էմիլի Յուստաս Ֆեյլենսոն
  • Միկի Ռունի - պարոն Յունիոշի
  • Ալան Ռիդ - Սալի Փոմիդոր
  • Բադի Էբսեն - Դոք Գոլայթլի
  • Մարթին Բոլսամ - Օ. Դ. Բերման
  • Խոսե Լուիս դե Վիլյալոնգա - Խոսե դա Սիլվա Պերեյրա
  • Սթենլի Ադամս - Ռասթի Թրոուլեր
  • Ջոն ՄաքՀայվեր - «Tiffany & Co.»-ի աշխատակից
  • Օրանջի - Հոլիի կատուն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվական - երկու Օսկար մրցանակ. լավագույն երաժշտություն (Հենրի Մաչինի), լավագույն երգ (Moon River)
  • 1962 թվական - «Դեյվիդ դի Դոնատելո» լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն)
  • 1962 թվական - Գրեմի մրցանակ
  • 1962 թվական - Հիլդի մրցանակ. ԱՄՆ-ի լավագույն սցենարիստ

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվական - երեք Օսկար. լավագույն սցենար, լավագույն դերասանուհի, լավագույն նկարիչ
  • 1962 թվական - Հիլդի անվանակարգում. լավագույն ռեժիսոր
  • 1962 թվական - երկու անվանակարգում Ոսկե գլոբուս-ի համար. լավագույն կատակերգություն-ֆիլմ, լավագույն դերասանուհի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Breakfast at Tiffany’s» երգը ամերիկյան ռոք Deep Blue Something խմբի ամենահայտնի երգերից մեկն է։
  • «Սեր և այլ աղետներ» ֆիլմի գլխավոր հերոսուհին անընդհատ նայում էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմը և ընդօրինակում Օդրի Հեփբերնին։
  • Ճապոնական «Jun Planning» ընկերությունը ստեղծեց Pullip տիկնիկին՝ տալով նրան Հոլի Գոլայթլիի կերպարը[7]։
  • «I’m With Cupid» մուլտֆիլմում դրվագներից մեկում նշվում է հետևյալ արտահայտությունը. «That’s right, they have breakfast at Tiffany’s now»(հայերեն՝ Ճիշտ որ, նրանք հիմա նախաճաշում են Թիֆանիի մոտ
  • Ամերիկացի գրող Ջեյմս Փաթերսոնը 2008 թվականին գրեց մի գիրք «Կիրակին Թիֆանիի մոտ» (անգլ.՝ Sundays at Tiffany’s)։ Այստեղ գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը նույնպես սիրում էր «Tiffany & Co.» խանութը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Tom Curtis - IMDb
  5. The Numbers — 1997.
  6. Spoto, Donald. Enchantment: The Life of Audrey Hepburn. New York: Harmony Books, 2006. Page 204. ISBN 0-307-23758-3
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախաճաշ Թիֆանիի մոտ (ֆիլմ)» հոդվածին։