Նաբիլ ալ-Արաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նաբիլ ալ-Արաբի
نبيل العربي
Եգիպտոս արտաքին գործերի նախարար
Ստանձնեց պաշտոնը՝2011, մարտի 6
Լքեց պաշտոնը՝2011, հունիսի 1
Այլ տիտղոսներ՝ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար
Նախորդող՝Ահմեդ Աբուլ Հեյտ
Ծննդյան օր՝ մարտի 15, 1935(1935-03-15)[1] (89 տարեկան)
Ծննդավայր՝Կահիրե, Եգիպտոս

Նաբիլ ալ-Արաբի (արաբ․՝ نبيل العربي‎‎, մարտի 15, 1935(1935-03-15)[1], Կահիրե, Եգիպտոս), արաբ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։

2011 թվականի մարտի 6-ից մինչև հուլիսի 1-ը զբաղեցրել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2011 թվականի հուլիսի 1-ին ստանձնել է Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբիլ ալ-Արաբին ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում։

Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո սովորել է Կահիրեի պետական համալսարանում և ապա ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարանին կից գործող իրավունքի դպրոցում։

1994-2004 թվականներին եղել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ, իսկ 2004-2006 թվականներին՝ Արդարադատության միջազգային դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2011 թվականը եղել է Միջազգային առևտրային արբիտրաժի, Կահիրեի տարածաշրջանային կենտրոնի և Սուդանի Արաբական Հանրապետության հետ իրավախորհրդատու կառավարության հանձնաժողովի ղեկավար։

2011 թվականի մարտի 6-ին Եգիպտոսի նախագահի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար[2]։ 2011 թվականի մայիսի 15-ին զբաղեցրել է Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչ օրս գործում է սույն պաշտոնում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Եգիպտոսում փոխարինվել են երեք նախարարներ. արտաքին գործերի նախարար». Lenta.ru. 06.03.2011.
  3. «Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ ալ-Արաբը ընտրվել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար». Полит.ру. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբիլ ալ-Արաբի» հոդվածին։