Յուրի Սահակով
Յուրի Սահակով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 25, 1937 |
Ծննդավայր՝ | Յալթա, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | մարտի 13, 2004 (67 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | գրող, կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb։ | ID 0754287 |
Յուրի Սուրենի Սահակով (փետրվարի 25, 1937, Յալթա, ԽՍՀՄ - մարտի 13, 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Սահակովը ծնվել է 1937 թվականին Յալթայում, որտեղ անց է կացրել մանկությունը։ Դաստիարակվել է մոր՝ Տաիսիա Բակշեևայի և տատի կողմից։ 1955 թվականին գալով Մոսկվա՝ ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Միխայիլ Ռոմի արվեստանոցը։ Մոսկվայում է հանդիպել հոր՝ Սուրեն Համբարձումի Սահակյանի հետ, ով առաջին քաղաքային հիվանդանոցում բժիշկ էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգնում էր ռազմաճակատում։
1959 թվականին ՎԳԻԿ-ն ավարտելուց հետո ընկերացավ իր ուսուցչի՝ խորհրդային ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի հետ, ում կնոջ՝ Լյուբով Օրլովայի մասին հետագայում հուշագիր գրեց («Любовь Орлова: 100 былей и небылиц», Մոսկվա, 2002)։ Հայրենական կինոյի պատմության մի շարք հրապարակումների հեղինակ է՝ Կինոյի արվեստ Կինոգիտական նոթեր, Նոր աշխարհ և այլն[1]։ Իր գործունեության շնորհիվ խորհրդային հայտնի երգիչներ Իվան Սեմենովիչի և Լյուդմիլա Զիկինայի ընկերն էր։
1960 թվականից դառնում է «Էկրան» ստեղծագործական միավորման ռեժիսորը։ 1960-1970-ական թվականներին գրում է «Голубой огонек» ժամանցային ծրագրի սցենարները։
Աշխատել է «Օստանկինո» հեռուստաընկերությունում, սակայն Վերակառուցումների ժամանակ ստիպված էր հեռանալ հեռուստատեսության ոլորտից։ Թոշակի անցնելուց հետո սկսեց գրքեր գրել։
Յուրի Սահակովի ֆիլմերում նկարահանվել են դերասաններ Բելլա Ախմադուլինան, Ալեքսանդր Բելյավսկին, Բարբարա Բրիլսկան, Գեորգի Բուրկովը, Նատալիա Վարլեյը, Եկատերինա Վասիլևան, Անտոնինա Դմիտրիևան, Սաշա Կոբոզևը, Սավելի Կրամարովը, Նատալիա Կրաչկովսկայան, Անատոլի Կուզնեցովը, Լեոնիդ Կուրավլևը, Անդրեյ Մյագկովը, Ռոդիոն Նախապետովը, Յուրի Նիկուլինը, Իվան Ռիժովը, Էլդար Ռյազանովը, Վիկտոր Սերգաչևը[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1991 | Հիշողություններ «Կովերի երթի» մասին |
1989 | Վալերի Զոլոտուխին․ Աշխատանքից ազատ ժամանակ |
1987 | Եվս մեկ ժպիտ |
1982 | Ակրոբատ Թամարա Լյազգինան |
1981 | Պուշկինի հեքիաթները |
1977 | «Կապույտ գրքի» էջերով |
1977 | Այս անհավանական երաժիշտները կամ
Շուրիկի նոր երազատեսությունները |
1976 | Անհաջողակների անսամբլը |
1974 | Քո անունը |
1974 | Իլյինսկին Զոշչենկոյի մասին |
1973 | Այս ուրախ մոլորակը |
1971 | Այս տարբեր, տարբեր, տարբեր դեմքերը |
1969 | Առևանգում |
1967 | Ամենաբարձրը․․․ |
1966 | Ռուսական անտառի հեքիաթները |
1965 | Կեսգիշերից անց |
1964 | Հավաքեք Վեներան |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1991 | Հիշողություններ «Կովերի երթի» մասին |
1987 | Եվս մեկ ժպիտ |
1982 | Ակրոբատ Թամարա Լյազգինան |
1977 | Այս անհավանական երաժիշտները կամ
Շուրիկի նոր երազատեսությունները |
1973 | Այս ուրախ մոլորակը |
1971 | Այս տարբեր, տարբեր, տարբեր դեմքերը |
1967 | Ամենաբարձրը․․․ |
1966 | Ռուսական անտառի հեքիաթները |
1965 | Կեսգիշերից անց |
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сааков Ю.С. Любовь Орлова։ Суперзвезда на фоне эпохи. - М.։ Алгоритм, 2007. - 319 с. - (Юбилеи). - ISBN 978-5-9265-0345-3
- Сааков Ю. Любовь Орлова. 100 былей и небылиц. - М.։ Алгоритм, 2002. - ISBN 5-9265-0053-2
- Сааков Ю. С. Неизвестная Орлова։ 100 анекдотов про звезду, ее мужа и С. Эйзенштейна. - М.։ Алгоритм. ЭКСМО, 2011. - 286 с. - (Гении и злодеи). - ISBN 978-5-699-53554-5
- Сааков Ю. "Как одна из чудесных струй света..." // Муз. жизнь. - 2004. - № 6. - С. 34-37։ ил. - ISSN 0131-2383
- Сааков Ю. А все из-за Хрущева и Э. Рузвельт!..։ История одного несостоявшегося издания // Муз. жизнь. - 2003. - № 11. - С. 38-40։ ил. - ISSN 0131-2383
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|