Անատոլի Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Կուզնեցով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1943(1943-11-02)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 31, 2015(2015-08-31) (71 տարեկան)
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Անատոլի Կուզնեցով (ռուս.՝ Анато́лий Петро́вич Кузнецо́в, նոյեմբերի 2, 1943(1943-11-02), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2015(2015-08-31)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1970 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է իսպաներեն և անգլերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։

  • 1990-ից մինչև 1995 թվականը Իսպանիայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի մարտի 9-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 11-ը Նիկարագուայում, Գոնդուրասում և Սալվադորում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2006 թվականի հունվարի 31-ը Պերուում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2006 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի խորհրդական։
  • 2012 թվականից եղել է Ռուսաստանի պետական դումայի նախագահի տեղակալի խորհրդական։

Համարվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր, «VIGIL» միջազգային պարբերական խմբագրային խորհրդի նախագահ։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հունիսի 2)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունիսի 27)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի մարտի 5)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 09.03.1999 № 331 «О назначении Кузнецова А. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Никарагуа и по совместительству в Республике Гондурас и Республике Эль-Сальвадор»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին։ Վերցված է 2014-11-05 
  2. «Указ Президента Российской Федерации от 11.10.2001 № 1206 «О Кузнецове А. П.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին։ Վերցված է 2014-11-05 
  3. «Указ Президента Российской Федерации от 11.10.2001 № 1208 «О назначении Кузнецова А. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Перу»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին։ Վերցված է 2014-11-05 
  4. «Указ Президента Российской Федерации от 31.01.2006 № 57 «О Кузнецове А. П.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին։ Վերցված է 2014-11-05 
  5. «Указ Президента Российской Федерации от 02.07.1992 № 739 «О присвоении Кузнецову А. П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին։ Վերցված է 2014-11-05 
  6. Указ Президента Российской Федерации от 27 июня 2001 г. № 776 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 05.03.2005 № 257 «О присвоении Кузнецову А. П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]