Յուզ Ալեշկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուզ Ալեշկովսկի
Юз Алешковский
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Хаимович Алешковский
Ծնվել էսեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3]
ԾննդավայրԿրասնոյարսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 21, 2022(2022-03-21)[4][3] (92 տարեկան)
Վախճանի վայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Գրական անունЮз
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, հեղինակ-կատարող, մանկագիր, սցենարիստ, կիթառահար, երաժիշտ, երգերի հեղինակ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան
Պարգևներ
ԱմուսինIrina Nikiforova?
Կայքyuz.ru
 Yuz Aleshkovsky Վիքիպահեստում

Յուզ Ալեշկովսկի (ռուս.՝ Юз Алешковский, իսկական անվանումը՝ Իոսիֆ Եֆիմովիչ Ալեշկովսկի, ռուս.՝ Иосиф Ефимович Алешковский, սեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3], Կրասնոյարսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2022(2022-03-21)[4][3], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ռուս բանաստեղծ, արձակագիր, երգահան։ 1979 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ Արժանացել է Գերմանական Պուշկինյան մրցանակի (2001):

1947 թվականին Ալեշկովսկին զորակոչվել է ծառայության ռազմածովային նավատորմում, ծառայել է Սիբիրում, որտեղ կարգապահությունը խախտելու համար դատապարտվել է չորս տարվա բանտարկության։ 1950-1953 թթ. պատիժը կրել է ճամբարում։ 1950-ականներից սկսել է երգեր գրել իր խոսքերով։

Ալեշկովսկին պաշտոնապես համարվել է մանկական գրքերի և կինոյի ու հեռուստատեսության սցենարների հեղինակ, իսկ ոչ պաշտոնապես հանդես է եկել որպես սեփական երգերի կատարող, որոնցից առավել ճանաչված է Ստալինի մասին գրած երգը։ «Մետրոպոլ» ալմանախում «ճամբարային» երգերի տեքստերի հրապարակումից հետո Ալեշկովսկին ստիպված էր արտագաղթել ԽՍՀՄ-ից[6]։

Յուզ Ալեշկովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգ Ստալինի մասին; Ծխախոտի մնացորդը; Անձնական տեսակցություն; Սովետական զատիկ; Անձրև ու անձրև; Վագոնային; Կուբայական բաժանում; Աշնանային ռոմանս; Ազատության երգ; Բրեզենտե վրանը; Նիկիտան; Ընտանիքը։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 7-36։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 60—62. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 Умер писатель и исполнитель Юз Алешковский (ռուս.)
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 6։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզ Ալեշկովսկի» հոդվածին։