Յուզ Ալեշկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուզ Ալեշկովսկի
ռուս.՝ Иосиф Ефимович Алешковский
YuzAleshkovsky.jpg
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Ефимович Алешковский
Ծնվել էսեպտեմբերի 21, 1929(1929-09-21) (90 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, հեղինակ-կատարող, մանկագիր, սցենարիստ, կիթառահար, երաժիշտ, երգերի հեղինակ և արձակագիր
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ և Պուշկինի մրցանակ
Կայքyuz.ru
Yuz Aleshkovsky Վիքիպահեստում

Յուզ Ալեշկովսկի (ռուս.՝ Юз Алешковский, իսկական անվանումը՝ Իոսիֆ Եֆիմովիչ Ալեշկովսկի, ռուս.՝ Иосиф Ефимович Алешковский, սեպտեմբերի 21, 1929(1929-09-21), Կրասնոյարսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, բարդ: 1979 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Արժանացել է Գերմանական Պուշկինյան մրցանակի (2001):

1947 թվականին Ալեշկովսկին զորակոչվել է ծառայության ռազմածովային նավատորմում, ծառայել է Սիբիրում, որտեղ կարգապահությունը խախտելու համար դատապարտվել է չորս տարվա բանտարկության: 1950-1953 թթ. պատիժը կրել է ճամբարում: 1950-ականներից սկսել է երգեր գրել իր խոսքերով:

Ալեշկովսկին պաշտոնապես համարվել է մանկական գրքերի և կինոյի ու հեռուստատեսության սցենարների հեղինակ, իսկ ոչ պաշտոնապես հանդես է եկել որպես սեփական երգերի կատարող, որոնցից առավել ճանաչված է Ստալինի մասին գրած երգը: «Մետրոպոլ» ալմանախում «ճամբարային» երգերի տեքստերի հրապարակումից հետո Ալեշկովսկին ստիպված էր արտագաղթել ԽՍՀՄ-ից[2]:

Յուզ Ալեշկովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգ Ստալինի մասին; Ծխախոտի մնացորդը; Անձնական տեսակցություն; Սովետական զատիկ; Անձրև ու անձրև; Վագոնային; Կուբայական բաժանում; Աշնանային ռոմանս; Ազատության երգ; Բրեզենտե վրանը; Նիկիտան; Ընտանիքը: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 7-36: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 6: