Յորգ Իմենդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորգ Իմենդորֆ
գերմ.՝ Jörg Immendorff
Ծնվել էհունիսի 14, 1945(1945-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրBleckede, Lüneburg, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Վախճանվել էմայիսի 28, 2007(2007-05-28)[4][1][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիա[5]
Քաղաքացիություն Գերմանիա[6]
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, գծանկարիչ և վիմագրող
ՈճՆեոէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն[7] և գրաֆիկա[7]
ՈւսուցիչՅոզեֆ Բոյս
Պարգևներ
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԿուսակցությունCommunist Party of Germany?
 Jörg Immendorff Վիքիպահեստում

Յորգ Իմենդորֆ (գերմ.՝ Jörg Immendorff, հունիսի 14, 1945(1945-06-14)[1][2][3][…], Bleckede, Lüneburg, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա - մայիսի 28, 2007(2007-05-28)[4][1][2][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[5]), գերմանացի նկարիչ և քանդակագործ։

Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմենդորֆը ծնվել է սպաների ընտանիքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ որդին 11 տարեկան էր։ 1960-ական թվականներին սովորել է Դյուսելդորֆի Գեղարվեստի ակադեմիայում Թեո Օտոյի[8] և Յոզեֆ Բոյսի մոտ։ Ֆիգուրատիվ գեղանկարչության ներկայացուցիչ է։ Քրիս Ռեյնեկեի հետ միասին ստեղծել է LIDL էքշն-նախագիծը։ Մի քանի գեղարվեստական ակցիա անցկացնելուց հետո Ակադեմիայից հեռացվել է։

Ուսանողական տարիներին Իմենդորֆը ծայրահեղական ձախ դիրքորոշում է ունեցել արևմտագերմանական քաղաքական կյանքում. ակտիվորեն աջակցել է Հյուսիսային Վիետնամին ամերիկյան ագրեսիայի դեմ պայքարում, ընդունվել է «Լիգա ընդդեմ իմպերիալիզմի»։

1968 թվականից մինչև 1981 թվականը նկարիչը դասավանդել է դպրոցում նկարչություն (1971-1981 թթ.-ին՝ Դյուսելդորֆում)։ 1972 թվականին նա մասնակցել է Կասելում ժամանակակից արվեստի ցուցադրության՝ ներկայացնելով իր քննադատական, հակակապիտալիստական ուղղվածության աշխատանքները։ 1970-ական թվականների կեսերից Իմենդորֆը սկսել է նկարել պատմական գեղանկարչության ժանրում, ծանոթացել է Նոր վայրիներ շարժման ներկայացուցիչների հետ։ 1976 թվականին նա մասնակցել է վենետիկյան բիենալեին։ Այդ ընթացքում Իմենդորֆը սերտ ընկերական կապեր է ունեցել Ա. Փենքի հետ։ Նրա հետ միասին նա աշխատել է մի շարք գեղարվեստական ստեղծագործությունների հետ, որ նվիրված են եղել Գերմանիաների հարաբերություններին։

Իմերդորֆը միջազգային ճանաչում է ստացել իր 16 խոշորաֆորմատ «Սրճարան Գերմանիա» աշխատանքներով, որոնք ոգեշնչվել են Ռենատո Գուտուզոյի արվեստով։ 1989 թվականից սկսած՝ Մայնի Ֆրանկֆուրտի Գեղարվեստի բարձրագույն պետական դպրոցի պրոֆեսոր է եղել, 1996 թվականից սկսած՝ Դյուսելդորֆի Գեղարվեստի ակադեմիայի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997՝ Ժամանակակից արվեստի թանգարանի «Մարկո 1996 մրցանակ», Մոնտեռեյ (Մեքսիկա)
  • 1997՝ Եվրոպայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ, Զալցբուրգ (Ավստրիա)
  • 1998՝ «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակի համար» շքանշանակիր
  • 2006՝ «Բեմբի» մրցանակ (Գերմանիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորգ Իմենդորֆ» հոդվածին։