Jump to content

Յոհաննես Ֆրիդրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Ֆրիդրիխ
Johannes Friedrich
Ծնվել էօգոստոսի 27, 1893(1893-08-27)[1][2][3][…]
Շյոնեֆելդ, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մահացել էօգոստոսի 12, 1972(1972-08-12)[4][1][2][…] (78 տարեկան)
Բեռլին, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Սաքսոնիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս և հեթագետ
Հաստատություն(ներ)Բեռլինի ազատ համալսարան և Լայպցիգի համալսարան
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]

Ֆրիդրիխ Յոհաննես (գերմ.՝ Johannes Friedrich, օգոստոսի 27, 1893(1893-08-27)[1][2][3][…], Շյոնեֆելդ, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - օգոստոսի 12, 1972(1972-08-12)[4][1][2][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի լեզվաբան, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի հին լեզուների (աքքադերեն, հեթերեն, հուրիերեն և այլն) մասնագետ, Սաքսոնական ԳԱ անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լայպցիգի համալսարանում։ Նույն համալսարանի (1929 թվականին) և Արևմտյան Բեռլինի համալսարանի (1950 թվականից) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հեթագիտությանը (շարունակել ու զարգացրել է հեթերենը վերծանող Բենդերժիխ Հրոզնու գործը)։ Ուսումնասիրել է հուրիերեն, ուրարտական, փյունիկական լեզուները, գրել մայա ընտանիքի կիչե հնդկացիների քերականությունը։ Հեղինակ է գրի պատմության ու վերծանման վերաբերյալ ընդհանրացնող մի քանի աշխատությունների։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дешифровка забытых письменностей и языков. М., 1961.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Фридрих Иоганнес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։