1900-1918 թվականներին եղել է Պրահայի Ազգային թատրոնի ռեժիսոր, 1918 թվականից՝ նույն թատրոնի դրամատիկ խմբի ղեկավարը, 1921-1928 թթ.՝ Վինոգրադիի Քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Դրել է «Աղջամուղջ» (1895 թ.), «Հեքիաթ արքայադուստր Խատուտիկի մասին» (1899 թ.), «Ամպեր» (1903 թ.), «Անդերսեն» (1914 թ.) և այլ պիեսներ, օպերաների (այդ թվում՝ Ա. Դվորժակի օպերաների) լիբրետոներ, թարգմանել Հ. Իբսենի և այլոց պիեսներ։ Բեմադրություններից են՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Վալլենշտայն», Իրասեկի «Ցան Հուս», «Լապտեր», Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Ձմեռային հեքիաթ», «Մակբեթ», «Հուլիոս Կեսար»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 668)։