Մուստաֆա (անուն)
Արտաքին տեսք
Մուստաֆա (արաբ․՝ مصطفى, Muṣṭafā), նշանակում է «ընտրյալ» և լայնորեն օգտագործվում է որպես տղամարդկանց անուն մուսուլմանների շրջանում։
Անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուստաֆա I՝ Օսմանյան կայսրության սուլթան։
- Մուստաֆա II՝ Օսմանյան կայսրության սուլթան։
- Մուստաֆա III՝ Օսմանյան կայսրության սուլթան։
- Մուստաֆա IV՝ Օսմանյան կայսրության սուլթան։
- Շեխզադե Մուստաֆա (1450-1474)` Մեհմեդ II Նվաճողի որդին։
- Շեհզադե Մուստաֆա (1515-1553)՝ Սուլեյման I-ի որդին։
- Մուստաֆա Ալի՝ Կասիմի կառավարիչ, խան։
- Մուստաֆա (արքայորդի)՝ արքայորդի, Կազանի Ուլու Մուհամեդ խանի որդին։
- Մուստաֆա Չելեբի (1393-1422)՝ Օսմանյան սուլթան Բայազիդ I-ի որդին, որը փորձում էր գահը գրավել Մեհմեդ I-ի և Մուրադ I-ի օրոք։
- Մուստաֆա Բայրաքթար փաշա՝ Օսմանյան պետական գործիչ։
- Մուստաֆա Քեմալ Աթաթուրք (1881-1938)՝ օսմանյան և թուրք բարեփոխիչ, քաղաքական գործիչ, պետական գործիչ և զորահրամանատար, Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության հիմնադիր և առաջին առաջնորդ, Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ, ժամանակակից թուրքական պետության հիմնադիր։ Ի հավելումն սրա, 1934 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվեց «Անուններին տիտղոս կամ կոչում ավելացնելն արգելելու մասին» օրենքը[1]։ Սույն օրենքի համաձայն Մուստաֆա Քեմալը ստացավ Աթաթուրք ազգանունը (թուրքերեն՝ Atatürk)` «թուրքերի հայր»։
- Մուստաֆա Շոկայ (1890-1941)՝ ղազախ հասարակական և քաղաքական գործիչ։
- Մուստաֆա Շուայան (1936-1976)՝ իրանցի հեղափոխական, մարքսիզմի տեսաբան։
Ազգանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այզայա Մուստաֆա (ծնվել է 1974 թվականին)՝ ամերիկյան ֆուտբոլի խաղացող, այժմ՝ կինոյի, հեռուստատեսության և հնչեղության դերասան։
- Իբրահիմ Մուստաֆա (1904-1968)՝ եգիպտացի հունահռոմեական ոճի ըմբիշ, հունահռոմեական ոճի օլիմպիական խաղերի չեմպիոն։
- Իվան Կորնեևիչ Մուստաֆա (ծնվել է մոտ 1922 թվականին)՝ խորհրդային շինարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս։
- Իսա Մուստաֆա (ծնվել է 1951 թվականին)՝ Ալբանական ծագմամբ Կոսովոյի քաղաքական գործիչ։
- Մասուդ Մուստաֆա (ծնվել է 1977 թվականին)՝ իրանցի ազատ ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր։
- Ֆիրուզ Մուստաֆա (ծնվել է 1952 թվականին)՝ ադրբեջանցի գրող, դրամատուրգ, փիլիսոփա։
- Խավբիր Մուստաֆա (ծնվել է 1993 թվականին)՝ իրանցի ֆուտբոլիստ։
Ավելին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mustapha՝ Queen ռոք խմբի 1979 թվականին թողարկած երգ։
- «Մուստաֆա» մրցանակ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջատար հետազոտողներին և գիտնականներին շնորհվող գիտության և տեխնոլոգիաների բնագավառում։