Մունթազար ալ-Զեյդի
Մունթազար ալ-Զեյդի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1979 (45 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաքի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Իրաք |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | Arab Open University? և Բաղդադի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, գրող, քաղաքական գործիչ և հումանիստ |
Կուսակցություն | Alliance of Revolutionaries for Reform? |
Պարգևներ և մրցանակներ | |
Muntadhar al-Zaidi Վիքիպահեստում |
Մունթազար ալ-Զեյդի (արաբ․՝ منتظر الزيدي, Muntaẓar al-Zayidī, հունվարի 15, 1979 կամ դեկտեմբերի 12, 1979, Բաղդադ, Իրաքի Հանրապետություն), իրաքցի ռադիոլրագրող, թղթակից Կահիրեում։ Նրա ռեպորտաժները մեծ մասամբ վերաբերել են Իրաքի պատերազմի այրիների, որբերի և երեխաների ծանր վիճակին[1][2]։
2007 թվականի նոյեմբերի 16-ին անհայտ անձանց կողմից առևանգվել է Բաղդադում։ Երկու անգամ ձերբակալվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից։
2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ալ-Զեյդին իր կոշիկները նետել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա։ Ավելի ուշ նա ձերբակալվել է և դատարանի կողմից դատապարտվել 3 տարվա ազատազրկման (փաստաբանների բողոքները քննարկելուց հետո ժամկետը կրճատվել է մինչև 1 տարի)[3], 9 ամիս բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել[4]։ Միջադեպը գրավել է միջազգային ուշադրությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաղդադի Մադինաթ էս Սադր արվարձանում (այն ժամանակ՝ Սադամ սիթի)[5]։ Բարձրագույն կրթություն է ստացել Բաղդադի համալսարանում լրագրողի մասնագիտությամբ[6]։ 2005 թվականին սկսել է աշխատել «Ալ-Բաղդադի» հեռուստաընկերության թղթակից։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2007 թվականին առևանգվել է անհայտ անձանց կողմից և երկու անգամ ձերբակալվել ԱՄՆ-ի բանակի կողմից[7]։ Նոյեմբերի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը «խորը մտահոգություն է հայտնել» ալ-Զեյդիի կալանավորման կապակցությամբ[8][9]։ Ապրել է Բաղդադի կենտրոնում գտնվող երկու սենյականոց բնակարանում[10]։ Շիա է[11], ամուսնացած չէ[12]։
Եգիպտական հեռուստաընկերություններից մեկում նրա ղեկավարը ալ-Զեյդիին նկարագրել է որպես «հպարտ արաբ և լայնախոհ մարդ»։ Նա հավելել է, որ «նա ոչ մի կապ չունի նախկին ռեժիմի հետ։ Նրա ընտանիքը ձերբակալվել է Սադդամի ռեժիմի ժամանակ»[13]։
Առաջադրվել է Իրաքի խորհրդարանում 2018 թվականի ընտրություններում։
Կոշիկ նետելու դեպք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբերի 14-ին Ջորջ Բուշի և Իրաքի վարչապետ Նուրի Մալիքիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մունթազար ալ-Զեյդին, որը երրորդ շարքում էր և հավատարմագրված էր ԱՄՆ նախագահի մասնակցությամբ համաժողովին, հանկարծ բարձրացել է իր տեղից. նստել և ասել. «Սա իրաքցիների նվերն է։ Սա հրաժեշտի համբույր է, դու շուն ես»[14][15]։ Այնուհետև նա կոշիկը նետել է ԱՄՆ նախագահի վրա, հետո լրագրողը կռացել, վերցրել է երկրորդ կոշիկը և այն նույնպես նետել[16]։ Միայն դրանից հետո ԱՄՆ նախագահի անվտանգությունը հարձակվել է լրագրողի վրա ու վնասազերծել նրան՝ անմիջապես դուրս բերելով դահլիճից, որտեղ տեղի էր ունենում ասուլիսը։ Բուշը չի տուժել, քանի որ խույս է տվել երկու կոշիկներից[17], բայց տուժել է Բուշի մամուլի քարտուղար Դանա Պերինոն, որի աչքին խոսափողով հարվածել են[18]։ 2009 թվականի մարտի 12-ին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման[19]։ 2009 թվականի ապրիլին ալ-Զեյդիի փաստաբանների բողոքարկումից հետո դատարանը նվազեցրել է նրա պատիժը մինչև մեկ տարի[3]։ Ժամկետի մի մասը կրելուց հետո օգոստոսի վերջին լավ վարքագծի համար որոշվել է ազատազրկման ժամկետը կրճատել ևս երեք ամսով։ 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Մունթազարն ազատ է արձակվել[4]։
Կոշիկի նետման միջադեպը մի շարք նմանակումների պատճառ է դարձել տարբեր երկրներում (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Սերբիա)[20]։ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին ալ-Զեյդին ինքն է դարձել կոշիկի նետման զոհ։ Փարիզում Իրաքի պատերազմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը (ըստ որոշ տվյալների՝ իրաքցի[21]) կոշիկ է նետել նրա վրա՝ բղավելով «Իրաքը օկուպացված երկիր չէ» (այլ վարկածի համաձայն՝ «Ահա ևս մեկ կոշիկ քեզ համար»)։ Ինչպես Բուշը, այնպես էլ ալ-Զեյդին կարողացել է խուսափել կոշիկից[22]։
Կառավարության դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի փետրվարի 25-ին բողոքի ցույց է կազմակերպել փետրվարի 24-ի նախօրեին զինվորների կողմից ձերբակալված Նուրի ալ-Մալիքիի դեմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Brother: Reporter threw shoes to humiliate». UPI NewsTrack TopNews. United Press International. 2008 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Profile: Shoe-throwing journalist». Middle East. Би-би-си. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Иракского журналиста, метнувшего ботинки в Буша, освободят досрочно — NewsRu.com
- ↑ 4,0 4,1 Иракский журналист, бросивший ботинки в Джорджа Буша, досрочно выходит на свободу
- ↑ «TV station urges release of shoe-throwing journalist». Asia. CNN. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018-01-20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Faraj, Salam (2008 թ․ դեկտեմբերի 15). «Iraqi journalist who attacked George W. Bush 'plotted for months'». The Courier-Mail. Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Смотри: «Kidnapped Iraqi reporter freed, says no ransom paid». Reuters. 2007 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.«Iraqi and coalition troops crack down on Sadr militants». Daily Times. 2007 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն)«Daily developments». The San Diego Union-Tribune. 2007 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.«Iraqi TV journalist kidnapped - press group». Reuters. 2007 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.«Iraqi TV station says kidnapped reporter freed in Baghdad». Associated Press. International Herald Tribune. 2007 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Al-Baghdadiyah TV journalist kidnapped in central Baghdad». Reporters Without Borders. 2007 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Karadsheh, Jomana (2008 թ․ դեկտեմբերի 15). «Shoe-thrower's brother: He wanted to humiliate 'tyrant'». World. CNN. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Shoe thrower 'beaten in custody'». Middle East. BBC News. 2008 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Cockburn, Patrick (2008 թ․ դեկտեմբերի 16). «'Shoe-thrower of Baghdad' brings Iraqis on to the streets». World. The Independent. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Rashad, Muhieddin; Yahya Barzanji (2008 թ․ դեկտեմբերի 15). «Family: Shoe thrower hates both US, Iran role». Africa & Middle East. International Herald Tribune. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Iraqi parliament speaker says he's resigning after legislators argue over 'shoe attack' on Bush». Mail on Sunday. 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Что делают обувь, торты и яйца в большой политике». ՌԻԱ Նովոստի. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Ботинки ненависти». Частный Корреспондент. chaskor.ru. 2008 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Լրատվական գործակալությունները չեն նշում՝ արդյոք Մունթադար ալ-Զայդին նետել է ոտքը հանած կոշիկները, թե որն է իր հետ բերել։
- ↑ «На президента США совершено нападение: Буша забросали ботинками». ՌԻԱ Նովոստի. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Пресс-секретарь Буша пострадала при инциденте с бросанием ботинок - ТВ». ՌԻԱ Նովոստի. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Бросивший ботинки в Буша иракский журналист получил три года тюрьмы — РИА Новости
- ↑ Подробнее см. Ботинки Буша#Подражания инциденту.
- ↑ В иракского ботинкометателя метнули ботинок(չաշխատող հղում)
- ↑ В иракского «ботинкометателя» аль-Зайди метнули башмаком
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունթազար ալ-Զեյդի» հոդվածին։ |
|