Մումթազ Մահալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումթազ Մահալ
Ծնվել է՝ապրիլի 27, 1593(1593-04-27)
ԾննդավայրԱգրա, Մեծ Մողոլների կայսրություն
Մահացել է՝հունիսի 17, 1631(1631-06-17) (38 տարեկան)
Վախճանի վայրԲուրհանպուր, Մեծ Մողոլների կայսրություն
Թաջ Մահալ
ՏոհմՄեծ Մողոլներ
թագավորական կոնսորտ
ՀայրAbul-Hasan ibn Mirza Ghiyas Beg?
ԵրեխաներԱուրենգզեբ, Dara Shikoh?, Murad Bakhsh?, Shah Shuja?, Jahanara Begum?, Roshanara Begum? և Gauhar Ara Begum?
Հավատքշիա իսլամ

Մումթազ Մահալ (ապրիլի 27, 1593(1593-04-27), Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն - հունիսի 17, 1631(1631-06-17), Բուրհանպուր, Մեծ Մողոլների կայսրություն), օրիորդական անունը Արջումանադ Բանու Բեգամ. Շահ Ջահանի սիրելի կինը։ Մումթազ Մահալը եղել է հայտնի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը։ Տրված անունը նրան տվել է Շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը. այն նշանակում է «պալատի զարդ»։

Անջուրամանադը ամուսնացել է կայսեր հետ 1612 թ. մայիսի 10-ին, 19 տարեկան հասակում։ Նա ծնել է Շահ Ջահանից 13 երեխա։ 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ Մումթազ Մահալը մահացել է ամուսնու ռազմական ճամբարում, Շահ Ջահանի վրանում։

Կնոջ մահից հետո Շահ Ջահանը հրամայել է կառուցել մարմարե մեծ դամբարան Ագրայում։ Շինարարությունը տևել է 22 տարի։ Այն ստացել է Թաջ Մահալ՝ Հնդկաստանի մարգարիտ անվանումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումթազ Մահալ» հոդվածին։