Մումբայ
Քաղաք | ||
---|---|---|
Մումբայ | ||
मुंबई | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Մահարաշտրա[1] | |
Քաղաքապետ | Դաթա Դալվի | |
Հիմնադրված է | 1507[2] թ. | |
Այլ անվանումներ | մինչ 1995 թ.-ը՝ Բոմբեյ | |
Մակերես | 603 կմ² | |
ԲԾՄ | 11 մ | |
Բնակչություն | ▲ 12․478․447 մարդ (2011) | |
Խտություն | 20 694 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 21 347 412 | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91 22 | |
Փոստային դասիչ | 110 xxx | |
Ավտոմոբիլային կոդ | MH-01, MH-02, MH-03 | |
Պաշտոնական կայք | mcgm.gov.in | |
| ||
Մումբայ[3] (մարաթհի՝ , անգլ.՝ Mumbai(մինչև 1995 թվականը՝ Բոմբեյ), քաղաք և նավահանգիստ Հնդկաստանի արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոնը[4][5][6]
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մումբայը Հնդկաստանի ամենաբազմամարդ քաղաքն է. Մումբայի մունիցիպալ կորպորացիա անվանումը կրող բնակավայրի կազմի մեջ ընդգրկված են Մահարաշտրա նահանգի երկու վարչական միավոր՝ բուն Մումբայը (157 կմ², 3 145 966 բնակիչ՝ 2011 թվականին) և, այսպես կոչված՝ մերձքաղաքային Մումբայը (446 կմ², 9 332 481 բնակիչ՝ 2011 թվականին), ընդհանուր առմամբ՝ 603 կմ², 12 478 447 բնակիչ՝ 2011 թվականին[7]։ Արբանյակ քաղաքների հետ միասին՝ Մումբայը կազմում է աշխարհում իր մեծությամբ ութերորդ քաղաքային ագլոմերացիան 21,3 միլիոն մարդ բնակչությամբ[8][9][10][11]։
Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա։ Բնակչության խտությունը կազմում է 21 665 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա (այս ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլային), բնակչության մոտավորապես կեսը մարաթհիներ են, քառորդ մասը՝ գուջարաթցիներ։ Քաղաքն զբաղեցնում է Բոմբեյ կղզին՝ ամբողջությամբ և Սոլսեթ կղզու հարավային մասը. դրանք միմյանց հետ կապված են կամուրջներով ու պատվարներով[12]։
Մումբայը միջազգային հաղորդակցության ուղիների խոշորագույն հանգույց է։ Ունի բնական խոր նավահանգիստ, որն ամենախոշորն է Հնդկաստանի արևմուտքում։ Քաղաքի ուղևորատար տերմինալով է անցնում Հնդկաստանի ողջ ուղևորահոսքի գրեթե հիսուն տոկոսը։ Այն նաև երկրի տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկն է, համարվում է հսկայական հակադրությունների քաղաք, որտեղ ճոխություն ու շքեղությունը հարևանություն են անում ծայրահեղ աղքատության՝ հյուսիսային հատվածում ծվարած հետնախորշերի հետ, որոնք զանազան վարակիչ հիվանդությունների հարուցիչների որջեր են[13][14]։
Այդուհանդերձ, Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ Մումբայն ավելի բարձր կենսամակարդակով քաղաք է, աչքի է ընկնում գործարար մեծ ակտիվությամբ։ Աշխատանքի տեղավորվելու լայն հնարավորություններն այստեղ են գրավում հարյուրավոր ու հազարավոր բանվորների ինչպես բուն իսկ Հնդկաստանից, այնպես էլ Հարավային Ասիայի երկրներից[15]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է Մումբա աստվածուհու անունից[16], այն աստվածուհու, որին պաշտում էին տեղի ձկնորսները։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Մումբայի դիրքը մեղմացնում է նրա կլիման և դարձնում ավելի տանելի, քան նույն լայնության այլ քաղաքների կլիման։ Մումբայի համար ամենալավ ժամանակը հոկտեմբերից փետրվարն է, երբ այնքան էլ խիստ շոգ չի լինում։ Դրանից հետո օդը գնալով տաքանում է և հունիսի սկզբներին սկսվում է մուսսոնային անձրևների շրջանը, որը տևում է մինչև սեպտեմբերի վերջը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 16-րդ դարից։ Անցյալում (1661-ից) եղել է բրիտանական գլխավոր ֆակտորիան ու հենակետը Արևմտյան Հնդկաստանում։
Հայերը Մումբայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոմբեյ քաղաքում հայերը հաստատվել են 18-19-րդ դդ.: Վաճառաշահ քաղաք դարձնելու նպատակով անգլիացիներն այստեղ են հրավիրել սուրաթահայերին՝ նրանց տրամադրելով հողամաս և վարկ՝ տներ կառուցելու համար։ Հայերը զբաղվել են հիմնականում առևտրով, կենտրոնացած են եղել Հայկական թաղամասում։ 1796-ին կառուցվել է Սուրբ Պետրոս առաքյալ եկեղեցին (կանգուն է ցայսօր)։ Բոմբեյում գործունեություն է ծավալել հայ խոշոր վաճառական Խոջա Մինասը (ունեցել է սեփական օվկիանոսային նավեր)։ 18-րդ դարի կեսին Բոմբեյում գործել է հայ առևտրական կազմակերպություն, որն ապրանքափոխանակություն է իրականացրել եվրոպական և ասիական շատ երկրների հետ։ 1815-ին հիմնվել է «Օճանասփյուռ ժողով» մշակութային ընկերությունը։ Լույս են տեսել «Ծաղկաստան» (1822, վիմատիպ), «Բումայու հայոց լրաթուղթ» (1844) պարբերականները։ Պահպանվել են Բոմբեյում գրված մի շարք հայերեն ձեռագրեր[17]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бомбей». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Бомбей». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Baptista, Elsie Wilhelmina (1967). The East Indians: Catholic Community of Bombay, Salsette and Bassein. Bombay East Indian Association.
- Bates, Crispin (2003). Community, Empire and Migration: South Asians in Diaspora. Orient Blackswan. ISBN 978-81-250-2482-8.
- Brunn, Stanley; Williams, Jack Francis; Zeigler, Donald (2003). Cities of the World: World Regional Urban Development (Third ed.). Rowman & Littlefield Publishers, Inc. ISBN 978-0-06-381225-3.
- Campbell, Dennis (2008). International Telecommunications Law [2008]. Vol. II. ISBN 978-1-4357-1699-5.
- Census of India, 1961. Vol. 5. Office of the Registrar General (India). 1962.
- Carsten, F. L. (1961). The New Cambridge Modern History (The ascendancy of France 1648–88). Vol. V. Cambridge University Press Archive. ISBN 978-0-521-04544-5.
- Chaudhuri, Asha Kuthari (2005). «Introduction: Modern Indian Drama». Mahesh Dattani: An Introduction. Contemporary Indian Writers in English. Foundation Books. ISBN 978-81-7596-260-6. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
- Chittar, Shantaram D. (1973). The Port of Bombay: a brief history. Bombay Port Trust.
- Datta, Kavita; Jones, Gareth A. (1999). Housing and finance in developing countries. Volume 7 of Routledge studies in development and society (illustrated ed.). Routledge. ISBN 978-0-415-17242-4.
- David, M. D. (1973). History of Bombay, 1661–1708. University of Mumbai.
- David, M. D. (1995). Bombay, the city of dreams: a history of the first city in India. Himalaya Publishing House.
- Davis, Mike (2006). Planet of Slums [" Le pire des mondes possibles : de l'explosion urbaine au bidonville global "]. Paris: La Découverte. ISBN 978-2-7071-4915-2.
- Dwivedi, Sharada; Mehrotra, Rahul (2001). Bombay: The Cities Within. Eminence Designs. ISBN 978-81-85028-80-4.
- Environment and urbanization. Vol. v. 14, no. 1. International Institute for Environment and Development. 2002 թ․ ապրիլ. ISBN 978-1-84369-223-2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
- «Executive Summary on Comprehensive Transportation Study for MMR» (PDF). MMRDA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
- Farooqui, Amar (2006). Opium city: the making of early Victorian Bombay. Three Essays Press. ISBN 978-81-88789-32-0.
- Fortescue, J. W. (2008). A History of the British Army. Vol. III. Read Books. ISBN 978-1-4437-7768-1.
- Fuller, Christopher John; Bénéï, Véronique (2001). The everyday state and society in modern India. C. Hurst & Co. Publishers. ISBN 978-1-85065-471-1.
- Ganti, Tejaswini (2004). «Introduction». Bollywood: a guidebook to popular Hindi cinema. Routledge. ISBN 978-0-415-28854-5.
- Greater Bombay District Gazetteer. Maharashtra State Gazetteers. Vol. v. 27, no. 1. Gazetteer Department (Government of Maharashtra). 1960.
- Ghosh, Amalananda (1990). An Encyclopaedia of Indian Archaeology. Brill. ISBN 978-81-215-0088-3.
- Guha, Ramachandra (2007). India after Gandhi. HarperCollins. ISBN 978-0-06-019881-7.
- Hansen, Thomas Blom (2001). Wages of violence: naming and identity in postcolonial Bombay. Princeton University Press. ISBN 978-0-691-08840-2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- Huda, Anwar (2004). The Art and Science of Cinema. Atlantic Publishers & Distributors. ISBN 978-81-269-0348-1. Վերցված է 2008 թ․ հունիսի 11-ին.
- Jha, Subhash K. (2005). The Essential Guide to Bollywood. Roli Books. ISBN 978-81-7436-378-7.
- Keillor, Bruce David (2007). Marketing in the 21st Century: New world marketing. Vol. 1. Praeger. ISBN 978-0-275-99276-7.
- Kelsey, Jane (2008). Serving Whose Interests?: The Political Economy of Trade in Services Agreements. Taylor & Francis. ISBN 978-0-415-44821-5.
- Khalidi, Omar (2006). Muslims in the Deccan: a historical survey. Global Media Publications. ISBN 978-81-88869-13-8.
- Kothari, Rajni (1970). Politics in India. Orient Longman.
- Krishnamoorthy, Bala (2008). Environmental Management: Text And Cases. PHI Learning Pvt. Ltd. ISBN 978-81-203-3329-1.
- Kumari, Asha (1990). Hinduism and Buddhism. Vishwavidyalaya Prakashan. ISBN 978-81-7124-060-9.
- Lok Sabha debates. New Delhi: Lok Sabha Secretariat. 1998.
- Machado, José Pedro (1984). «Bombaim». Dicionário Onomástico Etimológico da Língua Portuguesa (Portuguese). Vol. I.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Mehta, Suketu (2004). Maximum City: Bombay Lost and Found. Alfred A Knopf. ISBN 978-0-375-40372-9.
- Metropolitan planning and management in the developing world: spatial decentralization policy in Bombay and Cairo. United Nations Centre for Human Settlements. 1993. ISBN 978-92-1-131233-1.
- Misra, Satish Chandra (1982). The Rise of Muslim Power in Gujarat: A History of Gujarat from 1298 to 1442. Munshiram Manoharlal Publishers.
- Morris, Jan; Winchester, Simon (2005) [1983]. Stones of empire: the buildings of the Raj (reissue, illustrated ed.). Oxford University Press. ISBN 978-0-19-280596-6.
- «Mumbai Plan». Department of Relief and Rehabilitation (Government of Maharashtra). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
- Naravane, M. S. (2007). Battles of the honourable East India Company: making of the Raj. APH Publishing. ISBN 978-81-313-0034-3.
- O'Brien, Derek (2003). The Mumbai Factfile. Penguin Books. ISBN 978-0-14-302947-2.
- «Office of the Commissioner of Police, Mumbai» (PDF). Mumbai Police. Արխիվացված է օրիգինալից (PDF, 1.18 MB) 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
- Patel, Sujata; Masselos, Jim, eds. (2003). «Bombay and Mumbai: Identities, Politics and Populism». Bombay and Mumbai. The City in Transition. Delhi, India: The Oxford University Press. ISBN 978-0-19-567711-9.
- Pai, Pushpa (2005). «Multilingualism, Multiculturalism and Education: Case Study of Mumbai City» (PDF). In Cohen, James; McAlister, Kara T.; Rolstad, Kellie; MacSwan, Jeff (eds.). Proceedings of the 4th International Symposium on Bilingualism. Cascadilla Press. էջեր 1794–1806.
- Patil, R.P. (1957). The mangroves in Salsette Island near Bombay. Calcutta: Proceedings of the Symposium on Mangrove Forest.
- Aditi Phadnis. Business Standard Political Profiles: Of Cabals and Kings. Business Standard.
- «Population and Employment profile of Mumbai Metropolitan Region» (PDF). Mumbai Metropolitan Region Development Authority (MMRDA). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- Proceedings of the Indian National Science Academy. Vol. 65. Indian National Science Academy. 1999.
- Rana, Mahendra Singh (2006). India votes: Lok Sabha & Vidhan Sabha elections 2001–2005. Sarup & Sons. ISBN 978-81-7625-647-6.
- Rohli, Robert V.; Vega, Anthony J. (2007). Climatology (illustrated ed.). Jones & Bartlett Publishers. ISBN 978-0-7637-3828-0.
- Saini, A.K.; Chand; Hukam. History of Medieval India. Anmol Publications. ISBN 978-81-261-2313-1.
- Singh, K. S.; B. V. Bhanu; B. R. Bhatnagar; Anthropological Survey of India; D. K. Bose; V. S. Kulkarni; J. Sreenath (2004). Maharashtra. Vol. XXX. Popular Prakashan. ISBN 978-81-7991-102-0.
- Shirodkar, Prakashchandra P. (1998). Researches in Indo-Portuguese history. Vol. 2. Publication Scheme. ISBN 978-81-86782-15-6.
- Swaminathan, R.; Goyal, Jaya (2006). Mumbai vision 2015: agenda for urban renewal. Macmillan India in association with Observer Research Foundation.
- Strizower, Schifra (1971). The children of Israel: the Bene Israel of Bombay. B. Blackwell.
- The Gazetteer of Bombay City and Island. Gazetteers of the Bombay Presidency. Vol. 2. Gazetteer Department (Government of Maharashtra). 1978.
- «The Mumbai Municipal Corporation Act, 1888» (PDF). State Election Commissioner (Government of Maharashtra). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
- Kurian, Mathew; McCarney, Patricia (2010). Peri-urban water and sanitation services policy, planning and method. Dordrecht: Springer. ISBN 978-9048194254.
- Vilanilam, John V. (2005). Mass communication in India: a sociological perspective (illustrated ed.). SAGE. ISBN 978-0-7619-3372-4.
- Wasko, Janet (2003). How Hollywood works. SAGE. ISBN 978-0-7619-6814-6.
- WMO bulletin. Vol. 49. World Meteorological Organization. 2000.
- Yimene, Ababu Minda (2004). An African Indian Community in Hyderabad: Siddi Identity, Its Maintenance and Change. Cuvillier Verlag. ISBN 978-3-86537-206-2.
- Yule, Henry; Burnell, A. C. (1996) [1939]. A glossary of colloquial Anglo-Indian words and phrases: Hobson-Jobson (2 ed.). Routledge. ISBN 978-0-7007-0321-0.
- Zakakria, Rafiq; Indian National Congress (1985). 100 glorious years: Indian National Congress, 1885–1985. Reception Committee, Congress Centenary Session.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Municipal Corporation of Greater Mumbai (English) — Government of Maharashtra.
- ↑ Raghavan C. Mumbai — Encyclopædia Britannica.
- ↑ «Мумбай». Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «India stats: Million plus cities in India as per Census 2011». Press Information Bureau, Mumbai (Press release). Press Information Bureau, Government of India. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Population of urban agglomerations with 750,000 inhabitants or more in 2007 (thousands) 1950–2025 (India)». Department of Economic and Social Affairs (UN). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «UN World Cities in 2016» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Provisional Population Totals and data products - Census 2011 : Maharashtra. Distribution of Population, Decadal Growth Rate, Sex-Ratio and Population Density». Office of the Registrar General and Census Commissioner, India under Ministry of Home Affairs, Government of India. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Mumbai metropolitan area» (իտալերեն). Projectsecoa.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Munshi, Kanaiyalal M. (1954). Gujarāt and its literature, from early times to 1852. Bharatiya Vidya Bhavan. էջ xix. «The next immigrants into the islands of Bombay were the Kolis, who on all authorities continued to be their original inhabitants till Aungier founded the city of Bombay. Kathiawad and Central Gujarāt was the home of the Kolis in pre-historic times.»
- ↑ Mehta, R. N. (1983). «Bombay – An analysis of the toponym». Journal of the Oriental Institute: 138–140. «The kolis who suceeded the stone-age men on the island brought with them from Gujarat their patron goddess Mummai whom their descendants still worship in Kathiawar. The name of Bombay is derived from this koli goddess.»
- ↑ «Once Upon a Time in Bombay». Foreign Policy. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Lakshmi, Rama (2011 թ․ ապրիլի 14). «New millionaires hope to serve as role models for India's lower castes». The Washington Post. Mumbai. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Mumbai, a land of opportunities». The Times of India. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Bombay: History of a City». British Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Mukund Kule (2010 թ․ հոկտեմբերի 8). «मुंबईचं श्रद्धास्थान» [Mumba'īcaṁ Shrad'dhāsthān]. Maharashtra Times (Marathi). Maharashtra. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2017-10-28 Wayback Machine
- Бомбейский камерный оркестр
- Official City Report
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Երևան, «Լույս», 1987, էջ 83։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումբայ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 516)։ |