Մուհամմադ Դիբ
Մուհամմադ Դիբ արաբ․՝ محمد ديب | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Տլեմսեն, Ալժիր[1] |
Մահացել է | մայիսի 2, 2003[2][3][4][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | La Celle-Saint-Cloud, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա |
Գերեզման | Լա Սել-Սեն Կլուի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ալժիր և Ֆրանսիա |
Կրթություն | Ալժիրի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և վիպասան |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Փարիզի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Mohammed Dib Վիքիպահեստում |
Մուհամմադ Դիբ (արաբ․՝ محمد ديب, ֆր.՝ Mohammed Dib, հուլիսի 21, 1920[1][2][3][…], Տլեմսեն, Ալժիր[1] - մայիսի 2, 2003[2][3][4][…], La Celle-Saint-Cloud, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ալժիրցի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ֆրանսերենով ավելի քան 30 վեպի, ինչպես նաև` բազմաթիվ պատմվածքների, պոեզիայի և մանկական գրականության հեղինակ։ Ալժիրի ամենաբեղուն և հայտնի գրողներից մեկը։ Նրա աշխատանքները նկարագրում են Ալժիրի պատմությունը 20-րդ դարում՝ կենտրոնանալով Ալժիրի անկախության պայքարի վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիբը ծնվել է Արևմտյան Ալժիրի Տլեմսեն քաղաքում՝ Մարոկկոյի սահմանի մոտ, միջին դասի աղքատացած ընտանիքում։ Հորը կորցնելուց հետո Դիբն սկսել է բանաստեղծություններ գրել 15 տարեկանում։ 18 տարեկանում նա սկսել է աշխատել որպես ուսուցիչ Մարոկկոյի մոտակա Ուջա քաղաքում։ 1920-1930-ականներին նա աշխատել է որպես ջուլհակ, ուսուցիչ, հաշվապահ, թարգմանիչ (ֆրանսիական և բրիտանական զորքերի համար), ինչպես նաև` լրագրող Alger Républicain-ում և կոմունիստական Liberté թերթում։ Այս ընթացքում նա նաև գրականություն է ուսումնասիրել Ալժիրի համալսարանում։ 1952 թվականին, Ալժիրի հեղափոխությունից երկու տարի առաջ, նա ամուսնացել է ֆրանսիացի կնոջ հետ, անդամագրվել է Ալժիրի կոմունիստական կուսակցությանը և այցելել է Ֆրանսիա։ Նույն թվականին նա հրատարակել իր առաջին՝ La Grande Maison (Մեծ տուն) վեպը։
1959 թվականին Ֆրանսիայի իշխանությունները վտարել են նրան Ալժիրից` իր երկրի անկախությանը սատարելու, ինչպես նաև` իր վեպերի ունեցած հաջողության համար (որը նկարագրում էր ալժիրցիների դժվար կյանքը ֆրանսիացիների լծի տակ)։ Ալժիրցի շատ ազգայնականների օրինակով` Կահիրե տեղափոխվելու փոխարեն նրան օգնել են մնալ Ֆրանսիայում։ 1967 թվականից նա ապրում էր Փարիզի մերձակայքում գտնվող Լա-Սել-Սեն-Կլու քաղաքում։
1976-1977 թվականներին Դիբն աշխատել է որպես դասախոս Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Նա Սորբոնի և Մոսկվայի պետական համալսարանների պրոֆեսոր էր։ Հաջորդ տարիներին նա հաճախ էր այցելում Ֆինլանդիա, որտեղ գրել է իր հետագա մի քանի վեպերը։ Մահացել է Լա-Սել-Սեն-Կլու քաղաքում, 2003 թվականի մայիսի 2-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա «La Grande Maison» դեբյուտային վեպը Ալժիրի բազմանդամ ընտանիքի մասին պատմող եռագրության առաջին մասն է։ Գլխավոր հերոսը՝ Օմարը, երիտասարդ տղա է, որը մեծացել է Ալժիրում, աղքատության մեջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Երկրորդ՝ «Կրակ» («L'Incendie») մասը, որը լույս է տեսել նույն թվականին, նկարագրում է Օմարի կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Եռագրության վերջին` «Ջուլհակի արհեստը» մասը (Le Métier à tisseer) նկարագրում է քրտնաջան աշխատող Օմարի չափահաս կյանքը։ Եռագրությունը մասամբ ինքնակենսագրական էր։ 1985-1994 թվականներին նա գրել է ինքնակենսագրական վեպ Հյուսիսային Աֆրիկայի բնիկներից մեկի հյուսիսային երկրներ կատարած այցի, հյուսիսային կնոջ հետ այդ տղամարդու ունեցած հարաբերությունների և նրանց համատեղ երեխայի` իր հոր հայրենիք այցելության մասին։ Դիբը նաև օգնել է ֆիններեն մի քանի գրքեր ֆրանսերեն թարգմանել.
- La grande maison (1952);
- L’incendie (1954);
- Au café (1957);
- Le métier à tisser (1957);
- Baba Fekrane (1959);
- Un Éte africain (1959);
- Ombre gardienne (1961);
- Qui se souvient de la mer (1962);
- Cours sur la rive sauvage (1964);
- Le talisman (1966);
- La danse du roi (1968);
- Formulaires (1970);
- Dieu en barbarie (1970);
- Le Maitre de chasse (1973);
- L’histoire du chat qui boude (1974);
- Omneros (1975);
- Habel (1977);
- Feu beau feu (1979);
- Mille hourras pour une gueuse (1980);
- Les terrasses d’Orsol (1985);
- O vive — poèmes (1987);
- Le sommeil d’Eve (1989);
- Neiges de Marbre (1990);
- Le Désert sans détour (1992);
- L’infante Maure (1994);
- L’arbre à dires (1998);
- L’Enfant-Jazz (1998);
- Le Cœur insulaire (2000);
- The Savage Night (2001) (trans. by C. Dickson);
- Comme un bruit d’abeilles (2001);
- L.A. Trip (2003);
- Simorgh (2003);
- Laezza (2006).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Диб Мухаммед // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mohammed Dib: Algeria recalled — Al-Ahram article
- Guardian obituary
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Դիբ» հոդվածին։ |
|