Jump to content

Ալժիրի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժիրի կոմունիստական կուսակցություն
Տեսակկոմունիստական կուսակցություն
Երկիր Ալժիր և  Ֆրանսիա
Հիմնադրված1936
Լուծարված1964
Գաղափարախոսությունլենինիզմ
ՇտաբՕրան, Ալժիր
 Parti communiste algérien Վիքիպահեստում

Ալժիրի կոմունիստական կուսակցություն, գոյության սկզբից պայքարել է սոցիալական բարենորոգումների, Ալժիրի ժողովրդի դրության բարելավման համար

Ստեղծվել է 1936 թվականի հոկտեմբերին, հիմանդիր համագումարում։ Մինչ այդ Ալժիրում 1920 թվականից գործում էին կոմունիստական սեկցիաներ, որոնք մտնում էին Ֆրանսիայի կոմկուսի մեջ։ Մեծ դեր է խաղացել 1954-1962 թվականներին, ազգային-ազատագրական պատերազմում։ 1955-1956 թվականներին ստեղծել է կոմունիստական զինված ջոկատներ, որոնք ազգային-ազատագրական ճակատի (ԱԱՃ) ղեկավարությամբ գործող բանակի հետ միասին մարտնչել են ֆրանսիական գաղութարարների դեմ։ ԱԿԿ պաշտպանեց Էվիանի համաձայնագիրը (1962, մարտ), որով Ֆրանսիան ճանաչեց Ալժիրի անկախությունը։ 1962 թվականի ապրիլին, դուրս գալով ընդհատակից, ԱԿԿ հրապարակեց իր ծրագիրը և խնդիր դրեց գաղութային հաստատությունները փոխարինել դեմոկրատական իշխանությամբ, իրագործել ագրարային ռեֆորմ, ազգայնացնել հիմնական հարստությունները, երկիրը ինդուստրացնել։ 1962 թվականի նոյեմբերին ԱԿԿ արգելվեց, բայց կոմունիստները շարունակեցին պաշտպանել կառավարության առաջադիմական միջոցառումները։ Իսկ երբ ԱԱՃ կուսակցությունը 1964 թվականին ընդունած ծրագրում Ալժիրի սոցիալ-քաղաքական զարգացման նպատակ հռչակեց սոցիալիզմը, ԱԿԿ իր անդամներին ցուցում տվեց անհատապես ընդունվել ԱԱՃԿ շարքերը։ 1964-1965 թվականներին շատ կոմունիստներ մտան ԱԱՃԿ մեջ։ 1965 թվականի հունիսի 19-ի իրադարձություններից հետո կոմունիստները հայտարարեցին, որ իրենք ստեղծում են Ալժիրի սոցիալիստական ավանգարդ կուսակցությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալժիրի կոմունիստական կուսակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 170