Jump to content

Մուզիքֆերայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուզիքֆերայնի շենքը

Մուզիքֆերայն (գերմ.՝ Wiener Musikverein), համերգասրահ, որ գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Կառլսպլաց հրապարակում։ Բոստոնի սիմֆոնիկ ու Կոնսերտգեբաուի համերգասրահներից հետ այն համարվում է աշխարհի լավագույն համերգասրահներից մեկը։ Այդ շենքում է գտնվում և ելույթ ունենում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Վիեննայի երաժշտական ընկերության Ոսկե դահլիճը, որտեղ կայանում են համերգները

1831-1870 թթ. Վիեննական սիրողական երաժշտասերների ընկերությունը, որ հիմնադրվել է 1812 թ., օգտագործեց 700 տեղով ոչ մեծ դահլիճը։ Ունկնդիրների թիվը մեծացնելու նպատակով 1863 թ. կայսր Ֆրանց Յոզեֆը հողատարածք նվիրեց ընկերությանը՝ ավելի մեծ շենքի կառուցման համար, որը պետք է ներառեր ավելի մեծ համերգասրահ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթների համար և ավելի փոքր համերգասրահ՝ կամերային երաժշտության համերգների համար[1]։ Շենքի կառուցման համար վարձակալեցին դանիացի ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենին (1813—1891 թթ.)[1]։ Ոսկե դահլիճի բացման ժամանակ, որը կայացավ 1870 թ. հունվարի 6-ին[2], սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է Կառլո Գայսլերը (1823—1878 թթ.)։ Համերգասրահի յուրօրինակ ակուստիկ հատկություններն ըստ արժանվույնս գնահատվեցին՝ ապահովելով դրա միջազգային ճանաչումը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապակյա դահլիճը

Ֆիլհարմոնիայի շենքը կառուցվել է պատմական ոճով։ Այն զարդարված է կարիատիդներով, բարձրաքանդակներով ու սյուներով։ Ոսկե սրահում կան Ավգուստ Այզենմենգերի կողմից նախագծված նկարազարդված առաստաղը, որտեղ պատկերված են Ապոլլոնն ու 9 մուսաները և Ֆրանց Մելնիցկու քանդակները[2]։

Համերգասրահի բեմի վերնամասում գտնվում է երգեհոնի հայտնի վարպետ Ֆրիդրիխ Լադեգաստի կողմից պատրաստված երգեհոնը։ Իսկ այսօր դահլիճում տեղադրված երգեհոնը տեղադրվել է 1907 թ. ավստրիական Rieger Orgelbau ընկերության կողմից։ 2011 թ. այդ երգեհոնը վերակառուցվել է։ Այն գնահատվել է այնպիսի երաժիշտների կողմից, որպիսիք են Ֆրանց Շուբերտն ու Մարսել Դյուպրեն։

Կամերային երաժշտության համերգների համար նախատեսված փոքր դահլիճը 1937 թ. անվանակոչվեց Յոհաննես Բրամսի պատվին։ Այն սկզբնական տեսքով վերականգնվեց 1993 թ.[1]։.

Շենքի նկուղում ճարտարապետ Վիլհելմ Հոլցբաուերի կողմից նախագծվել են ապակյա, մետաղյա և քարի սրահներ։

Սկսած 1959 թվականից Վիեննայի ֆիլհարմոնիկ դահլիճում ամեն տարի անց է կացվում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգը, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով[3]։ Սիմֆոնիկ նվագախմբից բացի շենքում են տեղակայված նշանավոր Վիեննայի տղաների երգչախմբային ընկերությունը (Wiener Singverein), ինչպես նաև Universal Editions երաժշտական հրատարակչությունը։

Ամամոնյա համերգը, 2013 թ.
Մուզիքֆերայնի դահլիճները
Դահլիճ Չափ Բարձրություն Տեղերի քանակ
Մեծ դահլիճ
(Ոսկե դահլիճ)[2]
48,8 × 19,1 մ
17,75 մ
1744 տեղ
մոտ 300 կանգնածներ
Բրամսի դահլիճ
32,5 × 10,3 մ
11 մ
600 տեղ
ապակյա դահլիճ
22 × 12,5 մ
8 մ
380 տեղ
մետաղյա դահլիճ
10,5 × 10,8 м
3,2 м
70 мест
քարի դահլիճ
(Գաշեկի աուդիտորիա)
13 × ~ 8,6 մ
~ 3,3 մ
60 տեղ

Մուզիքֆերայնի շենքում են տեղակայված նաև Երաժշտասերների ընկերության գրադարանը, որտեղ պահվում են ամենակարևոր երաժշտական հավաքածուներից մեկը աշխարհում և Վիեննայում բոլոր մեծ կոմպոզիտորների առաջին հրատարակությունները, սկսած Մոցարտից, Բեթհովենից ու Հայդնից և վերջացրած Գուստավ Մալերով, Յոհան Շտրաուսով, Ռիխարդ Շտրաուսով կամ Ալբան Բերգով[1][4]։.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Geschichte» (գերմաներեն). www.musikverein.at. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Gesellschaft der Musikfreunde in Wien» (գերմաներեն). musikverein.at. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  3. Trelawny, Petroc (2015 թ․ հունվարի 1). «The New Year tradition with a dark history» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  4. Cox, Trevor (2015 թ․ մարտի 5). «10 of the world's best concert halls». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուզիքֆերայն» հոդվածին։