Աշակերտել է մորը՝ նկարչուհի Սյուզան Վալադոնին։ Կրել է Կամիլ Պիսսառոյի ազդեցությունը։ Նկարել է Մոնմարտրի նեղ ու կարծես մեռած փոքրիկ փողոցները։ Մորիս Ուտրիլլոյի արվեստը ծաղկում է ապրել 1908-1910-ական թվականներին։ Այդ՝ այսպես կոչված սպիտակ շրջանի գործերում մի քիչ միամիտ, խստաշունչ կոմպոզիցիայի հավասարակշռությունը, գծանկարի գրաֆիկականությունը, նկարելակերպի ընդգծված ֆակտուրայնությունը զուգորդված են սառը-թափանցիկ (երբեմն՝ տաք տոներով մեղմացված) գունաշարի նրբերանգավորմանը, մթնոլորտի թարմ նոսրացմանը, այդ հայեցողական մելամաղձոտ ընդհանուր տրամադրության մեջ ոչ սակավ հնչում են մարդու խորթացման դառը, նույնիսկ ողբերգական նոտաներ («Փողոց Մոնմարտրում», մոտ 1910, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Մուլեն դը լա Գալետ», 1915, մասնավոր հավաքածու, Փարիզ)։ 1920-ական թվականներից Մորիս Ուտրիլլոյի ներկապնակը դարձել է պայծառ, բնանկարների հուզական կառույցը՝ մաժորային («Սեն Ռուստիկ փողոցը», 1922, մասնավոր հավաքածու, Միլան)։
Petrides P. L’oeuvre complete de Maurice Utrillo. — 1959.
Утрилло. Париж. [Альбом, авт.-сост. М. Н. Прокофьева]. — М.: 1969.
Utrillo, sa vie, son oeuvre, Jean Fabris, Claude Wiart, Alain Buquet, Jean-Pierre Thiollet, Jacques Birr, Catherine Banlin-Lacroix, Joseph Foret. — P.: Editions Frédéric Birr, 1982.
Утрилло Морис. К портрету художника / Авт.-сост. и пер. с фр. Е. А. Савицкая. — М.: Изобразительное искусство, 1988. — 240 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։