Մոնիկա Աասպրոնգ
Մոնիկա Աասպրոնգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կայք | monicaaasprong.com |
Մոնիկա Աասպրոնգ (նորվ.՝ Monica Aasprong, հունվարի 7, 1969, Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծուհի, հեղինակ, թարգմանիչ[1], խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Աասպրոնգը ծնվել է 1969 թվականին Նորվեգիայի Քրիստիանսուն կոմունայում։ 1994-1995 թվականներին սովորել է Տելեմարկի համալսարանական քոլեջում, 2004-2005 թվականներին Ստոկհոլմում՝ Արվեստի, արհեստի և դիզայնի համալսարան-քոլեջում։ Բանաստեղծական տեքստի հնարավորությունները հանրային տարածության մեջ ուսումնասիրող «Օսլոյում օդաչուն» ծրագրի խմբագրական խորհրդի անդամ է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աասպրոնգն աշխատում է ձայնային սարքավորումների հետ և կատարում աուդիոհավելումներ։ Նրա «Շրջանաձև սաղմոնը» («Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») ստեղծագործությունը Ստոկհոլմի «Audiorama» սրահում ներկայացվել է ձայնային էֆեկտներով, իսկ նորվեգացի կոմպոզիտոր Մայա Սոլվեյգ Կյելստռուպ Ռատկյեն 2013 թվականին Օսլոյի «Կունստեռնես Հուս» համերգասրահում համերգ է տվել ստեղծագործության հիման վրա[2]։
Աասպրոնգի բանաստեղծությունների ժողովածուներից մեկը թարգմանվել է դանիերեն, իսկ առանձին ստեղծագործություններ թարգմանվել են նաև իսպաներեն, արաբերեն, եբրայերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և ֆլամանդերեն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- mellom Alex Gobulev og meg («Ալեքս Գոբուլևի և իմ միջև», (1997)
- Soldatmarkedet («Զինվորի շուկա», 2006 թվական)
- Et diktet barn («Հորինված երեխա», 2010 թվական)
- Sirkelsalme (til Betlehem / til Jerusalem), («Շրջանաձև սաղմոնը», «Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») 2013
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Medealand, Sara Stridsberg
- Drømmefakultetet, Sara Stridsberg
- Darling river, Sara Stridsberg
- Gå, Thomas Bernhard
- August Rodin/Brev om Cézanne, Rainer Maria Rilke
- Melankolske rom, Karin Johannisson
- Grand mal, Linda Boström Knausgård
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրական տապան 2015 թ., ԱՕԿՍ, Երևան, 2016 թ., ISBN 978-9939-1-0432-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Monica Aasprong(չաշխատող հղում)
- ↑ Sirkelsalme (til Betlehem / til Jerusalem) – En konsert
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|