Մոնիկա Աասպրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիկա Աասպրոնգ
Ծնվել էհունվարի 7, 1969(1969-01-07) (52 տարեկան)
ԾննդավայրՔրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Կայքmonicaaasprong.com

Մոնիկա Աասպրոնգ (նորվ.՝ Monica Aasprong, հունվարի 7, 1969(1969-01-07), Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծուհի, հեղինակ, թարգմանիչ[1], խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Աասպրոնգը ծնվել է 1969 թվականին Նորվեգիայի Քրիստիանսուն կոմունայում: 1994-1995 թվականներին սովորել է Տելեմարկի համալսարանական քոլեջում, 2004-2005 թվականներին Ստոկհոլմում` Արվեստի, արհեստի և դիզայնի համալսարան-քոլեջում: Բանաստեղծական տեքստի հնարավորությունները հանրային տարածության մեջ ուսումնասիրող «Օսլոյում օդաչուն» ծրագրի խմբագրական խորհրդի անդամ է[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աասպրոնգն աշխատում է ձայնային սարքավորումների հետ և կատարում աուդիոհավելումներ: Նրա «Շրջանաձև սաղմոնը» («Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») ստեղծագործությունը Ստոկհոլմի «Audiorama» սրահում ներկայացվել է ձայնային էֆեկտներով, իսկ նորվեգացի կոմպոզիտոր Մայա Սոլվեյգ Կյելստռուպ Ռատկյեն 2013 թվականին Օսլոյի «Կունստեռնես Հուս» համերգասրահում համերգ է տվել ստեղծագործության հիման վրա[3]:

Աասպրոնգի բանաստեղծությունների ժողովածուներից մեկը թարգմանվել է դանիերեն, իսկ առանձին ստեղծագործություններ թարգմանվել են նաև իսպաներեն, արաբերեն, եբրայերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և ֆլամանդերեն:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • mellom Alex Gobulev og meg («Ալեքս Գոբուլևի և իմ միջև», (1997)
  • Soldatmarkedet («Զինվորի շուկա», 2006 թվական)
  • Et diktet barn («Հորինված երեխա», 2010 թվական)
  • Sirkelsalme (til Betlehem / til Jerusalem), («Շրջանաձև սաղմոնը», «Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») 2013

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Medealand, Sara Stridsberg
  • Drømmefakultetet, Sara Stridsberg
  • Darling river, Sara Stridsberg
  • Gå, Thomas Bernhard
  • August Rodin/Brev om Cézanne, Rainer Maria Rilke
  • Melankolske rom, Karin Johannisson
  • Grand mal, Linda Boström Knausgård

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]