Jump to content

Մոհամմադ-Ալի Ջամալզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ-Ալի Ջամալզադե
محمد علی جمالزاده اصفهانی‎‎
Ծնվել էհունվարի 13, 1892(1892-01-13)[1]
ԾննդավայրՍպահան, Իրան
Վախճանվել էնոյեմբերի 8, 1997(1997-11-08)[1] (105 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանPetit-Saconnex Cemetery
Մասնագիտությունլեզվաբան, գրող, պատմաբան, վիպասան, թարգմանիչ, բանաստեղծ և վիպասան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԼոզանի համալսարան, Բուրգունդիայի համալսարան և Collège Saint Joseph – Antoura?
Изображение автографа
 Mohammadali Jamalzadeh Վիքիպահեստում

Մոհամմադ-Ալի Ջամալզադե (պարս.՝ محمد علی جمالزاده اصفهانی, հունվարի 13, 1892(1892-01-13)[1], Սպահան, Իրան - նոյեմբերի 8, 1997(1997-11-08)[1], Ժնև, Շվեյցարիա), պարսիկ արձակագիր, թարգմանիչ, բանասեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից մեկնել է Բեյրութ, ապա՝ Եվրոպա ուսանելու, և այլևս հայրենիք չի վերադարձել։ Ջամալզադեն Իրանի առաջին գրողն է, որ նոր պատմվածքներ է գրել խոսակցական պարսկերենով, և համարվում է պարսկական պատմվածքի հիմնադիրը։ 1921 թվականի հունվարին Ջամալզադեն Բեռլինում հրատարակվող «Քավեհի» էջերում հրատարակում է «Պարսկերենը շաքար է» պատմվածքը, իսկ տարեվերջին լույս է ընծայում պարսկերեն աշխարհաբարով անդրանիկ գիրքը՝ «Լինում է, չի լինում»։ Դրանում զետեղված վեց պատմվածքներն աչքի էին ընկնում սուր երգիծական բնույթով և լիովին նորություն էին իրանական գրականության մեջ։

Նրա գրչին են պատկանում «Լինում է, չի լինում», «Հին ու նոր» ժողովածուները, «Երկվորյակներ», «Մասումե Շիրազի», «Խենթանոց», «Նեխած աղ» և այլ նշանավոր պատմվածքներ։ «Քաղաքական գործիչ» պատմվածքն անչափ կարևոր է գրողի անձի և հասարակական-քաղաքական ըմբռնումների դրսևորման տեսակետից։

Ապրելով և ստեղծագործելով Եվրոպայում, Ջամալզադեն այդուամենայնիվ մերժում է եվրոպական վարք ու բարքը, արևմտյան քաղաքակրթության կույր ընդօրինակումը՝ գերապատվությունը տալով ազգային հասարակական-մշակութային ավանդույթներին։ Տիրապետելով եվրոպական մի քանի լեզուների, կատարել է արժեքավոր թարգմանություններ՝ դրանք ամփոփելով «Յոթ երկիր» գրքում։ Նրա հուշերում տեղ են գտել նաև դրվագներ 1915 թվականի Հայոց Եղեռնից, որոնց ականատեսն է եղել գրողը։ Այդ նյութերը վավերագրական կարևոր արժեք են ներկայացնում հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար[2]։

Ջամալզադեն հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեյլանոլդոլեհ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 16-19։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 14-15։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ-Ալի Ջամալզադե» հոդվածին։