Մոհամմադ-Ալի Ջամալզադե
Մոհամմադ-Ալի Ջամալզադե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1892[1] |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1997[1] (105 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Petit-Saconnex Cemetery |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, պատմաբան, վիպասան, թարգմանիչ և բանաստեղծ |
Լեզու | պարսկերեն |
Ազգություն | Իրանի ժողովուրդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոզանի համալսարան և Բուրգունդիայի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Mohammadali Jamalzadeh Վիքիպահեստում |
Մոհամմադ-Ալի Ջամալզադե (պարս․՝ محمد علی جمالزاده اصفهانی, հունվարի 13, 1892[1], Սպահան, Իրան - նոյեմբերի 8, 1997[1], Ժնև, Շվեյցարիա), պարսիկ արձակագիր, թարգմանիչ, բանասեր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիքից մեկնել է Բեյրութ, ապա՝ Եվրոպա ուսանելու, և այլևս հայրենիք չի վերադարձել: Ջամալզադեն Իրանի առաջին գրողն է, որ նոր պատմվածքներ է գրել խոսակցական պարսկերենով, և համարվում է պարսկական պատմվածքի հիմնադիրը: 1921 թվականի հունվարին Ջամալզադեն Բեռլինում հրատարակվող «Քավեհի» էջերում հրատարակում է «Պարսկերենը շաքար է» պատմվածքը, իսկ տարեվերջին լույս է ընծայում պարսկերեն աշխարհաբարով անդրանիկ գիրքը՝ «Լինում է, չի լինում»: Դրանում զետեղված վեց պատմվածքներն աչքի էին ընկնում սուր երգիծական բնույթով և լիովին նորություն էին իրանական գրականության մեջ:
Նրա գրչին են պատկանում «Լինում է, չի լինում», «Հին ու նոր» ժողովածուները, «Երկվորյակներ», «Մասումե Շիրազի», «Խենթանոց», «Նեխած աղ» և այլ նշանավոր պատմվածքներ: «Քաղաքական գործիչ» պատմվածքն անչափ կարևոր է գրողի անձի և հասարակական-քաղաքական ըմբռնումների դրսևորման տեսակետից:
Ապրելով և ստեղծագործելով Եվրոպայում, Ջամալզադեն այդուամենայնիվ մերժում է եվրոպական վարք ու բարքը, արևմտյան քաղաքակրթության կույր ընդօրինակումը՝ գերապատվությունը տալով ազգային հասարակական-մշակութային ավանդույթներին: Տիրապետելով եվրոպական մի քանի լեզուների, կատարել է արժեքավոր թարգմանություններ՝ դրանք ամփոփելով «Յոթ երկիր» գրքում: Նրա հուշերում տեղ են գտել նաև դրվագներ 1915 թվականի Հայոց Եղեռնից, որոնց ականատեսն է եղել գրողը: Այդ նյութերը վավերագրական կարևոր արժեք են ներկայացնում հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար[2]:
Ջամալզադեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեյլանոլդոլեհ (պատմվածք): Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 16-19: Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սպահան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1997 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Լոզանի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պարսիկ արձակագիրներ
- Իրանցի թարգմանիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ