Jump to content

Մոհամադ Խաթամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամադ Խաթամի
պարս.՝ محمد خاتمی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1] (81 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2] (81 տարեկան)
ԾննդավայրԱրդաքան, Յազդի նահանգ, Իրան
Քաղաքացիություն Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունՍպահանի համալսարան (1969)
Մասնագիտությունscholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինZohreh Sadeghi?
Ծնողներհայր՝ Ruhollah Khatami?
Զբաղեցրած պաշտոններԻրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունAssociation of Combatant Clerics?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEmad Khatami? և Leila Khatami?
Կայքkhatami.ir
Ստորագրություն
Изображение автографа
 Mohammad Khatami Վիքիպահեստում

Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1] կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[2], Արդաքան, Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005թթ։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։

19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։

1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։

1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։

Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն[5]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ[6]։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։

2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 The Oxford Handbook of Islam and Politics
  3. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  4. https://en.wikipedia.org/wiki/File:Mohammad_Khatami_received_Nishan-e-Pakistan_by_Pervez_Musharraf-_December_22,_2002.png
  5. МИХАИЛ Ъ-ЖАГЕР (14.08.1997). «Новое правительство Ирана» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
  6. «Khatami Slams «Imperial» U.S. // The Harvard Crimson. September 11, 2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]