Մոգոլ (բանաստեղծ)
Մոգոլ | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Giulio Rapetti Mogol |
Ծնվել է | օգոստոսի 17, 1936[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[2] |
Գրական անուն | Mogol |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Պարգևներ | |
Զավակներ | Francesco Rapetti? և Cheope? |
Mogol Վիքիպահեստում |
Ջուլիո Ռապետտի Մոգոլ (իտալ.՝ Giulio Rapetti Mogol, օգոստոսի 17, 1936[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, լայն տարածում ստացած մի շարք երգերի տեքստերի հեղինակ։ Տևական ժամանակ արդյունավետորեն համագործակցել է կոմպոզիտոր և երգիչ Լուչո Բատիստիի հետ[3]։ 1960-ական թվականներից մինչև մեր օրերը Մոգոլի տեքստերով գրված երգերը համալրել և համալրում են իտալացի ճանաչված արտիստների, այդ թվում՝ Ադրիանո Չելենտանոյի, Ջաննի Մորանդիի, Կատերինա Կազելլիի, «Dik Dik» երաժշտախմբի անդամների և այլոց երգացանկերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիոն ծնվել է 1936 թվականի օգոստոսի 17-ին Միլանում։ Նրա հայրը՝ Մարիանո Ռապետին, թեթև երաժշտության ձայնագրման «Ricordi» ֆիրմայի ազդեցիկ ղեկավար էր[4], ինչպես նաև երգերի տեքստերի հաջողակ հեղինակ (գրական կեղծանունը՝ Կալիբրի)։ Երիտասարդ հասակից Ջուլիոն, հետևելով հորը, աշխատակցել է «Ricordi Radio Record» կամ «RRR» ֆիրմային, որտեղ էլ սկսել է իր ստեղծագործական գործունեությունը։ Նրա առաջին հաջող աշխատանքներից էին «Al di là»-ն (երգ, որի կատարմամբ Լուչանո Տաջոլին ու Բետտի Կուրտիսը 1961 թվականին հանդես են եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում և հաղթող ճանաչվել) և «Una lacrima sul viso»-ն («Արցունքը դեմքին»), որի կատարումը լայն ժողովրդականություն է բերել երգիչ Բոբբի Սոլոյին։
Իտալերեն երգերի տեքստեր գրելուց զատ՝ Մոգոլը զբաղվել է Բոբ Դիլանի երգերի և անգլալեզու սաունդթրեքների թարգմանությամբ։ Բացի այդ, նա Ջաննի Մորանդիի, Պաոլո Մենգոլիի, Կլաուդիո Բալիոնիի ընկերակցությամբ նախաձեռնել և 1975 թվականի հոկտեմբերին հիմնադրել է իտալացի երգիչների ֆուտբոլի ազգային հավաքականը, որը ֆուտբոլային բարեգործական խաղեր է անցկացնում։ Այդ հավաքականի կազմում Մոգոլը մասնակցել է 279 հանդիպման, խփել 33 գոլ։
Համագործակցություն Ադրիանո Չելենտանոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Ջաննի Բելլայի հեղինակակցությամբ Մոգոլը մասնակցել է երգիչ և կինոդերասան Ադրիանո Չելենտանոյի երաժշտական ալբոմներից հինգի ստեղծման աշխատանքներին։ Առաջին ալբոմը՝ Io non so parlar d’amore խորագրով, թողարկվել է 1999 թվականին, հինգերորդը՝ Dormi amore, la situazione non è buona խորագրով, 2007 թվականին։ Ստեղծագործողների այս եռյակի հեղինակած ամենահայտնի երգերից է մինչև հիմա էլ լայն ժողովրդականություն վայելող «Confessa»-ն՝ Per sempre ալբոմից։
2009 թվականին Չելենտանոյի և Մոգոլի հարաբերություններում խզում է տեղի ունեցել, և նրանք դադարել են համագործակցել։ 2011 թվականին թողարկվել է Չելենտանոյի հերթական՝ Facciamo finta che sia vero ալբոմը, որի ձայնագրմանը Մոգոլն արդեն չի մասնակցել[5]։
Մոգոլի անվան մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին իտալական Վալլե դ’Աոստա վարչական շրջանի ղեկավարությունը սահմանել է Մոգոլի անվան մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է իտալական երգի լավագույն տեքստի հեղինակ ճանաչված բանաստեղծին[6]։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Մոգոլը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Могол (Mogol) легендарный итальянский поэт-песенник
- ↑ В 1958 году переобразована в «Dischi Ricordi»
- ↑ Борис Барабанов (2011 թ․ դեկտեմբերի 9). «Крестный отец итальянского попа» (ռուսերեն). Журнал «Коммерсантъ Weekend», № 47 (3643). Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Pagina ufficiale». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալացի երգիչների ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական կայքը
- Մոգոլ (բանաստեղծ) (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգոլ (բանաստեղծ)» հոդվածին։ |
|