Կատերինա Կազելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Կազելլի
Բնօրինակ անունիտալ.՝ Caterina Caselli
Ծնվել էապրիլի 10, 1946(1946-04-10)[1] (78 տարեկան)
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլCGD
ԱմուսինPiero Sugar?[2]
Պարգևներ
Կայքcaterinacaselli.it
 Caterina Caselli Վիքիպահեստում

Կատերինա Կազելլի (իտալ.՝ Caterina Caselli, ապրիլի 10, 1946(1946-04-10)[1], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Կատերինան առաջին անգամ հանդես է եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում և կատարելով «Nessuno mi può giudicare» երգը՝ հասել մեծ հաջողության[3]։ Այդ երգի ձայնագրությունը վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակով, այն ստացել է «Ոսկե ձայնասկավառակ» հավաստագիր[4]։ Երգը երկու տարբերակով թարգմանվել ու հնչել է նաև ֆրանսերեն. 1966 թվականին՝ Դալիդայի, 1974 թվականին՝ Ռիչարդ Էնթոնիի կատարմամբ[5] ·[6]: Մեծ հաջողություն է ունեցել նաև Դևիդ Մըքուիլյամսի «The days of Pearly Spencer» երգի իտալերեն «Il Volto Della Vita» վերնագիրը կրող քավեր տարբերակի կազելլիական կատարումը։

1966 թվականին Կազելլին «Ներում» երգով հաղթող է ճանաչվել Ֆեստիվալբար փառատոնում։ Այդ նույն տարում նա նկարահանվել է ռեժիսոր Ֆիցարոտտիի «Ներում» կինոկատակերգոթյան գլխավոր հերոսուհիներից մեկի դերում։ 1967 թվականին մեկ անգամ ևս հանդես է եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում. այս անգամ Սոննիի և Շերի ընկերակցությամբ կատարել է «Յուրաքանչյուր հույսի ճանապարհը» երգը, որը թեև եզրափակիչ չի մտել, սակայն նրա ձայնագրությունը վաճառվել է հարյուրհազարավոր օրինակներով։ Վաճառքի բարձր ցոցանիշ է գրանցել նաև այդ նույն տարում Կազելլիի ձայնագրած «Ես ստախոս եմ» երգը[7]։

2006 թվականին Միկելե Սոավիի «Արիվեդերչի, ամորե, չաո» («Մնաս բարով, սիրելիս») ֆիլմի համար Կատերինա Կազելլիի գրած սաունդթրեքն արժանացել է Դավիդ դի Դոնատելլոյի անվան մրցանակի «Լավագույն ինքնատիպ երգ» անվանակարգում[8]։

1970 թվականին Կատերինան ամուսնացել է CGD երաժշտական լեյբլի տնօրեն Պիեռո Շուգարի հետ, դարձել Sugar Music-ի նախագահ, այդ պաշտոնը վարելու ընթացքում հայտնաբերել և պրոդյուսերական աշխատանք տարել այնպիսի արտիստների հետ, ինչպես՝ Անդրեա Բոչելլին, Ջունի Ռուսսոն, Էլիզան, Նեգրամարոն...[9]:

2009 թվականին իտալացի 56 այլ արվեստագետների հետ մասնակցել է «Միավորված արվեստագետները Աբրուցցոյի համար» նախագծին՝ հաջակցություն ապրիլին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների[10]։

2012 թվականի հուլիսի 25-ին մասնակցել է Բոլոնիայում կայացած Concerto per le Emilia համերգին՝ հաջակցություն Էմիլիա երկրամասում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 - Casco d'oro (CGD, FG 5029)
  • 1967 - Diamoci del tu (CGD, FG 5033)
  • 1970 - Caterina Caselli (CGD, FGS 5080)
  • 1972 - Caterina Caselli (CGD, FGL 5105)
  • 1974 - Primavera (CGD, 69071)
  • 1975 - Una grande emozione (CGD, 69121)
  • 1990 - Amada mia (Sugar Music 508100-1)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://music.fanpage.it/e-morto-piero-sugar-il-marito-di-caterina-caselli/ (իտալ.)
  3. http://www.sanremotuttosulfestival.splinder.com/post/14399499/festival-di-sanremo-1966(չաշխատող հղում).
  4. Murrells, Joseph (1978). The Book of Golden Discs (2nd ed.). London: Barrie and Jenkins Ltd. էջ 202. ISBN 0-214-20512-6.
  5. Ouvrage|langue=fr|prénom1=Jérôme|nom1=Pintoux|titre=Les Chanteurs français des années 60. Du côté de chez les yéyés et sur la Rive Gauche|éditeur=Camion blanc|année=2015|isbn=978-2-35779-779-6|lire en ligne=https://books.google.fr/books?id=vr1LCwAAQBAJ&pg=PT374&dq=%22Amoureux+de+ma+femme%22+%22Richard+Anthony%22+dalida%7Cconsulté le=2016-11-27}}
  6. «Cover versions of "Nessuno mi può giudicare" written by Daniele Pace,Luciano Beretta,Mario Panzeri,Miki Del Prete». secondhandsongs.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. Caterina Caselli - Wikipedia
  8. article|nom=Fabio Fusco|titre=David di Donatello 2006, ecco i premi|url=http://movieplayer.it/news/david-di-donatello-2006-ecco-i-premi_2032/%7Cconsulté(չաշխատող հղում) le=20 mai 2014|périodique=MoviePlayer|date=April 21, 2006.
  9. Gigi Vesignai (1998 թ․ ապրիլի 19). «Elisa ama i fiori» (իտալերեն). Famiglia Cristiana. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. Rockol.com s.r.l. (06-04-2016). «Sette anni fa il terremoto a L'Aquila. Riascoltiamo e rivediamo "Domani", del supergruppo Artisti Uniti per l'Abruzzo». Rockol (իտալերեն). Վերցված է 7 novembre 2020-ին..
  11. «Emilia Live, il 25 giugno la musica sul palco per i terremotati». Voceditalia.it (իտալերեն). 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 7 novembre 2020-ին. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Կազելլի» հոդվածին։