Միկելե Սոավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկելե Սոավի
Ծնվել էհուլիսի 3, 1957(1957-07-03) (66 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կասկադյոր, հեռուստառեժիսոր, երգիչ և television writer

Միկելե Սոավի (իտալերեն՝ Michele Soavi, հուլիսի 3, 1957(1957-07-03), Միլան, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկելե Սոավին ծնվել է 1957 թվականի հուլիսի 3֊ին իտալական Միլան քաղաքում։ Նրա գործունեությունը կինոյում սկսվել է դերասանությունից։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, եղել է Մեծ մարտը 1977 թվականին թողարկված։ Նշանակալի է նրա երրորդ ֆիլմը՝ Ուրիշը 2։ երկրի վրա։ Միկելեն նկարահանվել է Մայքլ Շոու կեղծանվամբ։Նրա վեցերորդ դերը եղել է Լյուչիո Ֆիլչիի Կենդանի մեռելների քաղաք ֆիլմում։ Տվյալ ֆիլմը թույլ է տվել Միկելե Սոավիին առաջին անգամ գործ ունենալ սարսափ ֆիլմ ժանրի հետ։ Ինչպես նաև Միկելեն նկարահանվել է (բավականին երկրորդական դերերում) հայտնի ռեժիսոր Ջո Դ'Ամատոի ֆիլմերում, այդ թվում՝ Կալիգուլա։ անհայտ պատմություն ֆիլմում։

1982 թվականին Միկելե Սոավին առաջին անգամ ծանոթացել է ռեժիսորական աշխատանքի հետ։ Նա մասնակցել է որպես Դարիո Արջենտոի երկրորդ օգնական Սարսուռ ֆիլմի նկարահանումներում։ 1983 թվականին Սոավին գրել է Ատոր-անտեսանելի ֆիլմի սցենարը, որի ռեժիսորն էր Ջո Դ'Ամատոն։ Նույն թվականին Միկելե Սոավին Տոմիի դերում նկարահանվել է Լամբերտո Բավայի Շեղբ գիշերը ֆիլմում։ 1985 թվականին Սոավին նկարահանվել է Ֆենոմեն (ոստիկանի դերում) և Դևեր (Ջերիի և տոմսավաճառի դերերում) ֆիլմերում։ Նույն տարվա մեջ նշանավորվել է Սոավիի առաջին ռեժիսորական փորձը։ Նա նկարահանել էր Հովիտ հեռուստաֆիլմում, ինչպես նաև Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհ վավերագրական ֆիլմում, որում Սոավին սցենարիստ էր և ռեժիսոր։

Միկելե Սոավիի առաջին ոչ հեռուստատեսային ֆիլմը եղել է Տեսարանի վախը, որը նկարահանվել է Imperial Entertainment ընկերության կողմից։ 1989 թվականին դուրս եկավ Հավաք ֆիլմը, որի ռեժիսորը սկզբում պետք է լիներ Լամբերտո Բավան, սակայն հետագայում հրաժարվեց։ 1991 թվականին թողարկվեց Աղանդ ֆիլմը, որը պատմում է ինչ-որ սատանայական աղանդի և դրա անդամների գործունեության մասին։ 1994 թվականին դուրս եկավ Մահ-սեր ֆիլմը, որը համարվում է ռեժիսորի լավագույն ֆիլմը[1]։ Այս ֆիլմի նկարահանումներից հետո Միկելե Սոավին դուրս է գալիս կինեմատոգրաֆիայից։ Սակայն 2000 և 2001 թվականներին նա աշխատել է մի քանի իտալական հեռուստաֆիլմերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միկելե Սոավի կենսագրությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-30-ին։ Վերցված է 2016-08-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]