Բոբբի Սոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոբբի Սոլո
Bobby Solo 2008.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Bobby Solo
Ի ծնե անունիտալ.՝ Roberto Satti
Նաև հայտնի է որպեսBobby Solo
Ծնվել էմարտի 18, 1945(1945-03-18)[1][2][3] (74 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, դերասան և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքbobbysolo.com

Բոբբի Սոլո (մարտի 18, 1945(1945-03-18)[1][2][3], Հռոմ, Իտալիա)՝ իսկական անունը Ռոբերտո Սոտտի, իտալացի երգիչ և դերասան։ Իտալական Սան-Ռեմո փառատոնի կրկնակի հաղթող։ 1965 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի իտալիայի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Սոլո

Բոբբի Սոլոն ծնվել է 1945 թվականին Հռոմում։ Դեռևս դեռահաս տարիքից նա տարվել էր երաժշտությամբ։ Նրան հետաքրքրում էր ռոք-ըն-ռոլը, մասնավորապես Էլվիս Պրեսլին, ով նշակալի ազդեցություն ունեցավ Բոբբի Սոլոյի ստեղծագործությունների վրա[4]։ 1963 թվականից սկսվել է նրա երաժշտական կարիերան։ 1964 թվականին առաջին անգամ նա մասնակցեց Սան-Ռեմո երգի փառատոնին «Արցունքներ փողոցում» երգով, որի հեղինակն էր Ջուլիո Ռապետտի Մոգոլոն։ Երգը հիթ դարձավ, բայց Բոբբի Սոլոն որակազրկվեց ֆոնոգրամայի օգտագործման պատճառով[5]։

Մրցույթին մասնակցելու երկրորդ փորձը ավելի հաջողված էր․ 1965 թվականին Բոբբի Սոլոն հաղթեց Սան Ռեմոյում «Եթե դու լացում ես, եթե դու ծիծաղում ես» երգով։ Այս հաջողությունից հետո երգիչը 1965 թվականին պատիվ ուներ ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթը անց էր կացվում Նապոլիում, և Բոբբի Սոլոն հաջողությամբ հանդես գալով գրավում է 5-րդ տեղը։ 1969 թվականին նա նորից հաղթում է Սան-Ռեմոյում «Գնչուհին» երգով, որը կատարեց Իվա Ձանիկկիի հետ։ Վերջին անգամ Սան-Ռեմոյում ելույթ է ունեցել 2003 թվականին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Սոլոն հայտնի է նաև որպես դերասան։ Մասնավորապես «Գնչուհին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Սոլոն ամուսնացած էր Ֆրանսիացի պարուհի Սոֆիի հետ։ Նրանք երեք երեխա ունեին․ որդին Ալենը (ծնված 1968 թ․) և աղջիկները՝ Շանտալը (ծնվ․ 1971 թ․) և Մուրիելը (ծնվ․ 1975 թ․)։ Բոբբի Սոլոն ուներ նաև արտաամուսնական դուստր (ծնվ․ 1991 թ․) ՝ Վերոնիկան։ 1995 թվականին նա ամուսնացել է ամերիկացի Թրեյսիի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]